Գիտության շուրջ - podcast cover

Գիտության շուրջ

Տիգրան Գրիգորյանpodcasters.spotify.com
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#33 Իրանական սփյուռք․ Լիլիթ Սաֆրաստյան

Սփյուռք հասկացության դասական ընկալումը ձևավորվել է դեռևս վաղնջական ժամանակներում։ Իրանական սփյուռքը ձևավորվել է համեմատաբար նոր – նորագույն շրջանում և առնչվում է վերջին հարյուրամյակում Իրանում տեղի ունեցած քաղաքական շարժումներին։ Իսլամական հեղափոխությունն այս առումով առավել նպաստեց իրանական սփյուռքի առաջացմանը, որն ընդգրկում էր հասարակական լայն շրջանակներ։ Արևելագետ Լիլիթ Սաֆրաստյանն իր խոսքում անդրադարձել է իրանական սփյուռքի խնդիրներին, դիտարկել նաև ժամանակակից արևելյան հասարակություններում քաղ...

Aug 13, 202417 minSeason 2Ep. 22

#32 Թեոկրատիա․ Աննա Դավթյան – Գևորգյան

Թեոկրատի եզրը ծագել է հունարեն θεός — աստված և χράτός- իշխանություն բառերից, այն պետականության ձև է, որտեղ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացված է հոգևոր վերնախավի ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է հրեա մատենագիր Հվսեփոս Փլավիոսի աշխատություններում։ Սովորաբար կրոնապետության մեջ գերագույն իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ նրա «փոխանորդը» երկրի վրա, «քահանայապետ» և այլն։ Իսկ պետական պաշտոններ ստանձնում են գերազանցապես հոգև...

Aug 06, 202416 minSeason 2Ep. 32

#30 Հետաքննական լրագրություն․ Նարինե Ղալեչյան

Հետաքննող լրագրողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանները, քննիչները կամ փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։ Լրագրող Նարինե Ղալեչյանն իր խոսքում անդրդարձել է հետաքննական լրագրության մեջ անհատների պատմությունների կարևորությանը, բռնությանը և սոցիալական հարաբերությունների հարցերին։

Jul 23, 202414 minSeason 2Ep. 30

#29 Երկաթի դար․ Նժդեհ Երանյան

Երկաթի դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։ Այս եզրն առաջին անգամ գործածել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարում։ Տարբեր ժամանակներում երկաթի արտադրության նախնական շրջան են ունեցել բոլոր ժողովուրդները, սակայն «Երկ...

Jul 16, 202416 minSeason 2Ep. 29

#28 Սուրճի հետագիծը․ Տաթև Սարոյան

Սրճենու վայրի տեսակները հայտնի են մարդկությանը դեռևս անհիշելի ժամանակներից, սակայն դրա ընտելացումը և մշակությունը լայնորեն տարածում են գտել միայն զարգացած միջնադարում։ Գիտնականների պնդմամբ սուրճի հայրենիքն են համարվում հյուսիս – արևելյան Աֆրիկան և Արաբական թերակղզին, որտեղ էլ առաջին անգամ բացահատվել են վերջինիս օգտակար հատկությունները։ Սուրճի ներթափանցումը եվրոպական աշխարհամաս լիովին փոխակերպեց դրա նշանակությունը․ ամենապարզ ըմպելիքից այն դարձավ մի ամբողջ մշակույթ, որն իր արտացոլումը գտավ ոչ միայ...

Jun 27, 202416 minSeason 2Ep. 28

#27 Ֆոտոլրագրություն․ Անի Գևորգյան

Ֆոտոլրագրողի, վավերագրողի աշխատանքն ամբողջացնում է մամուլի առաջադրած ծրագրային խնդիրները։ Այն ոչ միայն լրացնում ու առավել տպավորիչ է դարձնում նյութի բովանդակությունը, այլ նաև, ըստ էության, ներկայացնում է ինքնուրույն արժեք։ Փաստը՝ որպես մամուլի հիմնական կռվան, վավերագրողի և ֆոտոլրագրողի ձեռքում դառնում է անառարկելի պատմական ապացույց և իրեղեն վկայություն ապագայի համար։ Ֆոտոլրագրության և վավերագրության մասին զրուցել ենք լուսանկարիչ Անի Գևորգյանի հետ։

Jun 19, 202416 minSeason 2Ep. 27

#26 Արվեստի կառավարում․ Ալեքս Միրզոյան

Արվեստի մենեջմենթը վերաբերում է գեղագիտական, ստեղծագործական, կոմերցիոն, կազմակերպչական և իրավական խնդիրների կառավարմանը։ Արվեստի կառավարման մեթոդները, սակայն, էապես տարբերվում են շուկայի, տնտեսության և պետական համակարգի կառավարման մեզ հայտնի ձևերից։ Արվեստի կառավարման նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրագործել տարբեր նախագծեր։ Արթ մենեջեր Ալեքս Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է արվեստի կառավարման հիմնահարցերին, ներկայացրել նաև ժամանակակից արվեստի և մշակույթի կոմերցիոն խնդիրները։...

Jun 12, 202416 minSeason 2Ep. 26

#25 Էնոլոգիա․ Ամալյա Իսկանդարյան

Էնոլոգիան գինու մասին գիտությունն է․ տերմինը ծագել է οἶνος – գինի բառից ու վերաբերում է խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերող բոլոր հիմնարար խնդիրներին։ Այն առչվում է ինչպես նյութագիտությանը, օդերևութաբանությանը, բուսաբանությանը, այնպես էլ՝ տակառագործությանը, շուկայագիտությանը, առևտրին և համտեսի արվեստին։ Էնոլոգները զբաղվում են գինու վերլուծությամբ ՝ գերազանցապես հիմնվելով գիտական և զգայական բնութագրերի վրա: Այս ոլորտում շատ գինեգործներ ունեն առաջադեմ աստիճաններ քիմիայի, մանրէաբանության,...

Jun 06, 202416 minSeason 2Ep. 25

#24 Հեքիաթ․ Ալվարդ Ջիվանյան

Հեքիաթները բանահյուսական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ սյուժեներով, չափազանցություններով ու հրաշապատում տարրերով։ Դրանք հիմնականում ներկայացնում են չարի և բարու աննահանջ պայքարը և հերոսների, որոնք հանդես են գալիս ամենատարբեր հատկանիշներով։ Այս ստեղծագործություններում կարելի է հանդիպել ֆանտաստիկ էակների, ոգիների և առասպելական արարածների, որոնք ուղեկցում են հեքիաթների հերոսներին՝ պայմանավորելով պատումների հարստությունն ու իմացաբանությունը։ Թարգմանիչ և հեքիաթագետ Ալվարդ Ջ...

May 27, 202417 minSeason 2Ep. 24

#23 Բիոէթիկա․ Անի Խալաֆյան

Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության,...

May 20, 202415 minSeason 2Ep. 23

#22 Օմար Խայյամը և պարսից գրականության ոսկեդարը․ Գառնիկ Գևորգյան

Միջնադարյան Իրանի գրականությունը և մասնավորպես Խայյամի բանաստեղծական արվեստը գիտնականների բնորոշմամբ հանդիսանում է համաշխարհային պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Նրա գրվածքներն աչքի են ընկնում յուրօրինակ ոճով, սեղմ կառուցվածքով և բովանդակային խորությամբ, որոնք արատացոլում են իրանական մշակույթի բազմագույն ներկապնակը։ Իրանակագետ Գառնիկ Գևորգյանն իր խոսքում ներկայացրել է Օմար Խայյամի բանաստեղծական ժառանգությունը՝ անդրդառնալով 10–րդ դարի Իրանի պատմությանը, մտածողությանը և կրոնական հոսանքներին...

May 14, 202416 minSeason 2Ep. 22

#21 Հայկական միլլեթը և Օսմանյան կայսրությունը․ Վեներա Մակարյան

«Միլլեթ» արաբերեն բառ է, որը նշանակում է ազգություն, սակայն Օսմանյան կայսրության տարածքում այն մատնանշում էր մարդու դավանական և ազգային պատկանելությունը, մասնավորապես՝ ոչ մուսուլման լինելը։ Պետոթյան վարչական համակարգը բաղկացած էր երկու հիմնական բաժանումներից՝ տարածքային և դավանական: Ըստ այդմ հասրակությանը բաժանվում էր ոչ թե ըստ էթնո-լեզվական, այլ՝ կրոնական պատկանելության: Օսմանյան կայսրության ոչ մուսուլման բնակչությունը, որը, համաձայն « Թահրիր դեֆթերիի » (Աշխարհագիր մատյաններ) փաստաթղթերի, մոտ 1...

May 06, 202416 minSeason 2Ep. 21

#20 Մասկուլինություն և ֆեմինիզմ․ Հրայր Խաչատրյան

20 - րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք, ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցքում տղամարդկանց իրավունքներն էին, արտացոլվեց նախ հետպատերազմյան արվեստում, իսկ ֆեմինիզմը` առավելապես ա...

Apr 29, 202416 minSeason 2Ep. 20

#19 Աղոթք․ Անուշ Ապրեսյան

Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է․ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. Ը 26)։ Աղոթքը ընդգծում է հավատցյալի և Աստծո կապը՝ ցույց տալով կատարելության հասնելու ուղին։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքը հոգևոր և կրոնական իմաստաբանությամբ խորհրդանշում է արդարության ծնունդը և Աստծո տաճարի հաստատ...

Apr 22, 202416 minSeason 2Ep. 19

#18 Պելևինը և ռուսական պոստմոդեռնը․ Ալեքսանդրա Ավագյան

Խորհրդային կայսրության փլուզումից հետո ռուսական մշակույթը և հատկապես գրականությունը հայտնվեց մի տեղապտույտում, որից սկսեցին ելքեր որոնել նորարար և տաղանդավոր բազմաթիվ հեղինակներ։ Փակ սահմանների, պաշտոնական քարոզչության, գրաքաննության, ազատ աշխարհի մերժման ետնախորքում այս գրողները սկսեցին քննել պատմությունն ու հետսովետական մարդուն։ Սակայն պետք է ասել, որ գրականության և քաղաքականության երկխոսությունն այսօր էլ չի կորցնում իր արդիությունը` չնայած խորհրդային անցյալի ընդհանրական մերժմանը։ Վիկտոր Պելևի...

Apr 15, 202416 minSeason 2Ep. 18

#17 Be Bop. ջազային սերունդ․ Ռիմա Տիգրանյան

Ջազի պատմությունը հարուստ է փառավոր էջերով, որոնց թվում առավել նշանակալի են 20–րդ դարի առաջին կեսի զարգացումները։ 1940–ականները երաժշտության պատմության մեջ հայտնի են սվինգի, մեղեդային ջազի հաղթարշավով, դասական թեմաների թարմ մշակումներով և կատարողական նորարարություններով։ Այս դարաշրջանը բնութագրող կարևոր նորամուծություններից էր նաև ռասսայական խտրականությունը մերժող «բի բոպը»։ Ջազային այս նոր ժանրը աչքի էր ընկնում կոմպոզիցիոն բարդությամբ և նրա ողջ հակադրությունը ջազի՝ որպես փոփ արթի մերժումն էր։ «...

Apr 08, 202418 minSeason 2Ep. 17

#16 Քրդական հարց․ Գոռ Երանյան

Քրդական հարցը համընկնում է Օսմանյան կայսրության պատմության թերևս ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին աշխարհամարտում կրած ձախողումները, քաղաքական համակարգի աղճատումը և միջէթնիկական խնդիրներն ի վերջո ծնունդ տվեցին ենթակա ժողովուրդների ապստամբություններին։ Քրդերը ևս միացան այս համընդհանուր շարժմանը և սկսեցին իրենց ազատագրական պայքարը Մերձավոր Արևելքում։ Այս խնդիրն իր ավելի քան հարյուրամյա գոյության ընթացքում բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել ի վերջո վերածվելով ռազմական հակամարտության։ Պատմաբա...

Apr 01, 202416 minSeason 2Ep. 16

#15 Բիենալե․ Սոնա Հարությունյան

Բիենալեների ձևաչափը համեմատաբար նոր երևույթ է արվեստի ներկայացման բնագավառում և լայնորեն կիրառվում է թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրանք ժամանակակից արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ միջոցառումներ են։ Այդ փառատոները հանդիսանում են ինտերակտիվ համագործակցության հարթակներ և ներառում են ամենատարբեր ուղղվածության ցուցասրահներ, թանգարաններ, արվեստանոցներ եւ ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է բիենալեներում ցուցադրվող բուն արվեստին, ապա այն ևս չափազանց տարբեր է ու բազմաժանր՝ հաստոցային գեղանկարից մինչև ինստ...

Mar 25, 202415 minSeason 2Ep. 15

#14 Քաղաքական լրագրություն․ Կարլեն Ասլանյան

Քաղաքական լրագրությունը մշտապես հանդիսացել է հասարակական զարգացումների լոկոմոտիվը, որի խնդիրը պետական ինստիտուտների գործնեության լուսաբանումն է։ Որպես կանոն պետությունների քաղաքական համակարգում մամուլին մեծ դեր է վերապահվել։ Այն ոչ միայն տեղեկության վերլուծության և փոխանցման գործառույթ ունի, այլ նաև հասարակության շերտերի միջև երկխոսություն ձևավորելու գլխավոր գործոններից է։ Քաղաքական լրագրությունն այժմ էլ վճռական դեր ունի ժողովրդավարական գործընթացներում։ Լրագրող Կարլեն Ասլանյանը խոսել է քաղաքական...

Mar 19, 202416 minSeason 2Ep. 14

#13 Անահիտ աստվածուհի․ Նազենի Ղարիբյան

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը անտիկ Արևելքի մեծագույն ստեղծագործություններից է։ Այն հայտնաբերվել է պատմական Բարձր Հայքի Երիզա ավանի մոտակայքում (այժմ Թուրքիայի տարածքում) և 19–րդ դարի վերջին տեղափոխվել է Լոնդոն` տեղ գտնելով արվեստների թագավորական հավաքածուում։ Դիցուհին ավանդաբար ասոցացվել է հելլենական պաթեոնի Արտեմիս աստվածուհու հետ և համարվել մայրության, որսի, լուսնի և պտղաբերության մարմնավորումը։ Սակայն այս ընկալումներով հանդերձ Հայաստանում դիցուհու ուժը և համբավը ավելին էր քան Արտեմիս...

Mar 11, 202417 minSeason 2Ep. 3

#12 Հողի ճարտարապետություն. Համազասպ Աբրահամյան

Հողի ճարտարապետությունը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն հանդիսանում է քաղաքակրթության զարգացման ուշագրավ ցուցիչ, որը ներառել է Հին Աշխարհի մեզ հայտնի գրեթե բոլոր տարածաշրջանները։ Սակայն հողի ճարատարապետությունը, որպես կյանքի բաղկացուցիչ մաս, վերաբերում է ոչ միայն կառուցողական արվեստին, այլ նաև մարդու մշակութային գործնեության մյուս ոլորտներին։ Այսպիսով հողաշեն մշակույթի տասնյակ հուշարձաններ են պահպանվել ինչպես Հին Աշխարհի քաղաքակրթություններից, այնպես էլ միջնադարից և նոր ժամանակնե...

Mar 04, 202416 minSeason 2Ep. 2

#11 Հարահունչ պատարագ․ Արաքս Շահինյան

Հարահունչ պատարագը միջնադարյան Եվրոպայում ծնունդ առած յուրօրինակ ծես էր, որի հիմքում ընկած էր հոգու փրկության գաղափարը։ Այն պատվիրվող հոգեհանգստյան կարգ էր և տարբերվում էր բուն պատարագից նրանով, որ ծեսն ընթանում էր անընդհատ սաղմոսերգությամբ և կարող էր անգամ տարիներ տևել։ Այս ծեսի միջոցով արքունիքն ու ազնվականները ընդգծում էին իրենց հավատը երկնային արքայության հանդեպ և ըստ էության փորձում էին հսկայական նյութական միջոցներով քավել իրենց աշխարհիկ մեղքերը։ Սա ինչ – որ առումով նման էր ինդուլգենցիային,...

Feb 26, 202418 minSeason 2Ep. 1

#10 Կոմունիզմ․ Համո Սուքիասյան

Կոմունիզմ բառը ծագել է կոմունա (համայնք) բառից և վերջնական ձևակերպում ստացել միայն 1848 թվականի Մարքսի հռչակագրով։ Այն առանց դասակարգերի հասարակություն ստեղծելու՝ համայնականության գաղափարի խտացումն էր, որի առանցքային ուղղություններից էին մարքսիզմը, անարխիզմը հետագայում նաև լենինիզմը և անձի պաշտամունքի վրա հիմնված ստալինիզմը։ Կոմունիստները մերժում էին կրոնի գոյությունը և համարվում առաջադիմական շարժում, որի գլխավոր նպատակներից մեկը հասարակության ստեղծած արժեքների և բարիքների հավասար բաշխումն էր։ Պ...

Feb 19, 202416 minSeason 1Ep. 10

#9 Կենսագրավեպ․ Արմեն Սարգսյան

Համաշխարհային գրականության մեջ կենսագրավեպերը հայնտնի են դեռևս վաղնջական ժամանակներից։ Գրական այս ժանրը մեծ ազդեցություն է ունեցել պատմական կերպարների և նրանց դերի վերաարժևորման համար։ Այն միտված է լուսաբանել ոչ միայն մարդկանց ճակատագրերը, այլ նաև վավերագրական փաստերի հիման վրա ներկայացնել դարաշրջանի ոգին և անցքերը։ Կենսագրավեպի խոշոր վարպետներ են եղել Ստենդալը, Մանֆրեդը, Վիկտոր Հյուգոն, Մորիս Դրյուոնը, որոնց երկերում արթնացել են անհայտության շղարշով պատված մեծագույն անհատների ճակատագրերը։ Լեզվա...

Feb 05, 202416 minSeason 1Ep. 9

#8 Ֆուտուրիզմ․ Արքմենիկ Նիկողոսյան

1909 թվականին Ֆիլիպպո Մարինետտին հեղափոխեց համաշխարհային արվեստն իր նշանավոր Ֆուտուրիզմի մանիֆեստով։ Այն հռչակում էր նոր դարաշրջանի ծնունդը, որի հայացքն ուղղված էր դեպի ապագան, և որն անշրջելի հերքում էր անցյալի արվեստի ավանդներին վերադառնալու բոլոր միտումները։ Ֆուտուրիստները փառաբանում էին ապագան և փորձում էին կյանքի կոչել առաջին հայացքից տարօրինակ և պոպուլիստական թվացող անհավանական ձեռնարկներ։ Այս տեսանկյունից հետաքրքրական է Ֆուտուրիզմի արձագանքը նաև հայ իրականության մեջ։ Գրականագետ Արքմենիկ Նի...

Jan 29, 202415 minSeason 1Ep. 8

#7 Սրբախոսություն․ Շավարշ Ազատյան

Սրբախոսական գրականությունը հսկայական ազդեցություն է ունեցել քրիստոնեության ձևավորման և տարածման գործում։ Այն ջատագովական ոգով գրված բնագրերի ամբողջություն է, որը ներառում է վարքաբանությունը, վկայաբանությունը, սրբերի մասունքներին վերաբերող բանահյուսական նյութը և այլն։ Ժամանակակից պատմագիտության տեսանկյունից սրբախոսական ժանրը մեծ հետաքրքրություն է առաջացնում, և այժմ խիստ արդիական են այս թեմայով կատարվող հետազոտությունները։ Դրանք նպաստում են պատմության, գրականության հարցերի լուսաբանմանը և տարատեսակ...

Jan 22, 202416 minSeason 1Ep. 7

#6 Լուսավորականություն․ Զավեն Տոնոյան

«Լուսավորականությունը» 17-րդ դարում սկիզբ առած սոցիալ-գաղափարական շարժում էր, որն ըստ էության ազդարարում էր միջնադարի ավարտը, կաթոլիկ եկեղեցու նահանջը և գիտության վերելքը Արևմուտքում։ Այն մի կողմից հանում էր մարդուն «անչափահասության» վիճակից, բարձրացնում անհատի դերը, իսկ մյուս կողմից, ինչպես նշում է Թեոդոր Ադորնոն. «ձգտում էր կործանել առասպելները և երևակայությունը գիտելիքի միջոցով»։ Լուսավորականությունը նաև հսկայական ազդեցություն է ունեցել հայկական միջավայրում՝ նպաստելով հասարակական շարժումների ...

Jan 15, 202412 minSeason 1Ep. 6

#5 Սիոնիզմ․ Արման Խաչատրյան

«Սիոնիզմը» 19-րդ դարի առաջին կեսին սկիզբ առած հրեական ազգայնական շարժում էր, որի նպատակն էր Իսրայելի պետության ստեղծումը։ Այն որպես քաղաքական եզր սահմանել է նշանավոր գիտնական Թեոդոր Հերցելը։ Իսրայելի պետության «ոդիսականը» ժամանակակից պատմագիտության խնդրահարույց հարցերից է, որն առավել նշանավորվում է արևելյան Միջերկրականում սկիզբ առած արյունալի հակամարտությամբ։ Այժմ էլ արաբաիսրայելական կոնֆլիկտը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենածանր հիմնախնդիրներից մեկը, որի վերջին սրացումը կապված էր Իսլայելի ...

Jan 04, 202414 minSeason 1Ep. 5

#4 Արթ լրագրություն․ Լիլիթ Գրիգորյան

Մշակութային լրագրությունը 19-րդ դարում ձևավորված մասնագիտական փորձառություն է, որի գլխավոր նպատակը եվրոպական արվեստասեր հասարակությանը մշակութային անցուդարձին ծանոթացնելն էր։ Հետագայում բազմաթիվ եվրոպական լրագրեր սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել արվեստի մասին սյունակներին, և աստիճանաբար ձևավորվեց արթ լրագրությունը։ Այսօր ևս լրագրության այս ուղղությունը մեծ ճանաչում ու կարևորություն ունի աշխարհում։ Այն արդեն առաձին մասնագիտություն է, որի գլխավոր խնդիրը արվեստի ճյուղերի լուսաբանումն է, մեկնաբան...

Dec 26, 202318 minSeason 1Ep. 4

#3 Էքզիստենցիալիզմ․ Աշոտ Ստեփանյան

Էքզիստեցիալիզմը կատաղի դարաշրջանի ծնունդն է․ գոյաբանական որոնումների այն բանաձևը, որը ձևակերպեցին պատերազմի արհավիրքներով անցած մտածողները։ Հոգևոր որոնումների, ազատության և հավերժական հարցադրումների սահմանում գտնվող մարդը դարձավ էքզիստեցիալիզմի քննության առարկան։ Բազմաթիվ փիլիսոփաներ և գրողներ են անդրադաձել էքզիստենցիալիզմի հայեցումներին՝ ի դեմս Կիերկեգորի, Սարտրի, Կամյուի և բազմաթիվ այլ հեղինակների՝ փորձելով բացահայտել մարդկային գիտակցության ամենաանհայտ շերտերը։ Գրող և հրապարակախոս Աշոտ Ստեփանյ...

Dec 16, 202317 minSeason 1Ep. 3
For the best experience, listen in Metacast app for iOS or Android