#20 Մասկուլինություն և ֆեմինիզմ․ Հրայր Խաչատրյան
Apr 29, 2024•16 min•Season 2Ep. 20
Episode description
20 - րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք, ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցքում տղամարդկանց իրավունքներն էին, արտացոլվեց նախ հետպատերազմյան արվեստում, իսկ ֆեմինիզմը` առավելապես արևմտյան աշխարհի հասարակական և քաղաքական կյանքում։
Մշակութաբան Հրայր Խաչատրյան անդրադարձել է ֆեմինիզմի և մասկուլինության հիմնախնդիրներին` նշելով եվրոպական մշակույթում տղամարդկանց և կանանց դերերի վերարժևորումը։
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
