Գիտության շուրջ - podcast cover

Գիտության շուրջ

Տիգրան Գրիգորյանpodcasters.spotify.com
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#2 Եվգենիկա․ Աստղիկ Հովհաննիսյան

Համաշխարհային գիտության պատմությունը հարուստ է բազմաթիվ տեսություններով և հիպոթեզներով՝ ինչպես ճշմարիտ, այնպես էլ կեղծ։ Մարդկային մտքի զարգացման ոլորտում հսկայական դերկատարում են ունցել կեղծ հիպոթեզները, որոնք իրականում նպաստել են փորձարարությանը և գիտնականների աննահանջ պրպտումներին։ Այդ տեսությունների շարքին է դասվում նաև «եվգենիկան»՝ ընտրյալ գեների գիտակարգը, որը շատ արագ քաղաքական ենթատեքստ ստացավ 20–րդ դարի Եվրոպայի և Ասիայի հասարակություններում։ Ազգայնական հոսանքերի առաջացմանը համընթաց եվգե...

Dec 09, 202317 minSeason 1Ep. 2

#1 Էպոս. Հայկ Համբարձումյան

Հերոսների և դյուցազունների կյանքը միշտ ոգեշնչել է մարդկանց։ Այդ պատմությունները, որոնք հագեցած են էպիկական դրվագներով պարունակում են սիրո, խիզախության և մարդկային երևակայության անսահման հորիզոններ։ Էպոսները պատմում են ժողովուրդների կյանքի, նրանց հավաքական երևակայության մասին և հանդիսանում են յուրօրինակ մշակութային ցուցիչ։ Գրականագետ Հայկ Համբարձումյանը պատմել է հայկական էպոսի և դրա պատմումներում տեղ գտած յուրօրինակ դիպվածների մասին, բացահայտել էպոսի սիրելի հերոսների առօրյան և կենցաղը։...

Nov 29, 202317 minSeason 1Ep. 1
For the best experience, listen in Metacast app for iOS or Android