#11 Հարահունչ պատարագ․ Արաքս Շահինյան - podcast episode cover

#11 Հարահունչ պատարագ․ Արաքս Շահինյան

Feb 26, 202418 minSeason 2Ep. 1
--:--
--:--
Download Metacast podcast app
Listen to this episode in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episode description

Հարահունչ պատարագը միջնադարյան Եվրոպայում ծնունդ առած յուրօրինակ ծես էր, որի հիմքում ընկած էր հոգու փրկության գաղափարը։ Այն պատվիրվող հոգեհանգստյան կարգ էր և տարբերվում էր բուն պատարագից նրանով, որ ծեսն ընթանում էր անընդհատ սաղմոսերգությամբ և կարող էր անգամ տարիներ տևել։ Այս ծեսի միջոցով արքունիքն ու ազնվականները ընդգծում էին իրենց հավատը երկնային արքայության հանդեպ և ըստ էության փորձում էին հսկայական նյութական միջոցներով քավել իրենց աշխարհիկ մեղքերը։ Սա ինչ – որ առումով նման էր ինդուլգենցիային, որի միջոցով կաթոլիկ հայրերը փրկում էին մեղավորների հոգիները։ Այս երևույթները, սակայն,  հանգեցրին  քրիստոնեկան արժեքների թյուրըմբռնմանը և եկեղեցու ազդեցության անվերահսկելի աճին, ինչը ծնունդ տվեց Լյութերյան բողոքականությանը։ Անգլիայի թագավոր Հենրի 8–րդն արդեն ստիպված էր վերացնել հարահունչ պատարգների ավանդույթը, որը սպառնում էր պետական իշխանությանը։  

Երաժշտագետ Արաքս Շահինյանը ներկայացրել է հարահունչ պատարագների ավանդույթը՝ բացատրելով ծեսի պատմական, հասարակական և գեղարվեստական համատեքստը։ 

For the best experience, listen in Metacast app for iOS or Android