«Այբփոդ» փոդքաստի 42-րդ թողարկմանը ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի ղեկավար, դոցենտ Նվարդ Մելքոնյանն անդրադառնում է կրթության փիարին: Կրթությունը համընդհանուր երևույթ է, և ցանկացած պետություն հաջողելու համար պետք է ունենա ռազմավարություն: Սա նշանակում է, որ բոլոր ոլորտներն իրենց ջանքերը պետք է համախմբված ուղղեն դրա զարգացմանը, այլապես տարբեր հարթակներով ցուցադրվող սերիալները, որտեղ սովորելու ձգտում ունեցողը ներկայացվում է որպես «դոդիկ» կամ «ինժեներ բալա», շա...
Jul 01, 2023•33 min•Ep. 42
«Այբփոդ» 41-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանի հետ քննարկում ենք աղքատության ազդեցությունը կրթության հասանելիության, զարգացման և որակի վրա: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ազդեցություն ունի նախաճաշը, առողջ սնունդը երեխայի կրթության վրա: Սոցիալական վատ պայմաններում ապրող երեխայից ակնկալել, որ նա կգնա դպրոց և միայն իր կամային հատկանիշների վրա հիմնվելով՝ կսովորի, թյուրըմբռնում է...
Jun 19, 2023•35 min•Ep. 41
«Այբփոդ» փոդքաստի 40-րդ զրույցում շվեդական «Global to Local» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Իրինա Ալեվերտի հետ քննարկում ենք «բուլինգ»-ը, որը դպրոցում հասակակիցների կողմից երեխայի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնությունը կամ ծաղրն է: Այն բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթության, այլ նաև երեխայի հետագա զարգացման վրա: Բազմաթիվ երկրներում բուլինգի կանխարգելման պետական ծրագրերին զուգահեռ հասարակական կազմակերպությունները ևս տարբեր նախագծեր են մշակում այն հաղթահարելու համար: Ալեվերտը նշում է, որ տ...
May 31, 2023•32 min•Ep. 40
«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքի այս թողարկման մեջ ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԵՊՀ դասախոս, այժմ Ավստրիայի Գրացի համալսարանի հյուր-պրոֆեսոր Աննա Ալեքսանյանն անդրադառնում են Հայաստանում առցանց կրթության կազմակերպման մարտահրավերներին ու հնարավորություններին՝ օրինակներ ներկայացնելով իրենց փորձից: «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ մի հետազոտություն էր իրականացրել, որը վերաբերում է ա...
May 24, 2023•27 min•Ep. 39
«Այբփոդ»-ի 38-րդ զրույցը սոցիալական ձեռնարկության և նախագծային ուսուցման մասին է: Այս երկուսն էլ միտված են սոցիալական ազդեցություն ունենալուն, սակայն ՍՁ-ն գրանցված առանձին միավոր է, իսկ նախագծային կրթությունը՝ դպրոցի կրթական գործընթացի բաղադրիչ: Այս զրույցի խոսնակը սոցիալական ձեռնարկատիրության անկախ փորձագետ Նազարեթ Սեֆերյանն է, որը ավագ դպրոցի աշակերտներ Քաջիկ Սուքիասյանի և Սյուզաննա Կարապետյանի հետ քննարկում է սոցիալական ձեռնարկության գաղափարը, դպրոցում իրականացվող նախագծերը, և միասին փորձում ...
Apr 28, 2023•38 min•Ep. 38
«Այբփոդ»-ի 37-րդ զրույցում անդրադարձել ենք արհեստական բանականությանը և «ChatGPT» ծրագրին: «Dowork» և «Rumors» ստարթափերի համահիմնադիր Մուշեղ Գևորգյանի հետ փորձարկել ենք ծրագիրը՝ հանձնարարելով գրել ռեֆերատ «Երկրորդ Համաշխարհային պատերազմը» թեմայով: Եթե անգլերեն տարբերակում այն ամբողջական է, հայերեն տարբերակը, մեղմ ասած, զավեշտալի է: Արհեստական բանականությունը նոր չէ, պարզապես ճիշտ մարկետինգի արդյունքում այն շատերի մոտ շփոթություն է առաջացրել, լիքը մարդկանց էլ՝ վախեցրել: Մուշեղի հետ քննարկել ենք, ...
Apr 17, 2023•43 min•Ep. 37
Mar 31, 2023•21 min•Ep. 36
«Այբփոդ»-ի այս էպիզոդում անդրադառնում ենք մաթեմատիկային: «Այբ» դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, մաթեմատիկայի և ՏՏ առարկայախմբի ղեկավար Ալեքսան Մխիթարյանը, Վանանդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Լևոն Բեժանյանը և աշակերտներ Նարեկ Դավթյանն ու Հասմիկ Մինասյանն անդրադառնում են մաթեմատիկային տարբեր անկյուններից՝ ընդ որում, ամեն մեկը իր սերնդին բնորոշ տրամաբանությամբ ու առանձնահատկությամբ: Փորձում ենք հասկանալ՝ ինչու՞ են դասագրքերում մաթեմատիկայի խնդիրները գրված ոչ պարզ, մատչելի լեզվով, արդյո՞ք կր...
Mar 17, 2023•33 min•Ep. 35
«Այբփոդ»-ի այս էպիզոդում Արցախի երկու դպրոցականներ՝ Ստեփանակերտում ապրող Բենիամին Հայրապետյանը և Մարտունիում բնակվող Լիլիթ Մնացականյանը պատմում են, թե ինչպես է կազմակերպվում իրենց կրթությունը շրջափակման պայմաններում: Ավագ դպրոցի աշակերտները նշում են, որ գազամատակարարման խաթարումներով պայմանավորված՝ ստիպված են լինում հարմարվել տվյալ շրջանին ու կրթությունը կազմակերպել այնպես, ինչպես թելադրում է օրը: Ոչ ֆորմալ պարապմունքներին չեն կարողանում մասնակցել պարտաճանաչ կերպով, քանի որ համացանցի խափանումներ...
Feb 28, 2023•10 min•Ep. 34
«Այբփոդ»-ի Զիլ զրույց շարքում այս անգամ կրթական համակարգի խնդիրներն ու մարտահրավերները քննարկում են անմիջապես «առաջին ձեռքից»: Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Աբրահամյանը և «Այբ» դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Վահրամ Սարգսյանը երիտասարդ մանկավարժական սերունդն են ներկայացնում՝ ժամանակակից մոտեցումն ու ավագ ընկերների հարուստ փորձը ծառայեցնելով «համացանցային սերնդի» պահանջներին: Ուսուցիչները քննարկում են, թե իրենց ուսումնառության տարիների...
Feb 16, 2023•35 min•Ep. 33
The world-famous astrophotographer Ochin Zakaryan was a small boy when he noticed a magazine about space and stars while riding a bicycle on a street in Tehran. He was so fascinated by this science that he found a Russian camera "Zenit" at home and began to take pictures of the moon, which resembled a small dot in his photos. Then he realized that to become a good astrophotographer one needs to study astronomy, read books and finally, have a new camera. In this episode, the photographer addresse...
Jan 30, 2023•17 min•Ep. 32
Jan 18, 2023•18 min•Ep. 31
«Այբփոդ»-ի տարեվերջյան էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը խոսում են այս տարվա կարևոր ձեռքբերումների և գալիք տարվա պլանների մասին: Տարվա ամփոփումը թվային է, այն առավել, քան չափելի է, սակայն բոլոր տոկոսների ու թվերի հետևում մարդկային պատմություններ են. երեխաներ, որոնք իրականացրել են երազանքները, բարերաներ, որոնք ներդրել են իրենց միջոցներն ու ժամանակը հանուն լավագույն կրթության, ուսուցիչներ, որոնք հնարավորություն են ստացե...
Dec 30, 2022•36 min•Ep. 30
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-յի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանը նշում է, որ իրազեկվածության պակասը մշակութային իրավունքների տեսանկյունից բերում է հետևանքների ինչպես անհատական, այնպես էլ ժողովրդական մակարդակում: Այն, ինչ կատարվում է այսօր հայկական բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, մշակութային իրավունքի կոպիտ ոտնահարում է: Սրանով պետք է զբաղվեն և՛ պատկան մարմինները, և՛ տարատեսակ մշակութային կառույցներ, և՛ մենք՝ անհատներս...
Dec 24, 2022•23 min•Ep. 29
Ի դեպ, առաջիկայում հայերենի ամենամեծ՝ «Մեղու» խաղ-մրցույթն է դպրոցականների համար: Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և գրանցե՛ք ձեր երեխաներին test.contests.am հարթակում։
Nov 30, 2022•31 min•Ep. 28
https://www.givingtuesday.org/
Nov 24, 2022•45 min•Ep. 27
«Այբ» հիբրիդային կրթության նախագծերից մեկի ընթացքում աշխատարանների, պրակտիկ ուսումնասիրությունների և քաղաքային պլանավորման տեսության հակիրճ ծանոթության միջոցով աշակերտները փորձել են սովորել «կարդալ» քաղաքը, ուսումնասիրել կառուցվածքը, բաղկացուցիչ տարրերը, զարգացման միտումները, մարդկանց և բնության հետ կապը: Երկրորդ մասում՝ ծանոթացել որոշումներ կայացնելու մեխանիզմներին և դրանց մշակմանը տարատեսակ թվային գործիքներով: Նախագծի ղեկավարն ու աշակերտուհիներից մեկը «Այբփոդ»-ի «Զիլ զրույց» շարքում քննարկում ...
Oct 29, 2022•19 min•Ep. 26
Հոկտեմբեր ամիսը նշանավորում է «Սուրբ Թարգմանչաց տոն»-ը, ու սա ևս մեկ հնարավորություն է համախմբել կրթությամբ հետաքրքված և մտահոգ մարդկանց: «Այբ» կրթական հիմնադրամը, լինելով թարգմանչության շարժման կրող, առաջնորդվելով Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու գաղափարով, նոր և առանցքային բովանդակություն և մոտեցում է բերում ժամանակակից դպրության մեջ: Սա է պատճառը, որ կարևորելով հայերեն բարձր որակի թարգմանություններն ու դրանց հանրայնացումը, «Այբփոդ»-ի այս էպիզոդում զրուցում ենք ԵՊՀ պրոֆեսոր, «Զանգ...
Oct 14, 2022•28 min•Ep. 25
People sometimes think that art is only in museums. No, it was maybe a couple of decades, or even centuries ago. Now the world has changed so much that monumental art that humbles a lot of people can be found in the streets of different cities. Franz Brulhart is an artist based in Switzerland and he is sure that art can be fun. Unfortunately, wrong methods and approaches have made children think of art as something too hard to reveal. If we want children to love art and education, we need to del...
Sep 30, 2022•27 min•Ep. 24
Առաջիկայում «Այբ» ակադեմիան ծրագրում է «Ձևավորող գնահատում» թեմայով վերապատրաստում ուսուցիչների համար, որին մասնակցելու համար գրանցվեք https://forms.gle/joTb7wz6WPHznDMS8 հղումով։
Sep 25, 2022•33 min•Ep. 23
Հետազատության հղումը՝ https://drive.google.com/file/d/1O3FYdRhX3r-pAQewdfiAc3wOOTscKskj/view Ձեռնարկները՝ https://pjc.am/books Հեքիաթները՝ https://pjc.am/books https://pjc.am/wp-content/uploads/2021/11/Once-Upon-A-Time...Online-PJC.pdf https://pjc.am/wp-content/uploads/2021/11/Chicken-Clicking-PJC.pdf...
Aug 31, 2022•16 min•Ep. 22
Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը տարիներ առաջ ներկայանում էր որպես բանաստեղծ, հետո «ուհի» վերջավորությանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել՝ հասկանալով, որ հաճախ կին լինելը կասկածի տակ է դնում տվյալ մասնագիտության մեջ լավագույնը լինելը կամ դրան ձգտելը: Դպրոցական դասագրքերում հայ կին գրողների դերը ևս ներկայացված չէ այնպես, ինչպես կուզենար: Փորձեք հիշել, թե ձեր դպրոցական տարիներին քանի բանաստեղծուհու էիք անդրադառնում ու երևի թե կմտաբերեք միայն Սիլվա Կապուտիկյանին, այնինչ հայ գրականությունը կին գրող...
Aug 24, 2022•30 min•Ep. 21
«Այբփոդի» այս էպիզոդի հյուրն է «GOALS» կրթական հիմնադրամի տնօրեն Թենի Ավագյանը: Այս զրույցի առաջին մասում մենք անդրադարձել ենք Հայաստանի գյուղական համայնքներում սպորտի միջոցով աղջիկների ու երիտասարդ կանանց առաջնորդության հմտությունների, առողջ ապրելակերպի զարգացմանն ու կենսամակարդակի բարձրացման խթանմանը: Թենին ասում է, որ իրենց նպատակը ոչ թե աղջիկներին հզորացնելն է՝ ստվերում թողնելով տղաներին, այլ հակառակը՝ ձևավորել կուռ համագործակցություն,որի արդյունքում երկու կողմն էլ կհասկանան, որ խաղադաշտում ...
Jul 31, 2022•27 min•Ep. 20
«Այբփոդի» 19-րդ էպիզոդը ձայնագրել ենք Վանաձորի թիվ 16-րդ դպրոցում: Հյուրերն են՝ դպրոցի դասվար, 40 տարվա մանկավարժ Ռուզաննա Մելքոնյանը և նրա 10-ամյա աշակերտուհի, «Մեղու» հայոց լեզվի մրցույթի լավագույն արդյունք անվանակարգի մրցանակակիր Լիլի Դոլմազյանը: Այս էպիզոդում Լիլին պատմում է մրցույթին մասնակցելու ցանկության մասին ու շեշտում, որ մայրենի լեզվի իմացությունն իր համար սկզբունքային է և կարևոր: Անդրադարձել ենք նաև նրան, թե արդյո՞ք պետք է երեխային տալ տարրական հմտություններ՝ ինչպե՞ս պահպանել բնությո...
Jul 16, 2022•14 min•Ep. 19
«Այբփոդի» այս էպիզոդում մենք որոշել ենք լռել, որովհետև կարծում ենք, որ դպրոցի մասին պետք է խոսեն աշակերտները: Այբ դպրոցի 2021 թվականի շրջանավարտ Սարգիսն ու 2022-ի շրջանավարտ Հասմիկը քննարկում են, թե ինչպես ընտրել մասնագիտություն, արդյո՞ք աշխարհի վերջն է, երբ ընդունելության քննությունները մեկնարկել են, իսկ դու դեռ չգիտես՝ որտե՞ղ ես ուզում սովորել ու ի՞նչ մասնագիտացում ստանալ: Երկու երիտասարդները քննարկում են, թե արդյո՞ք դպրոցն օգնում է ձեռքբերել ճկուն հմտություններ (soft skills), և թե դրանք ինչքա...
Jul 01, 2022•23 min•Ep. 18
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ճանաչել է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին համազոր, որի շնորհիվ հայ շրջանավարտներն առանց հավելյալ քննությունների և հայալեզու կրթության հիման վրա կարող են ընդունվել աշխարհի (այդ թվում՝ անգլիական) առաջատար բուհեր: Մեր էպիզոդներից մեկում պատմել ենք ԱԲ շրջանավարտի նմանատիպ փորձառության մասին: Այն հասանելի է հետևյ...
Jun 15, 2022•31 min•Ep. 17
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Կալամազու քաղաքի դպրոցներից մեկում 32 տարի ուսուցիչ աշխատելուց հետո երաժիշտ Գրեգ Գրեյսն այս տարի թոշակի է անցել: Մենք նրա հետ խոսել ենք ամերիկյան դպրոցական կրթության մարտահրավերներից, խնդիրներից ու բացերից: Թվում է, թե մի երկրում, որտեղ գտնվում են աշխարհի ամենահայտնի համալսարանների մեծ մասը, դպրոցական կրթությունը պետք է ևս բարձր մակարդակի վրա լինի, բայց ուսուցիչների աշխատավարձից սկսած մինչև հաղորդակցահեն, ներառական կրթություն, առկա են խորը արմատներ ունեցող խնդիրներ: Ամերիկյ...
May 31, 2022•15 min•Ep. 16
Անի Կոջոյանի մեջբերումների հղումները կարող եք գտնել այստեղ: Arends, R. (2007). Learning to Teach, 7th ed. Boston, McGraw Hill ➡ https://russell-j.com/1073-KW.HTM
May 18, 2022•33 min•Ep. 15
Գիտական խաղալիքները կարող եք գտնել այստեղ` https://spaceshop42.com/
Apr 29, 2022•15 min•Ep. 14
«Այբփոդ»-ի այս էպիզոդի թեման շատերին տարօրինակ ու զարմանալի կթվա, որովհետև մենք խոսում ենք ընթերցանության հմտությունների մասին: Ի՞նչ է, ընթերցելու համար հատուկ հմտություննե՞ր կան: Պարզվում է՝ այո: Կրթության գծով փորձագետ Մհեր Դավթյանն ասում է, որ երբ ավագ սերնդի ներկայացուցիչներին բացատրում է, որ կան հստակ ընթերցանության հմտություններ, անցյալն են մատնացույց անում ու պնդում, որ իրենց ժամանակ որևէ մեկը հմտությունից չէր խոսում, պարզապես բոլորը կարդում էին: Այս պնդումը, սակայն, ժամանակակից էր անցյալ...
Apr 09, 2022•36 min•Ep. 13