AybPod - podcast cover

AybPod

Ayb Educational Foundationaybpod.simplecast.com
Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#9 Տեղահանված երեխաների կրթության իրավունք

Արցախի ՄԻՊ-ի՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումներից տուժած երեխաների իրավունքների մասին զեկույցը՝ վիճակագրական տվյալներով, կարող եք գտնել այս հղումով ։

Feb 18, 202238 minEp. 9

#7 Հայալեզու կրթական մոդել՝ միջազգային ճանաչումով

Այս էպիզոդում պատմում ենք Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրի մասին, որը նախատեսված է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար: Այն ունի միջազգային ճանաչում աշխարհի հեղինակավոր 125 համալսարաններում: «Այբ»–ի նոր ռազամավարական՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի հիմքում Արարատյան բակալավրիատն է, նպատակը՝ այն հասանելի դարձնել Հայաստանի, Արցախի ու սփյուռքի երեխաներին։ Արարատյան բակալավրիատ ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ աշակերտները, հանձնելով հայալեզու դպրոցական քննություններ, կարող են ըն...

Feb 01, 202213 minEp. 7

#6 «Այբ»-ի տարին ամփոփում են մեր նախագծերի մասնակից երեխաները

«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփում է տարին: «Այբփոդ»-ի այս էպիզոդում դուք կլսեք 10 երեխաների պատմություններ, որոնց կյանքի որոշիչ փուլում «Այբ»-ն իր ուրույն տեղն ունի: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք Երևանից հասնել Սյունիք ու Արցախ, մեր մրցույթների միջոցով համախմբել սփյուռքում ապրող երեխաներին ու կրթությունը դարձնել իսկական տոն բոլորի համար: Տարեվերջյան այս կարճ անդրադարձն ընդամենը փոքրիկ շնորհակալություն է «Այբ»-ի բարերարների ու գործընկերների հսկայական ջանքերի և անմնացորդ նվիրման դիմաց: Մենք հավ...

Dec 30, 202119 minEp. 6

#5 Կրթության արդիականացումը սկսվում է Տավուշից

Այբփոդի այս էպիզոդում անդրադարձել ենք Տավուշի մարզում իրականացված հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմանը, որի շրջանակում գիտատեխնիկական-բնագիտամաթեմատիկական ոլորտի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը: Մարզի 82 դպրոցի ավելի քան 600 ուսուցիչ, ինչպես նաև տնօրեններ են վերապատրաստվել: Ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանի հետ խոսել ենք ամռանը մեկնարկած առաջին փուլի արդյունքներից, ուսուցիչների բարձրացրած խնդիրներից և ակնկալիքներից: Ծրագրի ընթացքում մեծ ուշադրություն է հա...

Dec 22, 202133 minEp. 5

#4 Մեղու. հայերենը բոլորի համար

2014 թվականից «Այբ» կրթական հիմնադրամն անց է կացնում հայերենին նիվրված «Մեղու» մրցույթը: Տարբեր տարիների մրցույթի մասնակիցներ Սամվելն ու Սյուզաննան, սակայն, ասում են, որ այն միայն հայերենի մասին չէ, այլ տրամաբանական, հետաքրքրաշարժ առաջադրանքների մի փաթեթ: Մրցույթը ճիշտ հայերենի նման է՝ գրավիչ, բայց երբեմն իսկական գլուխկոտրուկ: Սամվելն ասում է, որ բոլոր առարկաները սիրում է ու կրթությունն իր համար պարզապես հաճույք է, քանի որ կրթվել նշանակում է կարևոր ներդրում կատարել ապագայի մեջ: Երբեք չի մտածել՝ ...

Nov 30, 202111 minEp. 4

#3 Դեռահասների ինտեգրումը հետպատերազմյան իրականությանը

Այս էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի միայն մեկ համագործակցության արդյունքներին ենք անդրադառնում, բայց «Այբ»-ի բարեկամության շրջանակն իսկապես լայն է ու մենք դեռ անպայման պատմելու ենք մեր բոլոր ընկերների մասին:

Nov 17, 202113 minEp. 3

#2 Դպրոցական նախագիծը հանուն հանրային շահի

Մեր այս փոդքասթում մենք զրուցել ենք երիտասարդ գյուտարարներ Սերգեյի ու Սյուզաննայի հետ, որոնք պատմել են իրենց փորձերի, շրջակա միջավայրի պահպանման գործում երիտասարդների դերի մասին, ինչպես նաև խոսել ենք «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի հետ, որի հետ նախագծային ուսումնառության շրջանակում դպրոցականները փորձեր և ուսումնասիրություններ են արել։ Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամը նոր ու հեռանկարային հնարավորություն է տալիս ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի մարզերի ու Արցախի դպրոցների 10-րդ դաս...

Oct 25, 202113 minEp. 2

#1 Անհատներից մինչև մեծ համայնք

#Episode1 «Այբ»-ում հավատում են, որ յուրաքանչյուր անհատ կարող է փոխել աշխարհը, սակայն դրա համար անհատները պետք է միավորվեն: Հայաստանի նման փոքր երկիրն ունի բոլոր նախադարյալները՝ դառնալու միջազգային կրթության առաջնորդ, և դրա համար հարկավոր է Հայաստանից արտահանել մեր ամենամեծ բնական ռեսուրսը՝ կրթությունը: Արդեն 15 տարի է՝ «Այբ» համայնքն ստանձնել է կրթության նոր որակ ու նշաձող սահմանելու պատասխանատվություն և օրինակ է, թե ինչպես է կարող հասարակությունը ներգրավվել երկրի զարգացման թերևս ամենակարևոր ոլ...

Oct 12, 202116 minEp. 1
For the best experience, listen in Metacast app for iOS or Android