«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ: Լիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածություն չի նշանակում, թե ինչ գնահատական ստացավ երեխան, ինչ թվանշան ունի օրագրում, որն, ըստ նրա, մեզ տան...
Dec 18, 2024•40 min•Ep. 72
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկած «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագրին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Մրցույթի փուլերը հաղթահարած մասնակիցներին ողջունելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասաց, որ ընտրության փուլը...
Nov 21, 2024•18 min•Ep. 71
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը հնագետ Հայկ Գյուլամիրյանն է: Խոսել ենք հնագիտության զարգացման, դպրոցական կրթության մեջ նման առարկա ներառելու, հնագիտության հանդեպ երեխաների հետաքրքրությունը խթանելու մասին: Հայկն ասում է, որ հնագիտությունն այն ոլորտն է, որը ցանկացած երեխայի մեջ կարող է առաջացնել հետաքրքրություն, քանի որ որևէ բան հայտնաբերելը ուրախություն է պատճառում շատերին, բայց պետք է հաշվի առնել, որ սա խաղ ու պար չէ: Հնագետ լինելու համար ոչ միայն համբերություն ու բարձրագույն կրթություն ե...
Aug 24, 2024•33 min•Ep. 70
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում քննարկել ենք հոգեբանի դերը հանրակրթական դպրոցում: Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի հոգեբան Իննա Խաչիյանը 1996 թվականից է աշխատում ուսումնական հաստատություններում, սակայն հանրակրթական դպրոցում հոգեբանի հաստիքը ներդրվել է շատ ավելի ուշ: Դպրոցի հոգեբանի գործառույթները խիստ տարբերվում են այլ հոգեբանների աշխատանքից: Եթե մասնագետը աշխատասենյակում նստած սպասի, թե երբ են աշակերտներն իր մոտ գալու, որ պատմեն հույզերի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին, բ...
Aug 04, 2024•30 min•Ep. 69
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրն է ԼԽՈՒԵ կրթահամալիրի տնօրեն Արմինե Բաբայանը: Զրույցի ընթացքում քննարկել ենք ներառականության գաղափարը կրթության մեջ՝ շեշտը դնելով հենց դպրոցական կրթության վրա, խոսել ենք հատուկ դպրոց և ներառականություն տանդեմի մասին, անդրադարձել հասարակության վերաբերմունքին և այլն: Արմինեն պատմել է ԱՄՆ-ում ունեցած իր փորձի մասին, որը մեծ ազդեցություն է թողել կրթության կազմակերպման իր ճանապարհի վրա: Համեմատություններ անելով տարբեր երկրների փորձի հետ՝ վերլուծել ենք Հայաստանում...
Jul 17, 2024•39 min•Ep. 68
«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիներ Սեդան, Մարիամը և «Այբ» դպրոցի 11-րդ դասարանցի Նարեն քննարկում են, թե ինչպես են ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպում իրենց կրթությունը: Աղջիկներից ամեն մեկը տարբեր հետաքրքրություններ ունի՝ ժամանակն ընտանիքի հետ անցկացնելուց, գրքեր ընթերցելուց մինչև իսպաներեն սովորել ու կավի հետ աշխատել: Ասում են, որ ամեն բան հավասարակշռության մեջ է. եթե ճիշտ պլանավորել օրը, ժամանակ կգտնվի և՛ կրթվելու, և՛ զվարճանալու ...
Jul 05, 2024•16 min•Ep. 67
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայական խմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն է: Նախորդ թողարկման ընթացքում մենք քննարկել ենք նախագծահեն ուսումնառությունը տարրական դասարաններում թեման, իսկ այժմ ավելի ընդգրկուն ենք անդրադառնում հարցին: Կրթության փորձագետն ասում է, որ մեզանում թյուրըմբռնում կա, թե նախագիծ անելն ու նախագծահեն ուսումնառությունը նույնն են, իրականում երկու տարբեր երևույթներին մանրակրկիտ անդրադարձ անելով՝ Անահիտ Հովհանն...
Jun 26, 2024•47 min•Ep. 66
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են «Այբ» դպրոցի տարրական դասարանի դասվարներ Մարինե Ստեփանյանը և Հայարփի Սաղաթելյանը: Դպրոցում տարրական դասարաններից սկսած իրականացվում է երկու տեսակի նախագծային ուսումնառություն՝ միջառարկայական և մենառարկայական: Ուսուցչուհիները պատմում են իրենց իրականացրած նախագծերի մասին և նշում, որ այս ուսումնառությունը կրթությունը դարձնում է հաճելի, դինամիկ գործընթաց: Ամենակարևորը, որ թիմային աշխատանքի միջոցով որոշակի ճանապարհ անցնելով՝ երեխաները ձեռք են բերում գիտելիք...
Jun 08, 2024•31 min•Ep. 65
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում կարիերայի ուղղորդման փորձագետ Հայկուհի Գևորգյանի և «Այբ» դպրոցի կրթական խորհրդատու Ռուզաննա Մայիլյանի հետ քննարկել ենք մասնագիտության ընտրության նշանակությունը, անդրադարձել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, խոսել կարիերայի աճի մասին: Ամեն մեկս պատմել ենք, թե ինչպես ենք մենք մասնագիտություն ընտրել և փորձել հասկանալ, թե արդյո՞ք խորհրդային տարիներից ցայսօր, երբ ազատ տնտեսական հարաբերություններ են, որոշումների կայացման մեծ հնարավորություններ կան, ինչ է փոխվել: ...
May 30, 2024•45 min•Ep. 64
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի երկու ուսանողուհիներ՝ Արուս Այվազյանը և Կարինե Ավալյանը, պատմում են, թե ինչպես են որոշել դառնալ ուսուցչուհի: Երկուսն էլ ասում են, որ շրջապատում զարմացած հայացքներն ու խորհուրդներն անպակաս են. մի շահավետ մասնագիտություն ընտրեիր, գնայիր բժիշկ դառնայիր և այլն: Սակայն նրանք իրենց որոշումների տերն են, և ուսուցիչ դառնալու նրանց համոզմունքն անբեկանելի է: Կարինեն պատմում է, որ իր դասվարը մ...
May 10, 2024•26 min•Ep. 63
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայում սպանվել են ամենաքիչ թվով հրեաները, որովհետև երբ կառավարությունը հրահանգեց երկրում ապրող բոլոր հրեաներին իրենց հագուստների վրա դեղին աստղ կարել՝ այդպիսով ճանաչելի դառնալով, Դանիայի ողջ բնակչությունը հաջորդ օրը դեղին աստղերով էր քայլում: Սա յուրատեսակ օրինակ է, թե ինչպես կարող է մարդկանց որոշումը դառնալ կա՛մ չարագործության, կա՛մ փրկության միջոց: Սուրեն Մանուկյանն ասում է, որ հաճախ թե՛ դպրոցում, թե՛ տանը մարդիկ խուսափում են խոսել Հայոց ցեղասպանությո...
Apr 23, 2024•59 min•Ep. 62
«Այբփոդ» փոդքաստի 61-րդ թողարկման ընթացքում մշակութաբան Համլետ Մելքումյանի հետ անդրադառնում ենք մշակութային իրավունքներին, որոնք մարդու իրավունքի կարևորագույն և հիմնարար բաղադրիչներից են: Մշակութային իրավունք հասկացությունը բավական լայն է և ընդգրկում է պարզից մինչև բարդագույն տերմիններ։ Մարդն իրավունք ունի ինչպես թատրոն, փառատոն գնալու, ստեղծագործելու, այնպես էլ պահպանելու իր մշակութային ժառանգությունը, տեր կանգնելու վերջինիս և ոտնահարման դեպքում դիմելու համապատասխան կառույցների: Կարծրատիպ է, թե...
Apr 03, 2024•29 min•Ep. 61
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Վաղարշապատի թ. 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանի և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Հարությունյանի հետ քննարկել ենք կրթության նոր չափորոշիչների բաղադրիչներից մեկը՝ ձևավորող գնահատումը: Այս մեթոդն օգնում է գնահատել աշակերտի կարողությունները, բնութագիր տալ աշխատանքին և ուղղորդել նրան՝ հասկանալու թերությունները, շտկելու բարելավման կարիք ունեցող մասերը: Մարինեն պատմում է, որ սեպտեմբերից ուսուցչուհու օգնությամբ աշխատում են ձեռագրի վ...
Mar 25, 2024•26 min•Ep. 60
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկումը մենք որոշեցինք նվիրել ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանին: Նրան միշտ կարելի էր տեսնել շարժման մեջ՝ անդադար նորը փնտրելիս, գաղափարի ու բովանդակության մեջ ընկղմվելիս: Նրա ողջ կյանքը նվիրում եղավ այս երկրին, ու ինչպես նրա դուստր Ծովինարն է ասում, հայրը ավելի շատ եղավ այս երկրինը, քան իրենցը` դրա հետ մեկտեղ միշտ ժամանակ գտնելով իր բոլոր երեխաների համար: Գինոսյանի մասին զրույցների շարք պետք է անել, որպեսզի հնարավոր դառնա նրա կարճ, բայց խիստ...
Feb 29, 2024•42 min•Ep. 59
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն, կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը պատմում է, որ իր դպրոցական տարիներին երկու ուսուցիչներ է ունեցել, որոնք դասը կազմակերպել են առաջնորդվելով քննադական մտածողության սկզբունքներով: Տարիներ շարունակ աշխատելով ավելի քան 2000 ուսուցիչների հետ՝ նկատել է, որ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի մանկավարժները պատրաստակամ են աշակերտին լսելի դարձնել, թույլ տալ քննարկել, կարծիքը հիմնավորել, և քննադատական մտածողության գործիքակազմը պարզապես...
Feb 15, 2024•33 min•Ep. 58
«Այբփոդ» փոդքաստի այս զրույցում «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Հակոբյանի հետ խոսել ենք դպրոցական կրթության ու երեխայի ակադեմիական գիտելիքներ ստանալու մեջ, ինչպես նաև ծնողական համայնքում ծնողների նշանակության և առհասարակ երեխայի կյանքում որակյալ մասնակցություն ունենալու մասին: Դպրոց-ծնող համագործակցությունն ավելին է, քան զուտ կրթական կառույցի ֆիզիկական միջավայրում հարաբերվելը: Որակյալ մասնակցությունն էլ բնավ չի նշանակում ծնողի՝ միայն սեփական երեխայի կրթական գործընթացին հետևելը, այլ ծնողակ...
Feb 05, 2024•36 min•Ep. 57
«Այբփոդ» փոդքաստի շրջանակում այս անգամ զրուցում ենք ուսուցիչների վերապատրաստման, դրա կարևորության , ինքնակրթության, 21-րդ դարի ժամանակակից ուսուցչի կերպարի ու դերի մասին: «Այբ» կրթական հիմնադրամը կրթական դաշտում առկա վերապատրաստումներին զուգահեռ FAST հիմնադրամի համար իրականացնում է մեկ տարվա շարունակական վերապատրասման ծրագիր «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակում։ Վերապատրաստված ուսուցիչներից երկուսը՝ Հրազդանի Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչ Ալեքսան Առաքելյանը և Երևանի Գյ...
Jan 30, 2024•36 min•Ep. 56
Dec 29, 2023•15 min•Ep. 55
Dec 18, 2023•22 min•Ep. 54
«Այբփոդ»-ի այս թողարկման հյուրերն են հոգեբան Սոլանժ Թամամյանը և ուսուցչուհի Անահիտ Չոմարյանը, որոնց հետ քննարկել ենք Արցախից` Լեռնային Ղարաբաղից, տեղահանված երեխաների կրթության կազմակերպման խնդիրը։ Երկու հյուրերն էլ դպրոցում գործող մասնագետներ են, որոնք ամենօրյա աշխատանքում բախվում են երեխաների`նոր միջավայրին հարմարվելու, հոգեբանական խնդիրները հաղթահարելու մարտահրավերներին։ Սոլանժ Թամամյանը նշում է, որ կարևորը երեխաների բնականոն կրթության կազմակերպումն է, որը հաճախ փոխարինվում է մեկանգամյա կոնֆե...
Dec 01, 2023•42 min•Ep. 53
Այս թողարկման մեջ արծարծվող ենթաթեմաները` 🔸Թատրոնը՝ որպես կրթության կարևորագույն գործիք 🔸Հայաստանում փորձարարական թատրոնի զարգացման միտումները, աուդիոթատրոն 🔸Թատրոնը՝ ինտելեկտուալ մարդ ձևավորելու բաղադրիչ 🔸Թատրոնը պետք է ունենա խաղացանկային քաղաքականություն. մի տեղ կրուասանն է համեղ, մի տեղ՝ տոլման 🔸Կրթել ուսուցիչներին՝ երեխաներին շահադրդել կարողանալու համար, որ հաճախեն թատրոն 🔸Նոր միտում՝ երեխաներին թատրոն սկսել են տանել հայրիկները 🔸Ինչու դեռահասների մեծ մասը թատրոն չի գնում Քսան տարի աշ...
Nov 18, 2023•30 min•Ep. 52
10 միջազգային բուհ, 15 գրված շարադրություն, առնվազն 10 մարդ, որ կարդացել է այդ շարադրությունը, քննություններ, անքուն գիշերներ, հիասթափություններ, 3 համալսարանի կողմից ընդունված լինելու շնորհավորական նամակ... դժվա՞ր է թվում: Մի՛ շտապեք հանձնվել: «Այբփոդ»-ի այս թողարկումը յուրահատուկ ուղեցույց է «Այբ» դպրոցի շրջանավարտ Հայկ Քասարջյանից, որը սովորում է Լոս Անջելեսի UCLA համալսարանում: Հայկը պատմում է, թե ինչպես որոշեց սովորել բարձր վարկանիշ ունեցող միջազգային բուհում, ինչ խոչընդտոներ է հաղթահարել, ...
Oct 28, 2023•23 min•Ep. 51
Արցախից ուսանողուհիներ 18-ամյա Նուշիկ Միրզոյանի և 22-ամյա Անահիտ Արզումանյանի հետ զրուցել ենք սեպտեմբերի 25-ին: Այդ օրը աղջիկների ընտանիքները դեռ Լեռնային Ղարաբաղում էին: Նրանց հետ խոսել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչև շրջափակում ընկած ժամանակահատվածի խնդիրների մասին, որոնք առնչվում են կրթությանը: Աղջիկները նաև անդրադարձել են ադրբեջանական անցակետը հաղթահարելու իրենց փորձին, պատմել, թե որքան ծանր էր անցնել այդ փորձության միջով: Անդրադարձել են նաև կուրսընկերների վերաբերմունքին, նշել, թե ...
Oct 02, 2023•27 min•Ep. 50
Ամենակարևորն ազգն է. եթե հայեր կորցնենք, շատ ավելի ցավալի է, քան եթե կորցնենք այն ամենն, ինչ ունենք Արցախում «Այբփոդ» փոդքաստի 49-րդ թողարկման ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն անդրադառնում է Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու դրա հետևանքներին: Այս թողարկումը ձայնագրվել է սեպտեմբերի 22-ին, և բոլոր կանխատեսումները բխում են այդ օրվա իրողությունից: Փախչանյանի պնդմամբ՝ մեր բոլոր իշխանությունները, ցավոք, չեն զբաղվել ազգակերտմամբ, որովհ...
Sep 23, 2023•1 hr 6 min•Ep. 49
«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը պատմում է արտասահմանում կրթություն ստանալու իր փորձառության մասին՝ ուղղորդելով, թե ինչ կարևոր կետեր պետք է հաշվի առնել կրթական հաստատություն ընտրելիս: Հասմիկն ուսանելու փորձ ունի թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, որտեղ սովորել է հեղինակավոր «Սմիթ» քոլեջում: Բուհ ընտրելիս առաջնահերթությունը պետք է տալ ոչ թե կրթական հաստատության հեղինակությանը, այլ այն ծրագրերին, որոնք առաջարկվում են ո...
Sep 15, 2023•29 min•Ep. 48
«Այբփոդ» փոդքաստի 47-րդ թողարկման հյուրերն են Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռոզա և Անի Սայադյանները: Անին ընդունվել է Հայաստանում Սլավոնական համալսարան, սակայն շրջափակման պատճառով չի կարողանում գալ Երևան: Նրանց գրանցել են, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով փորձեն կազմակերպել տեղաշարժը: Ռոզան՝Անիի մայրը, կրթության մասնագետ է և ասում է, որ քովիդի շրջանից մինչև օրս երեխաների կրթության կազմակերպումը ձախողվում է անդադար: Ցավալի է լսել, որ Արցախում երեխաների զր...
Aug 31, 2023•17 min•Ep. 47
«Այբփոդ» փոդքաստի 46-րդ թողարկման հյուրն է «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անդամ Զեմֆիրա Քալաշյանը: Նա 2017 թվականից երկու տարի աշխատել է Ֆերիկ և Արտաշար համայնքների դպրոցներում և հասկացել, որ երբեմն ավանդույթ բառի հետևում թաքնված են շատ ավելի լուրջ խնդիրներ, քան մենք կարծում ենք: Հայաստանի՝ եզդիներով բնակեցված շատ համայնքներում չկա ավագ դպրոց, առկա են տրանսպորտի հետ կապված հարցեր, իրազեկվածության պակաս, ինչն էլ կրթությունը «հեռացնում է» համայնքից: Եթե ուսուցիչը գ...
Aug 19, 2023•41 min•Ep. 46
«Այբփոդ» փոդքաստի 45-րդ թողարկումը մարդկային պատում է արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: Ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի դասվար Ինգա Ալեքսանյանը պատմում է, թե ինչ մտավախություններ ունի կրթության կազմակերպման հետ կապված, եթե շրջափակումը շարունակվի: Մանկավարժը Նորագյուղ գյուղից ամեն օր Ստեփանակերտ էր գնում աշխատանքի, սակայն հուլիսի 25-ից Արցախում չի գործում միջքաղաքային և միջհամայնքային տրանսպո...
Aug 07, 2023•8 min•Ep. 45
«Այբփոդ» փոդքաստի 44-րդ թողարկումը մարդկային պատում է Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: Մաթեմատիկայի ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի ուսմասվար Արմինե Մաթևոսյանը պատմում է, թե ինչպես է կազմակերպվում կրթությունը շրջափակման ժամանակ: Արդեն ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով երկրում ապրող 30 000 երեխա զրկված է տարրական իրավունքներ իրացնելու հնարավորությունից: Շրջափակումը խաթարել է բոլոր կարևորագույն ոլորտների աշխատանքը, այդ...
Jul 29, 2023•14 min•Ep. 44
«Այբփոդ» փոդքաստի 43-րդ թողարկմանը անգլերեն լեզվի մասնագետ Սոնա Փարեմուզյանի և ռուսերեն լեզվի մասնագետ Մարիամ Գասպարյանի հետ քննարկել ենք սոցհաթակներում լեզվի ուսուցման առավելություններն ու թերությունները: Հաճախ այն, ինչ բացակայում է կրթական ծրագրում, կարելի է գտնել օնլայն տիրույթում, ընդ որում՝ ավելի հեշտ մատուցված տարբերակով, կարճ տեսանյութերով և լուսանկարներով: Երկու մասնագետներն էլ տարբեր սոցհարթակներում լեզվի ուսուցման էջեր ունեն և ակտիվ են հատկապես «ինստագրամ»-ում, սակայն փաստում են, որ սո...
Jul 15, 2023•38 min•Ep. 43