#43 Լեզու սովորելը ջանք ու ժամանակ է. լեզուն «ինստագրամ»-ում՝ մեկ հպումով
Jul 15, 2023•38 min•Ep. 43
Episode description
«Այբփոդ» փոդքաստի 43-րդ թողարկմանը անգլերեն լեզվի մասնագետ Սոնա Փարեմուզյանի և ռուսերեն լեզվի մասնագետ Մարիամ Գասպարյանի հետ քննարկել ենք սոցհաթակներում լեզվի ուսուցման առավելություններն ու թերությունները:
Հաճախ այն, ինչ բացակայում է կրթական ծրագրում, կարելի է գտնել օնլայն տիրույթում, ընդ որում՝ ավելի հեշտ մատուցված տարբերակով, կարճ տեսանյութերով և լուսանկարներով: Երկու մասնագետներն էլ տարբեր սոցհարթակներում լեզվի ուսուցման էջեր ունեն և ակտիվ են հատկապես «ինստագրամ»-ում, սակայն փաստում են, որ սոցհարթակում լեզու սովորեցնելու նպատակը մարդկանց ոգեշնչելը և բազային գիտելիք տալն է: Լեզու սովորելը ջանք ու ժամանակ է պահանջում, այդ պատճառով երբեմն սոցհարթակների օգտատերերը, հետևելով որևէ օնլայն էջի, որում ամեն բան պարզեցված է, մտածում են, որ լեզու սովորելը խաղ ու պար է, սկսում են պարապել և բախվում պատշենի:
Մարիամն ասում է, որ պարզեցված մատուցել նյութը չի նշանակում, որ այն պարզ է, այլ այն, որ մասնագետը երկար ժամանակ չարչարվել է այն հնարավորինս դյուրամարս դարձնելու համար: Սոնան էլ գտնում է, որ եթե ակադեմիական կրթությանը զուգահեռ մարդիկ ճիշտ օգտագործեն տարատեսակ էջերի հնարավորությունները, կհաջողեն: Պարզապես պետք է օգնել հատկապես դեռահասին հասկանալ, որ ապագան կրթությանն է, և ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել՝ հերքելով կա՛մ ակադեմիական կրթությունը, կա՛մ էլ ինքնակրթվելը, որն անդադար աշխատանք է պահանջում:
Սոնա Փարեմուզյան՝ https://www.instagram.com/english_with_sona/
Մարիամ Գասպարյան՝ https://www.instagram.com/amschool81/
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
