Rearrange with Narek Amirkhanyan - podcast cover

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyanpodcasters.spotify.com
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Episodes

#138 Երվանդ Զորյան - Չիպերի պատերազմ, արհեստական բանականություն, Հայաստանի տեխնոզարգացում

Երվանդ Զորյանը դոկտոր է, «Սինոփսիս Հայաստան»-ի նախագահը և «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնականը և գլխավոր ճարտարագետը։ Ինչպես նաև «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կենտրոնական վարչության անդամ և Սիլիկոնային հովտի մասնաճյուղի նախագահը։ Երվանդ Զորյանը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Զրուցել ենք՝ Արհեստական բանականության, Միկրոչիպերի արտարդրության և մրցակցության, Հայասատանը տեխնոլոգիապես մրցունակ դարձնելու։ «hardware»-ի կանխատեսվող նորարարության և շատ ...

Mar 16, 20231 hr 27 min

#135 Արթուր Ալավերդյան - Արևային կայանները, գիտությունը և բիզնեսը, էներգիան՝ որպես զենք

Արթուր Ալավերդյանը «Ֆասթ» հիմնադրամի համահիմադիրն է, «Սոլարոն» ընկերության հիմնադիրը և տնօրենը։ Արթուրի հետ զրուցել ենք՝ Արևային կայանների օգտակար և վնասական կողմերի, ՍՊԸ-ի ստեղծման գաղափարի, Գիտության և բիզնեսի նմանությունների, Բիզնեսում ռիսկերի դիմելու մասին։

Feb 23, 20231 hr 24 min

#134 Կարեն Վրթանեսյան - Պոպուլիզմը, տեղեկատվական մանիպուլյացիաները, պետական ցնցումները

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Ինչպիսին են նոր բռնապետները, Ինչու մոդեռնիզացիա չեղավ, Տեղեկատվական ինչ մանիպուլյացիաներ կան, Ինչու ենք ազգովի բևեռացված։

Feb 16, 20232 hr 7 min

#133 Բագրատ Ենգիբարյան - ԱյԹի ոլորտը, Հավելյալ արժեք ստեղծելը, պետությունն ու բիզնեսը

Այսօր զրուցել ենք Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։ Բագրատի հետ անդրադարձել ենք հետևյալ թեմաներին՝ Հավելյալ արժեք ստեղծող գործերը, Մասնագիտությունները հայտնի դարձնելու խնդիրները, Փորձն ու սխալվելը, Ստարտափներն ու ԱյԹի ոլորտը, փոքր և միջին բիզնեսները։

Feb 09, 20231 hr 35 min

#132 Նարինե Աբգարյան - Սվաղած երկիրը, գրելու ֆենոմենը, հայի բարդույթները

Գրող Նարինե Աբգարյանի հետ զրուցել ենք՝ Հայաստանի «40 տարվա ճանապարհը» անցնելու, Գրքեր գրելու ֆենոմենի, Հերոսների և իր հարաբերությունների, Ժողովրդից ազգ դառնալու տենդենցի, Հայկական կոմպլեքսների, Արցախի կարգավիճակի և շատ այլ հարցերի շուրջ։

Feb 02, 20231 hr 38 min

#131 Իգոր Խալաթյան - Զուգընկերը ընտրելը, Էվերեստ բարձրանալը, «Bell Labs»-ում աշխատելը

Իգոր Խալաթյանը «Iris Dating» ընկերության համահիմնադիրն է և տնօրենը։ Նա ավելի քան ութ տարի աշխատել է նաև «Oracle» ընկերությունում որպես փոխնախագահ։ Իգորը գիտությունների թեկնածու է և բնակվում է Նյու Յորքում։ Ավելին՝ Իգորը ՀՀ-ի առաջին քաղաքացին է, ով բարձրացել է Էվերեստի գագաթ։ Ինչպես են մարդիկ ծանոթանում արհեստական բանականության միջոցով, Ինչպե՞ս են կանայք և տղամարդիկ ընտրում զուգընկեր, Որն էր Էվերեստ բարձրանալում շարժառիթը, Ինչպես Իգորը հայտնվեց 11 Նոբելյան մրցանակ ունեցող «Bell labs»-ում։...

Jan 26, 20231 hr 21 min

#130 Եվա Ասրիբաբայան, Աղասի Թադևոսյան, Զոհրապ Գևորգյան - Անտարբերություն

Զրուցել ենք հոգեբան Եվա Ասրիբաբայանի, պատմաբան Զոհրապ Գևորգյանի և մշակութաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Խոսել ենք անտարբերության մասին։ Ներքին և արտաքին անտարբերության պատճառները, Գիքորի սինդրոմը, Դետալային և մասշտաբային մտածողությունը, Մարդկանց տարբեր դրսևորումների պատճառները Արցախի շրջափակման վերաբերյալ։

Jan 19, 20232 hr 13 min

#128 Արա Չալաբյան - Ինքնակրթվելը, Կենտրոնական բանկի փոփոխությունները, որոշումներ կայացնելը

Արա Չալաբյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս է, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի համահիմնադիր և առաջին նախագահ, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի կոնսուլտանտ է։ Արա Չալաբյանի հետ զրուցել ենք. Առավոտյան 6-ին արթնանալու դրական կողմերի, Կազմակերպությունների աշխատանքային մոդելների, Մասնագիտական կարծրատիպերի և որոշումներ կայացնելու, Կենտրոնական բանկի փոփոխությունների, Գրքեր կարդալու և շատ այլ թեմաների մասին։

Jan 12, 20231 hr 36 min

#127 Հայկ Զալիբեկյան - Երևանի ճարտարապետությունը, հնարավոր աղետները, մարդու կյանքի որակը

Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի հետ զյուցի ընթացքում քննարկել ենք հետևյալ հարցերը. Ի՞նչ հարցեր է լուծում ճարտարապետությունը, մա՞րդն է կարևոր, թե՞ մեքենան, ինչու՞ 300.000 զոհ կունենանք, եթե երկրաշարժ լինի, մահվանից հետո ինչու՞ ենք անիմաստ ծախսեր անում։

Jan 05, 20231 hr 47 min

#126 Արսեն Ավետիսյան - Անշարժ գույքը, եկամտահարկերը, կենցաղային ու ներդրումային գնորդները

«RED Invest Group»-ի համահիմնադիր և տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ զրուցել ենք՝ - անշարժ գույքի շուկայի, - եկամտահարկով բնակարան ձեռք բերելու - Երևանի և մարզային քաղաքների խնդիրների, - Գին կամ արժեք առաջարկող բիզնեսների մասին։

Dec 29, 20221 hr 28 min

#125 Կորյուն Վարդանյան - Ուղեղի աշխատանքը, նեյրոկենսաբանությունը, գիտական էթիկան

Կորյուն Վարդանյանը ճանաչվել է Եվրոպայի ամենաերիտասարդ բժիշկը։ Պլաստիկ վիրաբույժ է և նեյրոկենսաբան։ Զրուցել ենք. Ուղեղի աշխատանքի, ինտելեկտի և «երրորդ աչք» ասվածի գիտական բացատրության, Ուղեղ վրա սննդի և սպորտի ազդեցության, Առաջիկա գիտական նվաճումների և շատ այլ թեմաների շուրջ։

Dec 26, 20221 hr 14 min

#124 Արմեն Գալյան - Նորաձևությունը, կերպարներ ստեղծելը, հագուստ գնելու մոլուցքը

Արմեն Գալյանը ոճաբան է և «Man in Town» հայկական բրենդի հիմնադիրը։ Զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ. ինչ է թելադում նորաձևությունը, հագուստը` որպես ինքնարատահայտման միջոց, կերպարներ ստեղծելը, նոր հագուստ գնելու մոլուցքը, սկանդալները, ռիսկերի գնալը։

Dec 22, 20221 hr 37 min

#123 Վահան Ստեփանյան, Արսեն Կարապետյան, Նիկոլայ Թորոսյան - 90-ականներ

Վահան Ստեփանյանը լուսանկարիչ է, «Պան ֆոտո»-ի համահիմնադիրն է և «Ռամբալկոշե» ներկայացումների և միջոցառումների անվճար անցկացման վայրի հիմնադիրը։ Արսեն Շուր Կարապետյանը ճարտարապետ է «d'Արվեստանոց»-ում։ Նիկոլայ Թորոսյանը «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է և «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողը։ Ամեն մեկս ունի 90-ականների իր պատմությունը. -Աղքատությունը, -Լույս չունենալը, -Փոխօգնությունը և -Երևան կինոթատրոնում ցուցադրվող էրոտիկ ֆիլմերը։ Այսօրվա մեր զրույցի թեման հենց 90-ականներն են Նիկոլայի, Ա...

Dec 15, 20222 hr 15 min

#122 Էրիկ Խզմալյան, Արմեն Սահակյան - ԱՄՆ-ի քաղաքական համակարգը, Փելոսիի այցը, Հայ դատը

Միջազգայնագետ Էրիկ Խզմալյանի և քաղաքական տնտեսագետ Արմեն Սահակյանի հետ զրուցել ենք՝ - ԱՄՆ-ի կառավարման համակարգի, - Հայաստանի ռեսուրսների համակարգման խնդրի, - Հայ դատի գրասենյակի գործառույթի, - պատերազմից հետո ուսումնասիրություններ չանելու, - Փելոսիի Հայաստան գալու պատճառների, - մեր քաղաքական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների մասին։

Dec 08, 20221 hr 36 min

#121 Դավիթ Առաքելյան - Բժշկության նվաճումներ, թվայնացված լաբորատորիա, հասանելի տվյալներ

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Դավիթ Առաքելյանը «ԴԻԱՎԱՆՏ» ընկերության հիմնադիր-տնօրենն է և «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ընկերության կոմերցիոն տնօրենը։ Զրուցել ենք👇 բժշկական սարքերի ու ԷյԱյ-ի, ախտորոշիչ սարքերի նորարարության, թվայնացված լաբորատորիաների դերի, մարդկանց տվյալների հասանելիության և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Dec 01, 20221 hr 37 min

#120 Ռոլանդ Գասպարյան - «Reincarnation»-ը, ուղեղի հիգիենան, շնորհակալ լինելը

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Այսօրվա հյուրը «Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն է։ Նրա հետ զրուցել ենք՝ -Գիտության և հոգևորի կապի, -Ուղեղի հիգիենայի և կախվածությունների, -Մշակութային արժեք ստեղծելու և կոմերցոն միտումների, -Շնորհակալության և կներեսի կարևորության մասին։

Nov 24, 20221 hr 50 min

#119 Ֆրունզ, Ավագ Հարությունյաններ - Հայկական գինին, Կրոնական դերը, Անտիկ աշխարհի հետ կապը

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Այսօրվա իմ հյուրերն են հայր և որդի գինեգործներ, «Մարան» գինեգործարանի հիմնադիր Ավագ և Ֆրունզ Հարությունյանները։ Նրանց հետ զրուցել ենք՝ Գինու ծանգման, կրոնական և մշակութային դերակատարման, Բաբելոնում հայերի գինի վաճառելու, Հայկական և վրացական գինեգործության ներկայացման, Գինու հայկական ծագման և շատ ալյ հետաքրքիր թեմաների շուրջ։

Nov 17, 20221 hr 36 min

#118 Մանե Բեգլարյան - Նոր սերնդի ակնկալիքը, Առաջնորդության միջավայրը, Մարդկային կապիտալը

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Մանե Բեգլարյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Գործարար կառավարման» մագիստրոսական ծրագրի ամբիոնի վարիչն է։ Դոկտոր Մանե Բեգլարյանի հետ զրուցել ենք կրթության մասին՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝ Արդյո՞ք կարևոր է համալսարանական կրթությունը Ի՞նչ արժեք ունի արդկային կապիտալը Ինչ է ակնկալում նոր սերունդը Ինչպե՞ս հրաժեշտ տալ աշխատակցին Ինչպես ձևավորել առաջնորդության միջավայր...

Nov 10, 20221 hr 37 min

#117 Ստեփան Աստուրյան - Ցեղասպանությունը, Ջարդերի ընդհանուր ձեռագիրը, Թալեաթի «Սև գիրքը»

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայկական ծրագրի նախկին տնօրեն Ստեփան Աստուրյանի հետ զրուցել ենք Ցեղասպանության մասին։ Մեր զրույցը սկսվում է Օսմանյան կայսրությունում ծառայող հայերից, հողային կողոպուտներից և հասնում մինչև ջարդեր, աքսոր և սփյուռքի ձևավորումը։ Ստեփան Աստուրյանը խոսում է նաև Թալեաթ փաշայի «Սև գրքի» մասին, որում բազում փաստեր կան հայկական ջարդերի կազմակերպամ մասին։

Nov 07, 20222 hr 55 min

#115 Ռուբեն Հայրապետյան - Ռեսուրսների վատնումը, Ղեկավարներին կրթելը, Սփյուռքից սովորելը

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange «Մատենա» դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ զրուցել ենք՝ - Կրթական խնդիրների, - Ժամանակակից լսարանների և կրթության, - Ղեկավարներին կրթելու, - Սփյուռքից սովորելու, - Տեխնոլոգիայի և մարդու մրցակցության մասին։

Oct 27, 20221 hr 44 min

#114 Նարեկ Հովսեփյան (A. Chilla) - Հայկական ռեփը, «3.33»-ի ստեղծումը, Տաբուները

Ռեփեր Նարեկ Հովսեփյանի (A. Chilla)-ի հետ զրուցել ենք՝ -«3.33»-ի և «Մի քանի հոգի»-ի ստեղծման -Երգ գրելու փորձերի, -Տաբուների և սահմանափակումների, -Ընտանիքի կարևորության, -Փողը ճիշտ տնօրինելու -Ֆիլմերի, «DJ» լինելու և շատ այլ թեմաների շուրջ։

Oct 20, 20221 hr 45 min

#113 Էդուարդ Քանքանյան - Բրենդինգը, Հայաստանի դրոշը փոխելը, Ձևականն ու բովանդակայինը

«Braind» ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանի հետ զրուցել ենք բրենդինգի, ընկերությունը ծերության չհասցնելու, Հայաստանի դրոշը փոխելու, բեթինգների, վատ հաճախորդների մասին։ Քննարկել ենք նաև, թե որքան կարևոր են ինքնավստահությունը աշխատանքում, մարդկանց հանդեպ անտարբեր չլինելը և պարզապես իրար օգնելը։

Oct 17, 20221 hr 37 min

#112 Ադամ Կաբլանյան - Բիզնես ղեկավարելը, Ռազմական պատրաստվածությունը, Նոր տեխնոլոգիաները

Ադամ Կաբլանյանը հիմնել է բազում տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են՝ «icon» ընկերությունը, «Virage logic» -ն, որը գնվել է «Synopsys» ընկերության կողմից։ Ադամը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի անդամ է։ Ստեղծել է նաև «FASF» նախագիծը (Հայաստանի զինվորների և նրանց ընտանիքների ընկերներ)։ Իսկ այժմ զբաղեցնում է «Cynora» ընկերության տնօրենի պաշտոնը, զրուցել ենք՝ -Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, -Իր ստեղծած ընկերությունների, -Հնդկաստանի ֆ...

Oct 13, 20221 hr 32 min

#111 Սերգեյ Վարդանյան - Կախվածությունները, Թմրանյութերը բժշկության մեջ, Բուժիչ թերապիաները

«Էնթեոբլիս» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Վարդանյանի հետ զրուցել ենք՝ -Բժշկության մեջ ցնորածին նյութերի օգտագործման, -Թմրամոլության և ալկոհոլիզմի, -Մարդկանց հոգեբուժական խնդիրները լուծելու, -Մտավոր առողջության, -Կախվածությունների և շատ այլ թեմաների շուրջ։

Oct 06, 20221 hr 35 min

#110 Տիգրան Գրիգորյան - Դասեր չքաղելը, Արցախը կորցնելը, Միջազգային իրավունքի դերը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ - Արդյո՞ք Արցախի հարցը լուծված է, - Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, - Ինչու՞ պատերազմ սկսեց, - Ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից և - Ի՞նչ պիտի անենք ինքներս։

Sep 29, 20221 hr 35 min

#109 Արման Նուռ - Միջակությունը՝ իբրև նորմա, Կռիվ տալով ստեղծագործելը, Պատասխանատու լինելը

Նկարիչ և քանդակագործ Արման Նուռի հետ զրուցել ենք հետևյալ թեմաներից՝ Միջակությունը հերոսացնելը, Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելը, Ինչ պատմություններ ունեն մեր ծեսերը, Տաղանդը՝ որպես պատասխանատվություն, «Ճանճը», «Հայաստանի սիրտը» գործերի միջազգայնացումը, Ազգովի ուժ գտնելը։

Sep 22, 20221 hr 32 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
Open in Metacast