Աղավնոյի մասին շատ հարցեր բաց մնացին. այսօր կստանաք դրանց պատասխանների մի մասը Աղավնոյի ուսուցչուհի Նինա Շահվերդյանի շնորհիվ. - Գյուղի և գյուղացիների խնդիրները, - 20 օր ժամանակ տալը, - Երեխաների տրավմաները, - Ռուսները, - Դպրոցի գրքերը գողանալը, - Պետության փոխհատուցումը. ընդամենը 10 մլն. դրամ։
Sep 15, 2022•1 hr 26 min
Տիգրան Ձիթողցյանը նկարիչ է։ Նրա հետ զրուցել ենք՝ Նյու Յորք տեղափոխվելու, ֆինանսական դժվարությունների, Բիոնսեի և Շվարցնեգերի աղջկա այցի, նկար գնելու մշակույթի, հայերենը չմոռանալու և շատ այլ թեմաների մասին
Sep 08, 2022•1 hr 30 min
Այսօրվա թեման շատերիդ գուցե «ո՜չ սեքսի» թվա, բայց տեղյակ և պաշտպանված լինելը պարտադիր է։ Մեր հյուրը՝ տեղեկատվական անվտանգությունը հարձակումներից ապահովող « EasyDMARC » ընկերության տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանն է, ում հետ զրուցել ենք՝ - Կիբերանվտանգության, - Տվյալների գատնալսման, - Ռիսկերի նվազեցման, - Կոտրված ծրագրերի, - Հարձակումների, - Տվյալների արտահոսքի կանխարգելման թեմաների շուրջ։...
Sep 01, 2022•1 hr 27 min
Ինչպե՞ս է մարդկությունը ձևափոխվում. պատասխանը՝ այսօրվա փոդքասթում։ Մեր հյուրը «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Օրուջյանն է։ Խոսել ենք նաև հետևյալից - Աշխարհը և մարդը, - Տեխնոլոգիաները՝ որպես մարդու ձևափոխման գործիք, - Շղթայական մոտեցումները, - Կապերի կարևորությունը, - Հայաստանի իրականությունը և այլն։
Aug 29, 2022•1 hr 42 min
Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ - Կրթությունը՝ որպես մասսայական պահանջ, - Խմբային աշխատանքի կարևորությունը, - Խնդիրները կանխատեսելն ու պլանավորելը, - Բյուրոկրատիան կազմակերպություններում, - Բևեռացված հասարակությունը, - Սովորելու լճացումը։
Aug 25, 2022•1 hr 48 min
Այս անգամ զրուցել ենք Սերգեյ Թանթուշյանի հետ, ով բիզնես հաղորդակցության մասնագետ է։ Մեր զրույցի թեմաներն են՝ - Ինչպես գրագետ հաղորդակցվել, - Ինչու լինել անկեղծ և խոցելի, - Ինչպես ընտրել մասնագիտություն, - Ի՞նչ ռազմավարություններ կան բիզնեսում և - Դաստիարակության ի՞նչ տիպեր կան։
Aug 22, 2022•1 hr 38 min
Գրող, թարգմանիչ և արվեստագետ Կարեն Խարսլյանի հետ մեր զրույցի թեմաներն են՝ - Հասարակական տարբեր մոտեցումները, - Հայ հայ տղամարդու գերիշխանությունը, - Տանը՝ մաքրասեր, դրսում՝ փնթի լինելը, - Կնոջ դերը՝ որպես տղամարդուն սպասարկող, - Կրոնը և գիտությունը, - Գրականությունը։
Aug 18, 2022•2 hr 2 min
Բազում տեխնոլոգիական կազմակերպությունների հիմնադիր Ալ Եսայանի հետ խոսել ենք՝ ընկերություններ ղեկավարելու, առաջնորդության դերի, Հայաստանի ֆենոմենի և լավատեսության թեմաների շուրջ։ Իսկ թե ինչ դեր ու անելիքներ պիտի ունենա մեզնից յուրաքանչյուրն այսօր, ինչպես պիտի նկատողության փոխարեն առաջարկներով հանդես գանք, կիմանաք փոդքասթում։
Aug 11, 2022•1 hr 27 min
Կլինիկական հոգեբան Եվա Ասիրբաբայանի հետ խոսել ենք մեկը մեկից հետաքրքիր և կարևոր թեմաներից՝ - Լավ լինելն ամոթ չէ, - Ինչպե՞ս որակյալ դարձնել մարդկային հարաբերությունները, - Ի՞նչ է հոգեկան հիգիենան, - Աղետների հետևանքները մարմնի և հոգու վրա, - Ինչպե՞ս է մեր ուղեղը փոփոխման ենթարկվում, - Հոգեբան գտնելը և լիցենզավորման խնդիրները։
Aug 04, 2022•1 hr 44 min
Հատիս լեռան պահպանման ցուցարարներ Վիգեն Սարգսյանի և Աշոտ Խաչատրյանի հետ զրուցել ենք՝ ▪ Հատիս լեռան կարևորության, ▪ Խախտված իրավունքների, ▪ Պայքարի և հուսահատության, ▪ Ազգային կարգապահության և պատասխանատուների մասին։
Aug 01, 2022•1 hr 20 min
Այսօրվա փոդքասթի հյուրերն են ՀԱՀ-ի Բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը և պրոֆեսոր, լճաբան Կարապետ Քազանճեանը։ Մեր զրույցի թեմաներն են՝ - Կանաչած և վտանգավոր դարձած Սևանը, - Ջրամատակարարման խնդիրները, - Աղբաթափությունն ու աղբի վերօգտագործումը, - Ածխածնային կրեդիտներով միլիարդներ աշխատելը և այլն։
Jul 28, 2022•1 hr 39 min
Մտածե՞լ եք՝ որքա՜ն բրենդավորված ենք այսօր մենք և մեր կյանքը։ «Deem communications»-ի հիմնադիր և ստեղծագործ տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանի հետ զրուցել ենք այս և շատ այլ թեմաների շուրջ👇 - Դրականը վաճառելը, - Հայաստանը բրենդավորելը, - Ճիշտ ծնողավարությունը, - Պատասխանատվությունից փախչելը։
Jul 25, 2022•1 hr 28 min
«Staff.am»-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի հետ զրուցել ենք աշխատաշուկայի աշխատաշուկայի վիճակի, պահանջված մասնագիտությունների, մենեջմենթի խնդիրների, կանանց դիսկրիմինացիայի և «HR»-ի գործը թեթևացնելու մասին։
Jul 21, 2022•1 hr 21 min
Հրաչ Քեշիշյանը ռեժիսոր է։ Հեղինակել է մի շարք հայկական ֆիլմեր։ Հրաչ Քեշիշյանի հետ զրուցել ենք ֆիլմարտադրության, ՀՀ-ի հնարավորությունների, կաշառքի, պատասխանատվության, իր և Հայկոյի ընկերության, հակամշակութային պահվածքի և այլն մասին։
Jul 14, 2022•1 hr 26 min
Գարեգին Միսկարյանը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրենն է։ Փող, օլիգարխիա, հումանիտար մտքի ճգնաժամ. ի՞նչ է մեզ սպասվում։ Այս ամենի և շատ այլ կարևոր թեմաների շուրջ զրուցել ենք «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ։ Քննարկել ենք նաև՝ - Միասնությունը մոլորություն է առանց գաղափարի, - Արժեքը փո՞ղն է, թե՞ մարդու գիտելիքը, - Գերադասել պետությունը ընտանիքից։
Jul 07, 2022•1 hr 50 min
Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ մեր զրույցի թեմաներն են - Հումորն ապրում է, երբ ազնիվ ես, - Հավատարիմ լսարան ձևավորելը, - Տաբուների մասին խոսելը, - Ծնողները պիտի երեխաներին լսեն, - Ինչու՞ 10%-ը չի մնում մատուցողին։
Jun 30, 2022•2 hr 6 min
Եկե՜ք լսելու։ Այսօրվա հյուրը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, կպատմի շատ ու շատ հետաքրքիր գիտական պատմություններ։ Մեր զրուցի թեմաներն են - Ատոմակայաններ, - Ճառագայթում, - Միջուկային պատերազմի հավանականություն - Եվ թե ո՞րը կլինի աշխարհի վերջը։
Jun 23, 2022•1 hr 29 min
500 միլիոն դոլար արժողությամբ «CodeSignal» կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Տիգրան Սլոյանի հետ զրուցել ենք - Ռեզյումեները չեն որոշում մարդու պոտենցիալը, - Աշխատանքում կարևոր է ազատությունը, - Այս դարում ստեղծելու շատ բան կա, - Թիմում գաղտնիքներ չպիտի լինեն, - Բախտ և պատրաստվածություն. այսպես են հաջողում,
Jun 20, 2022•1 hr 36 min
«Earlyone» ընկերության հիմնադիր-տնօրեն Գևորգ Սաֆարյանի հետ զրուցել ենք. - Բիզնես սկսելու, - Հերթերի - Դրսում գրանցված ընկերությունների, - Դոլարի հասցրած հարվածի, - Զենքի ազատության թեմաները։
Jun 16, 2022•1 hr 22 min
Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք սեռավարակների, վիրուսների, Սիֆիլիսով և ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի, պահպանակ օգտագործելու կարևորության թեմաների շուրջ։ Քննարկել ենք նաև հասարակական ճնշումների վատ հետևանքների, հղիության ընդհատումների, արտագաղթի և գիտությունը զարգացնելու թեմաները։
Jun 09, 2022•1 hr 32 min
Շատերդ էիք սպասում Սամվել Մարտիրոսյանի հետ փոդքասթին։ Դե, գնացե՛ք լսելու, որովհետև հսկայական տեղեկություններ ենք բերել մեդիագրագիտության խնդիրների, գաղտնալսումների, հաքերային հարձակումներից պաշտպանվելու մասին։ խոսել ենք👇 - Ինչու է Հայաստանն օգտվում հաքերային ծառայություններից, - Ինչու է Ֆեյսբուքը տվյալներ վաճառում Netflix-ին, - Ինչպես է Չինաստանը լիովին վերահսկում իր ժողովրդի վարքը, - Ինչու՞ է աճում թմրանյութերի վաճառքը - Եվ թե որն ընտրել՝ անձնական կյանքը, թե՞ աշխատանքը։...
Jun 06, 2022•1 hr 50 min
Նարե Մկրտչյանը ռեժիսոր է, ում Հայոց ցեղասպանության մասին նկարահանած «Տան մյուս կողմը» ֆիլմը նոմինացվել է Օսկարի։ Նարե Մկրտչյանի հետ զրուցել ենք Օսկարում նոմինացվելու, Մոթեի «ընկերը» լինելու, Հադրութում 70 օր շրջափակման մեջ գտնվող մեր զինվորների մասին ֆիլմ նկարահանելու, Հայաստանի պատմությունները Հոլիվուդ տանելու և շատ այլ թեմաների շուրջ։
Jun 02, 2022•1 hr 12 min
Արտաշես (Տաշ) Սարգսյանը պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ Նա «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից է, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» թիմի անդամը։ Զրուցել ենք «Comedy club»-ի ստեղծման, Հայաստանում որակյալ հումորի պակասի, սթենդափում փակ թեմաներից խոսելու, կենդանիների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, գիրք կարդալու և շատ այլ թեմաների շուրջ։
May 26, 2022•1 hr 38 min
Այսօրվա հյուրը «Civilnet»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն էր։ Կարենի հետ մեր զրուցի թեմաներն են՝ - Մեդիաների բևեռացումը, - Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները, - Քաղաքական մտքի պարտությունը, - Ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, - Պարենային անվտանգության հարցերը և այլն։
May 19, 2022•1 hr 38 min
Սերժ Սիմոնյանի (DJ Սերժո) հետ զրուցել ենք երաժշտությամբ զբաղվելու, Հայ տղերքի, Հիփ Հոփի ստեղծման, երաժշտության վրա հանրային տրամադրությունների ազդեցության, մնայուն և անցողիկ լինելու և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
May 12, 2022•1 hr 38 min
Գարիկ Իսրայելյան աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Սթարմուս փառատոնի հիմնադիր։ Գիտե՞ք՝ ինչպես են լեգենդար «Քուին» խմբի գիթարիստ Բրայան Մեյն ու հայազգի Գարիկ Իսրայելյանը հիմնել «Ստարմուս» փառատոնը։ Ուրեմն գնացի՜նք լսելու այսօրվա «Rearrangе»-ը։ Նաև զրուցել ենք տիեզերքի, աստղերի մասին, քննարկել՝ արդյոք մյուս մոլորակներում կյանք կա և եթե այո, ապա հնարավո՞ր է պարզել այն: Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև երաժշտութ...
May 09, 2022•1 hr 16 min
Գեղագիր Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք այբուբենի, գեղագրության, Երևանի տխուր վիճակի, մարդկանց և քաղաքի շփման բացակայության, մեր պատմական սխալների և պատմական իրողությունները սխալ լույսի ներքո ներկայացնելու մասին։ Քննարկել ենք, թե ինչպես ընդլայնել մտահորիզոնը արվեստին մոտ լինելով, ինչպես հաղթահարել ճգնաժամերը, ինչպես զարգացնել ինքնագիտակցությունը, և ինչպես պայքարել տեսողական աղբի դեմ։ 00:00 - նախաբան 1:10 - Երևանը Երևան չի 8:59 - Երևանի մարդիկ 15:52 - գիրք կարդալը 19:18 - Դյուրերի նկարչական տեխնի...
May 05, 2022•2 hr
«Sololearn» ընկերության համահիմնադիր և տնօրեն Եվա Հյուսյանի հետ զրուցել ենք, թե ինչպես են փոփոխվում սովորելու մոդելնելը, ինչպես ստեղծվեց «Sololearn»-ը և ինչ արդյուքներ է գրանցում այսօր։ Քննարկել ենք կանանց և տղամարդկանց աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային շուկան անընդհատ ընդլայնելու, հեռավար աշխատելու, տեխնոլոգիաների բերած փոփոխությունների, ավելի արդյունավետ լինելու թեմաները։
Apr 28, 2022•1 hr 34 min
Նիկոլայ Թորոսյանը «Pan.am»-ի գլխավոր խմբագիրն է,իսկ Արման Գասպարյանը՝ «Արմենպրես» լրատվականի խմբագիրը։ Արման Գասպարյանի և Նիկոլայ Թորոսյանի հետ զրուցել ենք տիեզերքի, մոլորակներում բնակվելու հեռանկարների, գիտության զարգացման և Հայաստանում դրա հետընթացի մասին։ Քննարկել ենք տարատեսակ ֆիլմեր, սերիալներ, գրքեր, խոսել գլոբալ տաքացման, ատոմակայանների, ուղեղի աշխատանքի, պետության բացերի և անհեռանկար որոշումների մասին։
Apr 21, 2022•1 hr 47 min
Ինգա Սարգսյանը մանկական ակնաբույժ է։ Դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ղեկավարում է Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական ակնաբուժության բաժինը։ ՀՀ ԱՆ խորհրդական: Զ րուցել ենք ամենատարբեր հետաքրքիր թեմաներից, որոնք ձեզ, վստահաբար, կհետաքրքրեն՝ - Ինչպե՞ս են առաջանում աչքի խնդիրները, - Ինչպե՞ս հասկանալ երեխաներին ժեստերի միջոցով, - Արդյոց պե՞տք է ստուգել բժշկի ախտորոշումը, - Պե՞տք է ամաչել հիվանդություններից, - Բնության դեմ գնալով տուժու՞մ ենք, թե՞ շահում… Մեր զրույցից անմասն չեն մն...
Apr 14, 2022•1 hr 47 min