Rearrange with Narek Amirkhanyan - podcast cover

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyanpodcasters.spotify.com
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Episodes

#78 Լարիսա Հովհաննիսյան - Դասավանդիր Հայաստանը, Կրթությունը, Բավարարված չլինելը

Այսօր զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ։ Քննարկել ենք ծրագրի ստեղծումից մինչև 2050 թվականի պլանները։ Խոսել ենք Հայաստանի, Արցախի կրթական խնդիրների և դրական փոփոխությունների, գիտելիքով կիսվելու մասին։ Ինչպես նաև երեխաներին կրթելու հարցը յուրաքանչյուրիս որոշումների կենտրոնը դարձնելու, բավարարված չմնալու և մեր հայրենիքն օր օրի ավելի լավը դարձնելու քայլերի մասին։

Apr 07, 20221 hr 25 min

#77 Վահագն Ղազարյան, Համլետ Դանիելյան - Ռուսների հոսքը Հայաստան, Վարկը՝ որպես մոտիվացիա

Այսօրվա հյուրերն Ամերկյան համալսարանի իմ համակուրսեցիներն են՝ Համլետն և Վահագնը։ Նրանց հետ զրուցել ենք այսօրվա մեր շուկայում տիրող իրավիճակի, Ռուսաստանից եկող մասնագետների մեծ հոսքի կառավարման, տների թանկացման, բանկային համակարգում կատարվող փոփոխությունների և վարկերի մասին։ Քննարկել ենք նաև, թե ինչու ենք 21-րդ դարում մենք կարիք ունենում վերաբերմունք և ժամանակ գնելու, ինչու հազարամյակներ շարունակ չենք կարողանում լինել հավաքական և թե ինչ բացասական հետևանքներ են լինում կարճաժամկետ որոշումների արդյո...

Mar 31, 20221 hr 56 min

#76 Զաւէն Քէօրօղլեան - Հայ մնալը, Սոցցանցերը, Զարթոնք Մեդիա

«Զարթոնք» մեդիայի համահիմնադիր և տնօրենԶաւէն Քէօրօղլեանի հետ զրուցել ենք օրական 13 ժամ աշխատելու, Լոսից Երևան գալու, հայ լինելու դժվարությունների և առավելությունների մասին։ Խոսել ենք սոցցանցերի ազդեցության, հին ու նոր սերնդի տարբերությունների, ձուլման վտանգի, եկեղեցու դերի և առհասարակ արժեք ստեղծելու մասին։

Mar 24, 20221 hr 32 min

#75 Ռուբեն Եսայան - Անբացատրելի երևույթները, Վնասակար սովորույթները, Մեդիագրագիտությունը

Ռուբեն Եսայանը բլոգեր է, յութուբեր և երաժիշտ։ Դե՜, Ռուբեն Եսայանի հետ հնարավոր չէր չխոսել պարանորմալ երևույթներից և առեղծվածներից՝ Անաբել, այլմոլորակայիններ, հոգիներ, էներգիա և այլն։ Բացի այդ՝ քննարկել ենք մեդիագրագիտության, յութուբերից մինչև երաժիշտ դառնալու, երեխա ունենալու պատասխանատվության, վնասական սովորույթներից ազատվելու թեմաները և պարզապես երջանիկ լինելու նախապայմանները։

Mar 17, 20221 hr 32 min

#74 Արամ Ջիվանյան - Ի՞նչ է բիթքոինը, «NFT»-ն և ի՞նչ է սպասվում մեզ ապագայում

Կրիպտոգրաֆեր և մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ զրուցել ենք բիթքոինի և բլոկչեյնի, ֆինանսական վստահություն ստեղծելու, թվային դաշտի նորարարությունների, մրցունակ գիտելիք ստեղծելու, գիտական կայուն համակարգ ունենալու, արժեք ստեղծող հայ գիտնական ունենալու հեռանկարների շուրջ։ Խոսել ենք նաև «Գիտուժ»-ի գործունեությունից, ռոբոտների ապագայից և մի շարք հետաքրքիր թեմաներից։

Mar 10, 20221 hr 36 min

#73 Մագդա Մարկոսյան - Նոր աշխարհի մոդելը, Բարձր աշխատավարձերը, Մարքեթինգը

«Մարոգ» ստեղծարար գործակալության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաների շուրջ՝ 90-ականները, Հայաստանում մարքեթինգի ձևավորումը,«NFT»-ները, «Metaverse»-ից սպասվող նոր աշխարհի մոդելը, արտագաղթը տարբեր երկրներում, բարձր աշխատավարձով գործերը և այլն։ Մեր զրույցը ծավալվում է նաև կրթական հարցերի և ինքներս մեզ լիարժեք չճանաչելու պատճառների շուրջ

Mar 03, 20221 hr 44 min

#72 Վան Նեմրա - Երաժշտություն ստեղծելը, Գումար չվաստակելը, Քննադատությունը

«Նեմրա» խմբի վոկալիստ Վանի հետ զրուցել ենք Հայաստանում ռոք երաժշտությամբ զբաղվելու, երաժշտական պրոդյուսերների դպրոցի անհրաժեշտության, գումար չվաստակելու և այլ հարցերի շուրջ։ Մեր զրույցը հասնում է համացանցի ազդեցությունից, Սերժ Թանկյանի աջակցությունից, երաժշտական քննադատությունից մինչև դրսում աղբ նետելու խնդիրները։

Feb 24, 20221 hr 45 min

#71 Գոռ Բարսեղյան - Սթենդափները, Կրկնօրինակելը, Հայ ընտանիքի մոդելը

թենդափեր Գոռ Բարսեղյանի հետ զրուցել ենք հայկական և արտասահմանյան սթենդափների, կրկնօրինակման և սեփականը ստեղծելու մասին։ Քննարկել ենք խոսքի ազատության, բարդույթների, հայ ընտանիքի «իդեալական մոդելի», արվեստի ազնվության ու անազնվության, խոսքի զորեղության և մի շարք այլ հարցեր։ Մեր զրույցն ավարտվում է Մայր Թերեզայի պատգամով, որ հաճելիորեն մտածելու նոր շերտեր է առաջ բերում։

Feb 17, 20222 hr 37 min

#70 Ռուբեն Վարդանյան - Հայկական իմունիտետը, Փուչիկի մեջ ապրելը, Մոտեցումները փոխելը

Գործարար Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել ենք փուչիկի մեջ ապրելու, ունևորի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, անվտանգության, կոլեկտիվ մոտեցումների, վախերի, մեր մշակույթի արժևորման ու խոսքի փոխարեն գործելու մասին։ Քննարկել ենք, որ պարտությունը մեզ փոփոխությունների հնարավորություն է ընձեռել, և որ Հայաստանի ապագան կարող է լավը լինել, եթե ունենանք տեսիլ, կամք և թիմ։

Feb 10, 20221 hr 40 min

#69 Արտակ Հարությունյան - Տեղեկատվական կախվածություն, Արդյունավետ գովազդ, Գույք չունենալը

Քանի որ այսօր հոբելյանական 69-րդ փոդքասթն էր, «Սմարթոլըջի» ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանի հետ ինչից ասես զրուցել ենք՝ Ցուկերբերգի երազանքներից, տեղեկատվական կախվածությունից, ուտելիքից, արդյունավետ գովազդներ միացնելուց, մեր ուշադրությունը գողանալուց, գույքին կպած լինելուց, տուն առնել-չառնելուց, պետականի և մասնավորի առավելություններից և այլն։

Feb 08, 20221 hr 54 min

#68 Հակոբ Փաջաքջյան - Բարբեր շոփերը, Հարստությունը ցուցադրելը, Ունեցածով կիսվելը

Վարսահարդար Հակոբ Փաջաքջյանի հետ զրուցել ենք Սիրիայից Հայաստան գալու դժվարութունների, Հայաստանում բարբեր շոփ բացելու, աշխատանքը սիրով անելու մասին։ Քննարկել ենք մեր հասարակության մեջ առկա տարբեր խնդիրներ, որոնցից են՝ նյութական միջոցով հարգանք ձեռք բերելը, դատական համակարգի բացթողումները, մեր ունեցածով չկիսվելը, երեխաներին վատ դաստիարակություն տալը, հարստությունը ցուցադրելը և այլն։

Feb 03, 20221 hr 29 min

#67 Կարպիս Փաշոյան, Էդգար Էլբակյան - Ազգայինը և ապազգայինը, խաղախության չպատրաստվելը

Կարպիս Փաշոյանը լրագրող է, իսկ Էդգար Էլբակյանը՝ քաղաքագետ։ Կարպիս Փաշոյանի և Էդգար Էլբակյանի հետ բանավիճել ենք պատերազմի, Հայաստանի ներկայի և ապագայի, Արցախի հարցի և առհասարակ մեր ինքնության մասին՝ սահմանելով՝ ինչ է ինքնություն ու ազգային ասվածը։ Տարբեր կողմերից նույն հարցերին պատասխանելով՝ քննարկել ենք, թե ինչ նպատակներ է մինչ օրս սահմանել մեր պետությունը, թե արդյոք անհատը կարող է փոխել իրականությունը և թե ինչպես պետք է մոտենալ դաշնակիցներին։ Վերջում մեր երկու հյուրերը առաջարկեցին յութուբյան ալ...

Jan 27, 20222 hr 12 min

#66 Սիրուն Մինաս - Գեղեցկության ստանդարտները, Տարբերվելը, Իրական երջանկությունը

Բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի հետ զրուցել ենք Հայաստանում մեծանալու, տարբերվելու, գեղեցկության ստանդարտների, արտաքինի փոփոխության պատճառների, պահպանողական կամ առաջադեմ լինելու, հաճախ երազելու և ինքնազարգացման մասին։ Քննարկել ենք, թե ինչու ենք մենք հաճախ մարդկանց վստահում, ինչու ենք նեղացնում իրար և թե ինչ բացասական կողմ ունի հավասարությունը։

Jan 20, 20221 hr 29 min

#65 Գևորգ Պողոսյան - Սպառողական հանրությունը, Համագործակցելու խնդիրը, եսը մենք դարձնելը

«Իդրամ»-ի, «TheCrowdfundingFormula»-ի և «ռեԱրմենիա»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք պատերազմից հետո «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստեղծելու մասին, որը գալիս է լուծելու հայության համագործակցության, վստահության և թափանցիկության խնդիրները։ Խոսել ենք նաև արվեստից բիզնեսին անցնելու, լայն մտահորիզոն ունենալու, մարդկությանը ծառայելու, հանրության կենսակերպի բնույթը փոխելու կարևորության մասին։

Jan 13, 20221 hr 56 min

#64 Հայկ Մկրտչյան - Խաղամոլության քարոզը, վիզ դնողներից զզվելը, ոչ ֆորմալ կրթությունը

«Դե» սեղանի ժամանցային խաղերի ընկերության հիմնադիր, բլոգեր, ինֆլուենսեր Հայկ Մկրտչյանի հետ զրուցել ենք այլընտրանքային կրթության, աշխատող մարդուց զզվելու, էմոցիաներն առանց կոմպլեքսների արտահայտելու, բիզնես սկսելու, աշխատանքային իրավունքների խախտման և մի շարք այլ թեմաների մասին։

Jan 06, 20221 hr 39 min

#63 Էրիկ Անթառանյան - Հեռուստատեսությունը, Հանուն մտքի՞, թե՞ ֆունկցիոնալության

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ զրուցել ենք հեռուստատեսության, ֆիլմերի, մեդիատեղեկատվության, մեր ունեցածը արտահանելու, ընտանիքում ճիշտ ներդրումներ անելու, երեխաների և ծնողների դերափոխության և շատ այլ թեմաների շուրջ։

Dec 30, 20211 hr 52 min

#62 Աշոտ Հովակիմյան, Արման Ղազարյան - Գովազդը, Աղբ վաճառելը, Սոցցանցերի ազդեցությունները

«Ցուկ» անկախ գործակալության հիմնադիրների՝ Արման Ղազարյանի և Աշոտ Հովակիմյանի հետ զրուցել ենք «Ցուկ»-ի հայտնի գովազդային արշավների, հատկապես՝ վերջերս մեծ տարածում գտած «Օրիֆլեյմ»-ի գովազդի մասին։ Քննարկել ենք գովազդային շուկայի խնդիրները, էլեկտրոնային գումարի լավ և վատ կողմերը, սոցհարթակների բերած փոփոխությունները։ Մեր զրույցից անմասն չեն մնացել նաև աղբ վաճառելու, ուղեղի աշխատանքի, հայրենասիրություն ասվածի, նորմերի և քաղաքականությանը վերաբերող հարցերը։

Dec 23, 20211 hr 50 min

#61 Անուշ Տեր-Խաչատրյան - Արվեստի թվայնացումը, Ազնվությունը, Համակարգված ստեղծագործելը

Գրող և «Creative Armenia» ընկերության ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանի հետ զրուցել ենք հայ և համաշխարհային արվեստի, արվեստի կոմերցիոն կողմերի, ստեղծագործող մարդկանց հանրայնացման ճանապարհների և մրցակցային առավելությունների մասին։ Խոսել ենք նաև մի շատ հետաքրքրիր նախագծի՝ «Art box» ստեղծարար ինկուբատորի մասին, որը վստահաբար կհետաքրքրի յուրաքանչյուր ստեղծագործողի։

Dec 16, 20211 hr 28 min

#60 Գևորգ Մուրադյան - Վատամարդ չլինելը, Գիտությունը, Պետության և մասնավորի շահը

Գևորգ Մուրադյանի հետ զրուցել ենք Հայաստանի բյուջեի, ֆինանանսական միջոցների բաշխման, գիտության և տեխնոլոգիաների առաջխաղացման, անհատի և մասնավորի շահերի, բիզնեսում մրցակցային լինելու, հարստանալու և շատ այլ թեմաների շուրջ։ Գևորգ Մուրադյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզ-մաթ գիտ․ թեկնածու։ Զբաղվել է լազերային ֆիզիկայով և քվանտային տեխնոլոգիաներով, ապա աշխատել պետական կառավարման համակարգում։ «Մետրիկա», «Ավտոքարտ» կազմակերպությունների համահիմնադիր է։

Dec 09, 20211 hr 50 min

#59 Աղասի Թադևոսյան - Մարդկային բնազդները, Պոստմոդեռնիզմը, Նոր հեղինակությունները

Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ զրուցել ենք մարդկային բնազդների, ազգային արժեքների, առասպելների ստեղծման պատճառների շուրջ։ Խոսել ենք հին ու նոր սերունդների տարբերության մասին, մեծերի խոսքի արժեզրկման, նոր հեղինակությունների ի հայտ գալու մասին, որոնցից է Իլոն Մասկը և շատ ու շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ։ Դե՜, իսկ հաղորդման վերջում մեր հյուրը պատասխանում է արդեն իսկ ավանդույթ դարձած հարցին. «Ինչն է ձեզ ստիպում ամեն առավոտ արթնանալ»։

Dec 02, 20211 hr 50 min

#58 Հայկ Վարդանյան - Օպերան, Մշակույթի արտահանումը, Եկամտաբերությունը

Օպերային երգիչ Հայկ Վարդանյանի հետ զրուցել ենք հայկական երաժշտության, օպերայի զարգացման և արտահանման ճանապարհների, հեռանկարների մասին։ Խոսել ենք առհասարակ, մշակույթի շուկայական պատկերի, առկա բացերի, պետության և արտիստի հարաբերությունների մասին։ Մեր խոսակցության մեջ անմասն չի մնացել նաև ծնող-երեխա հարաբերությունները և մեր չիրականացված երազանքները երեխաներին պարտադրելու խնդիրները։ Hexact-ը 3 պրոդուկտ է ներկայացնում. Hexomatic-ը ավտոմատացնում է կրկնվող և ժամանակատար աշխատանքները, Hexometer-ը 24/7 ի...

Nov 25, 20211 hr 26 min

#57 Կարպիս Փաշոյան - Ղարաբաղի հարցը, Իշխանությունները, Միֆերը

Կարպիս Փաշոյանի հետ զրուցել ենք Հայաստանի հին ազգ լինելու բարդույթի, քաղաքական մոդելների, Արցախի հարցի, ներկա-նախկին իշանությունների և մնայուն արժեքների մասին։ Քննարկել ենք նաև մարդկանց վերահսկման մեխանիզմների, կին-տղամարդ տարբերությունների ինֆորմացիոն քաոսի, վիրտուալ իրականության անվերասհկելիության մասին։

Nov 18, 20211 hr 44 min

#56 Նոնա Մելքոնյան - Մանիպուլյացիոն տեխնիկաները, «PR»-ը, Կառավարելի լինելը

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ և «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նոնա Մելքոնյանի հետ զրուցել ենք «PR»-ի զարգացման ճանապարհի, չափելի նպատակներ ունենալու, քարոզչության, հանրությանը կառավարելու մանիպուլյացիոն տեխնիկաների, արքետիպերի, հերոսների և ինֆորմացիոն հակասությունների մեջ կառավարելի լինելու մասին։ Քննարկել ենք՝ ինչով է այսօր փոխարինվում կրոնը, ինչպես է աշխատում «թիթեռի էֆեկտը» և թե ինչու պետք է միշտ ինքներս մեզ տանք «ինչու» հարցը։...

Nov 11, 20211 hr 33 min

#55 Գրիգոր Հովհաննիսյան - Ներդրումներ, Ստարտափներ. ինչի՞ց սկսել

Բիզնես հրեշտակ և բիզնես խորհրդատու, «Global AM»-ի համահիմնադիր և «BANA» ստարտափներին աջակցող ընկերության նախաձեռնող Գրիգոր Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ստարտափների, ներդրումների, ֆոնդերի ստեղծման և «IT»-ի ոլորտի արագ զարգացող հեռանկարների մասին։ Քննարկել ենք նաև բիզնեսում սխալվելու, անընդհատ փորձելու և հաջողելու ճանապարհները և թե ինչ տեմպերով է աճում Հայաստանը միջազգային շուկայում։

Nov 04, 20211 hr 31 min

#54 Հովհաննես Գրիգորյան - Սոցիալական հարցումները, Ազգային արատը, Ես-ից դեպի մենք

Սոցիոլոգ, «Բրեվիս» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ զրուցել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ տարբեր սոցիալական հարցումները, պատերազմից հետո մարդկանց մոտեցումները, պատերազմը կրողները և էլիտան, մեզնից մեր հիշողությունը գողացողները։ Քննարկել ենք նաև, թե ինչպես կարելի է մեծամտությամբ ձախողել և կարգապահությամբ հաջողել։

Oct 28, 20211 hr 36 min

#53 Զարեհ Զուրաբյան - Սփյուռքը, Նոր տեխնոլոգիաները, Մարդկանց Բևեռացումը

Թվային լաբորատոր լուծումներ տրամադրող «eLabNext» ընկերության տնօրեն, սեմինարներ անցկացնող, հին հայկական մշակույթով, սպորտով, խոհարարությամբ զբաղվող և շատ այլ հոբբիներ ունեցող Զարեհ Զուրաբյանի հետ զրուցել ենք կենսատեխնոլոգիայի, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցության մեթոդների, արհեստական բանականության զարգացման դեպքում սպասվող առաջընթացի և հնարավոր աղետների մասին։ Քննարկել ենք նաև՝ ինչ ասել է թե «հայ լինելը», թե ինչու են մարդիկ կորցրել զրուցելու արվեստը և ինչպես կարելի է արժանանալ Հայ...

Oct 21, 20211 hr 59 min

#52 Թենի Ավակյան - Կարծրատիպերը, Սպորտը՝ որպես հնարավորություն, Հավասարությունը

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թենի Ավակյանի հետ խոսել ենք սպորտում աղջիկ երեխաների ներգրավվածության, նախագծի նպատակների, կարծրատիպերի, երեխաներին տարբեր կերպ դաստիարակելու, երեխաների համար հնարավորություններ ստեղծելու, թիմային աշխատելու, մրցակցային լինելու և պարտվելու մասին։ Թենին նաև պատմում է «Play it forward» սպորտային նախագծի մասին, որին կարող են դիմել բոլոր երեխաները անկախ սեռից և ընդունակություններից։

Oct 14, 20211 hr 22 min

#51 Արևիկ Պետրոսյան - Առողջ սնունդը, Կախվածությունները, Գենետիկ և ազգային հակումները

Սննդաբան Արևիկ Պետրոսյանի հետ զրույց ենք ունենցել մարդու և սննդի էմոցիոնալ կապվածության, առողջ սնունդը անձնային աճի ճանապարհ դարձնելու, սննդի հետ մեզ փոխանցվող ազգային մշակույթի, գենետիկ հակումների, կախվածությունների, առողջ ապրելակերպը, ոչ թե պարտադրանք, այլ որպես ինքդ քեզ վերաբերվելու միջոց ընկալելու մասին։ Զրուցել ենք նաև պահքի հոգևոր և ֆիզիկական ազդեցությունների, ժողովրդական բժշկության դերի շուրջ և թե ինչպես է սննունդը ազդում մեր որոշումների, պահելաձևի վրա։

Oct 07, 20212 hr

#50 Արամայիս Հայրապետյան - Ռեժիսուրան, Բռնապետությունը ՀՀ-ում, Հավատն ու Գիտությունը

Ռեժիսոր, «Gravity production»-ի հիմնադիր Արամայիս Հայրապետյանի հետ զրուցել ենք անկեղծության, ինտուիցիային չդավաճանելու, քննադատություն չընդունելու, ամենալավ իրավիճակներում վատ պերսոնաժների հայտնվելու և ամեն ինչ «փչացնելու» մասին։ Խոսել ենք նաև ՀՀ-ում դիկտատուրայի հաստատման հնարավոր հետևանքների, ֆիլմ նկարելու բարդության, հավատի, գիտության, հասարակական նորմերի և տրանսպորտային ոլորտի խնդիրների մասին։

Sep 30, 20211 hr 29 min

#49 Հովակիմ Զաքարյան - Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, Վիրուսները, Անկախությունը վատնելը

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցում ենք վիրուսների տեսակների, հատկապես՝ Կորոնավիրուսի առաջացման, տարածման և կանխման հնարավոր տարբերակների մասին։ Հովակիմը պատմում է պատվաստանյութերի պատրաստման ձևերի և դրանց կիրառման անհրաժեշտության մասին, խոսում առողջապահական մի շարք խնդիրների, ժողովրդի անվստահության, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանի ձեռքբերումների և անկախության տարիներին դրանց մսխման պատճառների մասին։

Sep 23, 20211 hr 46 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
Open in Metacast