Rearrange with Narek Amirkhanyan - podcast cover

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyanpodcasters.spotify.com
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Episodes

#168 Ալինա Փահլևանյան - Գեղջկական երգը՝ իսկական երգ, ֆոլկլորը՝ մեր մասին, խազերի բանալին

Այսօրվա մեր հյուր երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանն է։ Նրա հետ զրուցել ենք՝ Կոմիտասի, Մեր ինքնության և ֆոլկլորի, Աշուղական ու գուսանական երգերի տարբերության, Գործիքային երաժշտության, երգի գործառույթի և շատ այլ թեմաների շուրջ։

Oct 05, 20231 hr 43 min

#167 Եվա Ասրիբաբայան - Գրագետ օգնելը, մեղքի զգացումն ու մեղադրանքները, նոր իրականությունը

Դժվար օրեր ենք ապրում։ Հոգեբան Եվա Ասրիբաբայանի հետ փորձել ենք ճանապարհ ցույց տալ իրար անվնաս օգնելու և նոր իրականության մեջ ապրելու համար։ Խոսել ենք՝ - Մեղքի զգացման ու մեղադրանքների, - Իրար գրագետ օգնելու, - Նոր իրականությանն ադապտացվելու, - Արժեք ստեղծելու, - Մահվան, կորուստների և շատ այլ թեմաների շուրջ։

Sep 28, 20231 hr 39 min

#166 Մայիս Մարգարյան - Վաղվա բանակը, մարզերը զարգացնող երեխաները, ամեն օր սովորելը

Մայիս Մարգարյանը «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի համահիմնադիրն է և տնօրենը։ Մայիսի հետ խոսել ենք՝ 250+ աշխատող մարզեցի երեխաների, ապակենտրոնացված Հայաստան ունենալու, տեղեկատվական հիգիենայի, բանակի արդյունավետության բարձրացման, Հ.Գ. Փոդքասթը նկարահանվել է պատերազմից առաջ։

Sep 21, 20232 hr 22 min

#165 Ռուբեն Մալայան - Կեղծ օրակարգերը, մենք ճգնաժամի պահին, կարգապահ լինելը` սովորույթ

Գեղագիր Ռուբեն Մալայանին 2-րդ անգամ ենք հյուրընկալում։ Նրա հետ զրուցել ենք՝ Կեղծ օրակարգերի, Ապոկալիպսիսի եզրին կանգնած լինելու, Միֆաբանության և հավաքական հիշողության, «Սասնա ծռերը» էպոսի և շատ այլ թեմաների շուրջ։

Sep 14, 20231 hr 32 min

#164 Կարպիս Փաշոյան, Գոռ Մադոյան - Ընտանիքի ինստիտուտը, մասնավորը՝ պետության տեղ, միֆերը

Մեր այսօրվա հյուրերը «Թարգիր լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն են։ Նրանց հետ զրուցել ենք՝ Ընտանիքի ինստիտուտի, Երեխաներին ակվարիումի մեջ մեծացնելու, Պետության և մասնավորի պարտականությունների, Կաշառքների և բախտը բերելու, Ռազմամարզական ՀԿ-ների գործունեության և շատ այլ թեմաների շուրջ։

Sep 07, 20232 hr 44 min

#163 Տիգրան Պետրոսյան - 17 մլն. դոլարի ներդրումը, «AI»-ը, անգործություն և նոր աշխատանքներ

Մեր այսօրվա հյուրը «SuperAnnotate» ընկերության համահիմնադիր և նախագահ Տիգրան Պետրոսյանն է, ում հետ զրուցել ենք. 17 մլն. դոլարի ներդրում ստանալու, Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, Կուտակված տվյալների կիրառման լայն հնարավորությունների, Անգործության վտանգի և նոր աշխատանքների մասին։

Aug 31, 20231 hr 35 min

#162 Հրաչ Մարտիրոսյան - Լեզվի մասին միֆերը, հայերենի ծագումը, փոխառությունները

Մեր այսօրվա հյուրը լեզվաբան, հայերենագետ և գիտնական Հրաչ Մարտիրոսյանը։ Նրա հետ հետևյալ թեմաների շուրջ. Հայերենի ծանգումնաբանությունը, Փոխառությունները, Գրական և խոսակցական լեզուն, «է» և «ա» օժանդակ բայերը, Միֆերն ու իրականությունը։

Aug 24, 20231 hr 56 min

#161 Նարեկ Ներսիսյան - Համապարփակ անվտանգություն, հարկեր և օրենքներ, մարդակենտրոն բանակ

Այսօր զրուցել ենք նախկին սպա և իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ հետևյալ թեմաների շուրջ. Համապարփակ պաշտպանությունը, Անվտանգությունը՝ որպես ապևելակերպ, Բիզնեսին և մարդկանց հարկելը, Բնակչության դիմակայունությունը բարձրացնելը, Մարդակենտրոն բանակը ստեղծելը։

Aug 17, 20231 hr 46 min

#160 Արտյոմ Բարսեղյան - Պարապլանով թռչելը, անտառում սոված մնալը, Հարմարավետության ճգնաժամը

Արտյոմ Բարսեղյանը նախկինում եղել է ռազմական օդաչու, իսկ այժմ «SkyClub»-ում պարապլանի օդաչու է։ Մեր զրույցի թեմաները բազմազան էին՝ անտառից մինչև տիեզերք. Ռազմական օդաչուի փորձառությունը, Թռչելը՝ որպես մասնագիտություն, Քարանձավների ուսումնասիրությունը, Սովի ազդեցությունը մեր որոշումների վրա, Տիեզերքը։

Aug 10, 20231 hr 28 min

#159 Կարեն Գյուլբուդաղյան - Սիլիկոնյան հովիտը, «Yahoo»-ում աշխատելը, հայկական սթարթափները

Այսօր զրուցել ենք Կարեն Գյուլբուդաղյանի հետ, ով լինելով Կալիֆոռնիայի «Berkeley SkyDeck»-ի գործընկեր` օգնել է տասնյակ հայկական սթարթափներին դուրս գալ միջազգային շուկա։ Մեր զրույցի հիմնական թեմաներն են. Հայաստանի և ԱՄՆ-ի հարկային համակարգերը, Էկոհամակարգ ստեղծելը, «Yahoo»-ում աշխատելով մեծ փոփոխություններ բերելը, Հայկական սթարթափները միջազգային շուկա դուրս բերելը։

Aug 03, 20231 hr 57 min

#158 Հայկ Եսայան - Տելեկոմի ապագան, առաջնորդ լինելը, հին տեխնոլոգիաների վերադարձը

Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange Այսօր զրուցել ենք «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ. Համացանցում հեղափոխություն անելը, Թիմ տելեկոմի ստեղծումը, Աշխատել և գործել հանուն ազգային շահի, Հին տեխնոլոգիաների վերադարձը, Ընկերություններում առաջնորդ և ղեկավար լինելը։...

Jul 27, 20231 hr 26 min

#157 Վահագն Թուխարյան - Վազորդների համայնքը, տվյալների արտահոսքը, մարզվելու ժամանակը

Այսօր զրուցել ենք «TriClub»-ի և «ArmSec Foundation»-ի համահիմնադիր Վահագն Թուխարյանի հետ. Ի ծնե վարզորդ լինելը, Սպորտն ու առողջ ապրելակերպը երկարակեցության գրավական, Թվային անվտանգությունն ու անձնական տվյալների արտահոսքը, Սպորտային համայնքները ՀՀ-ում, «VO2 max»-ը և մարզման զոնաները։

Jul 20, 20231 hr 39 min

#156 Վաչե Սահակյան - Տիեզերքը և ժամանակը, սփյուռքի գիտական ներուժը, հայտնագործությունները

Վաչե Սահակյանը «Harvey Mudd» համալսարանի տեսական ֆիզիկայի պրոֆեսորն է, ինչպես նաև «ASOF» հիմնադրամի գործադիր տնօրենը։ Վաչե Սահակյանը նաև դասավանդում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում։ Վաչեի հետ զրուցել ենք՝ - Տեսական ֆիզիկայից, - Հայաստանում գիտական ծրագրեր իրականացնելուց, - Այլմոլորակայիններից, - Սփյուռքի և Հայաստանի համագործակցության, - «ASOF»-ի գործունեության և շատ այլ թեմաների շուրջ։

Jul 13, 20231 hr 30 min

#155 Կարինե Սարգսյան - Ապագան կանխատեսելը, մարդկանց չափելը, քաղաքականացվող գիտությունը

Կարինե Սարգսյանը «Cedars-Sinai» բժշկական համալսարանի «OncoBiobank»-ի գիտական տնօրենն է, Ավստրիայի «Graz» բժշկական համալսարանի բիոբանկի հիմնադիր-տնօրենը և պրոֆեսոր է։ Կարինե Սարգսյանը հիմնել է աշխարհի ամենագործուն բիոբանկը։ Նրա հետ զրուցել ենք՝ Բժշկության ապագայի և ապագան կանխատեսելու, Հիվանդությունները կանխարգելելու, Քաղցկեղի և մոլեկուլային զույգի, Գենետիկ նմանությունների և շատ այլ թեմաների շուրջ։...

Jul 06, 20231 hr 42 min

#154 Շուշան Կարապետյան - Գողական մշակույթը, լեզվամտածողությունը, երկու լեզվով խոսելը

Շուշան Կարապետյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության կենտրոնի փոխտնօրենն է և լեզվաբան։ Զրուցել ենք՝ Լեզվամտածողության ձևերի, Ճիշտ և սխալ խոսելու, Միալեզու և երկլեզու մարդկանց տարբերությունների, Գողական մշակույթի և արականության, Սփյուռքում հայ լինելու և շատ այլ թեմաների շուրջ։

Jun 29, 20232 hr 4 min

#153 Անտուան Ագուջյան - Թուրքիայի և Սիրիայի հայկական հետքերը, պատերազմը, լուսանկարչի դերը

Անտուան Ագուջյանը լրագրող է և լուսանկարիչ։ Անտուանը մասնակցել Իրաքի, Սիրիայի և 44-օրյա Արցախյան պատերազմին։ Անտուանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Պատերազմի դաշտում անցյալ և ապագա չլինելու, Ցեղասպանության հետքերով գնալու, Լուսանկարչության այսօրվա պահանջարկի, Սփյուռքի վերաբերմունքի, 44-օրյա պատերազմի և շատ այլ թեմաների շուրջ։

Jun 22, 20231 hr 7 min

#152 Արման Աթոյան - Apple Vision Pro, Թվայնացում, վիրտուալ իրականություն

«Arloopa» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արման Աթոյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Բոլորիս տեղափոխվելը վիրտուալ իրականություն, Արհեստական բանականության զարգացումը, Ներդրումներ կատարելը, Մենակության խորացումը, Թվային բովանդակության ներգործումը իրականություն։

Jun 15, 20231 hr 54 min

#151 - «Լավ Էլի»-ն, երաժշտությունը որպես կարիերա, 3 հասարակություններում ապրելը

Գոռ Մխիթարյանը «Լավ էլի» խմբի համահիմնադիրն է, երաժիշտ և երգահան։ Գոռի հետ զրուցել ենք՝ Վանաձորի կյանքից, 3 տարբեր հասարակություններում ապրելուց, Պրոդյուսերի դերից, Փող ունենալու և լավ ապրելու տարբերության, Մարմինը սթրեսի ենթարկելու և շատ այլ բաների մասին։

Jun 08, 20231 hr 44 min

#150 Հայկ Պետրոսյան - Պատերազմ գնալը, աշխարհի տեկտոնիկ շարժերը, ինքդ քեզ հաղթելը

Հայկ Պետրոսյանը երգիչ և դերասան է։ Հայկի հետ զրուցել ենք՝ Ազնավուրի երգերը վերափոխելու, Երաժշտության ու սթենդափի, Պատերազմին մասնակցելու, Մեր մշակույթն ու պատմությունը ճանաչելու, Նորարարությունների և շատ այլ բաների մասին։

Jun 01, 20232 hr 5 min

#149 Թաթուլ Հակոբյան - Մեր չափը ճանաչելը, պատմական միֆերը, պատերազմին պատրաստ չլինելը

Լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրուցել ենք՝ Իրեն դավաճան կոչելու, Քաղաքական և ազատ լրագրության, Պատերազմի և խաղաղության, Ինքնաֆինանսավորման, Հայրենիքը սիրելու և անորոշության հարցերի շուրջ։

May 25, 20232 hr 4 min

#148 Վարսի Սենեքերիմյան - Ծնողավարությունը, սեռակրթությունը, մանկական հոգեբանի դերը

Ինչու՞ ենք արժևորում մեր երեխաների էմոցիաները, ինչու՞ ենք հրամայում նրանց լսելու փոխարեն։Այսօրվա մեր հյուրը մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանն է, ում հետ ունեցել ենք անչափ հետաքրքիր և բազմաբովանդակ զրույց. Դեռահասների հոգեբանական խնդիրներ, Սեռական դաստիարակություն, Ծնողավարման սխալներ, Հոգեբանի դերը, Խորհուրդներ ծնողներին։

May 18, 20231 hr 38 min

#147 Բիոն Միլոյան - Գրաբարի թարգմանությունները, Եղիշեի պատմությունը, ազգային մշակույթը

Թարգմանիչ և հրատարակիչ Բիոն Միլոյանի հետ զրուցել ենք՝- Գրաբարից թարգմանված գրքերի,- Մխիթարյանների, - Քովիդի դեմ պայքարի, - Եղիշեի հայոց պատմության մասին, ինչպես նաև՝ - Հայաստանի և սփյուռքի մշակույթից։

May 11, 20231 hr 28 min

#146 Սերգեյ Սարգսյան - Խմաբային վարքի խնդիրները, երկխոսությունը, հումորը և իրականությունը

Արմքոմեդիի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանի հետ զրուցել ենք՝- Կյանքի որակը բարձրացնելու, - Տարբեր հայացքներ ունենալով հանդերձ երկխոսության, - Արմքոմեդին երկուսով վարելու, - Շնորհակալ լինելու մշակույթի բացակայության, - Սպորտի և շատ այլ հարցերի շուրջ։

May 04, 20231 hr 52 min

#145 Գևորգ Թամամյան - Մանկական քաղցկեղի բուժումը, բժշկական տուրիզմը, «AI»-ը բժշկության մեջ

Մեզ մոտ արդեն 2-րդ անգամ հյուրընկալված բժիշկ Գևորգ Թամամյանը։ Գևորգ Թամամյանը բժիշկ է, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը։ Նրա հետ զրուցել ենք՝ - Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման, - Բժշկության մեջ արհեստական բանականության դերի, - Մայիսին սպասվող խոշոր կոնֆերանսի, - Մանկական քաղցկեղի բուժման և շատ այլ թեմաների շուրջ։

Apr 27, 20231 hr 44 min

#144 Արամ Փախչանյան - Այսօրվա գիտելիքը, օտար թագավորներին սիրելը, մեր ազդեցությունը դրսում

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Իրականությունը տեսնելու համար պետք է հազարավոր բաներ անտեսել,- ասում է այսօրվա մեր հյուրը՝ Արամ Փախչանյանը։ Արամի հետ զրուցել ենք՝ - Կրթության և գիտության, - Սովետական Հայաստանի, - Իրար չվստահելու և օտար թագավորներին սիրելու ախտանիշների, - Կայսրությունների պատմական անցյալի և ներկայի, - Այսօրվա մեր իրականության մասին։

Apr 20, 20232 hr 15 min

Rearrange #142 Իվետա Մուկուչյան - Փոխվելու ժամանակը, երաժշտությունը հարգելը, ներքին ձայները

Երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Մե՞ր, թե՞ ուրիշների մտքերն են մեր ուղեղում, Արտիստ լինելու դժվարությունները, Երաժշտությունը և ոգեշնչումը, Միջավայրի փոփոխությունը ստեղծագործելու վրա։

Apr 06, 20231 hr 38 min

#141 Ալեն Ամիրխանյան - Գլոբալ տաքացումը, կանաչ տնտեսությունը, ջրի վատնումը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Գլոբալ տաքացման մարտահրավերները, Զարգացման հնարավորությունները, Բնապահպանական խնդիրները, Էներգետիկ անկախությունը։

Mar 30, 20231 hr 15 min

#140 Սերժ Գաբյան - Կինոարտադրությունը, գոյություն չունեցող մշակույթը, նոր բան փորձելը

Ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Կինոյի և կինոթատրոնների հարաբերությունները, Արհեստական բանականության մուտքը մշակույթ, Ֆիլմում կիրառվող հնարքներ, Սոցցանցերի վտանգավոր դերը նոր սերնդի վրա։

Mar 23, 20231 hr 31 min

#139 Гарик Оганисян и Эдуард Овсепян - Армянский стендап, табу темы, Нападки на комиков

Сегодня с гостями нашего подкаста - стандап комиками Гариком Оганисяном и Эдуардом Овсепяном, мы беседовали на следующие темы: - про стендап комедии, - про их переезд в Армению, - про комментарии в соцсетях, табу-темы

Mar 20, 20231 hr 47 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
Open in Metacast