Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Լաոները այս անգամ զրուցել են փիլիսոփա, դիվանագետ, հետազոտող Աշոտ Ոսկանյանի հետ։ Խոսել են նոր սահմանադրության, «հայոց պատմության» վերանվանման, Հայաստանի փակուղու, մտավորականի դերի, հանրային մտքի, դիսկուրսների ու քաղաքականության մասին։
Jan 27, 2024•1 hr 45 min•Season 1Ep. 48
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Լաոներն այս եթերում խոսում են Մեծ Հայքից Կիլիկիա հայերի գաղթի, Կիլիկյան Հայաստանի թագավորության հիմնադրման, Ռուբինյան-Հեթումյան տոհմերի մրցակցության, միջազգային քաղաքականության, խաչակրաց շարժման, հայ-բյուզանդական մրցակցության եւ հայ-մահմեդական դաշինք/կռիվների մասին։
Jan 20, 2024•1 hr 6 min•Season 1Ep. 47
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Լաոներն այս անգամ խոսել են հանրային ելույթի կարևորությունից, ատելության խոսքից, հյուրերից, հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից ու տարածաշրջանային իրավիճակից։
Jan 13, 2024•55 min•Season 1Ep. 46
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Նոր եթերաշրջանի տոնական հաղորդմանը լաոները զրուցում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ ու կինոգետ Կարեն Ավետիսյանի հետ: Կարենի հետ խոսել են հայկական ժամանակակից ու խորհրդահայ կինոյից, հեղինակային կինոյից ու մասսայական սերիալներից, Գոռ Վարդանյանից ու Տարանտինոյից:
Jan 06, 2024•1 hr 34 min•Season 1Ep. 45
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Թագիր լաոյի տարեվերջյան ամփոփիչ եթերում լաոները՝ Գոռն ու Կարպիսը, խմբագիր Տիգրան Պասկեւիչյանի հետ (էպիզոդիկ) քննարկում են փոդքասթի ստեղծման, զարգացման պատմությունը ու հեռանկարները։ Լաոները խոսում են թեմաներից, հյուրերից, եթերից, պատրեոններից, երկրպագուներից ու չհավանողներից։ Շնորհակալ ենք այս տարին մեզ հետ լինելու, մեզ աջակցելու, գնահատելու ու հետեւելու համար։ Կհանդիպենք նոր տարում՝ նոր եթերաշրջանով, նո...
Dec 30, 2023•56 min•Season 1Ep. 44
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Լաոներ Կարպիսն ու Գոռը զրուցել են Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Հայկական Ժամանակի նախկին լրագրող, հայկական քաղաքականության ամենահայտնի կանանցից մեկի Նաիրա Զոհրաբյանի հետ` կրթության, կյանքի, լրագրության, սիրո, գրականության ու քաղաքականության մասին:
Dec 23, 2023•1 hr 36 min•Season 1Ep. 43
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Թարգի լաոյի եթերում Գոռն ու Կարպիսը զրուցել են ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ։ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, քարոզչություն, պատերազմ, կուսակցություններ, քաղաքական համակարգը եւ արտահերթ ընտրություններ։ Ահա թեմաների շրջանակը, որի մասին խոսել են մեր լաոները։
Dec 16, 2023•1 hr 17 min•Season 1Ep. 42
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Լաոներ Կարպիսն ու Գոռը Միքայել Նահապետյանի հետ զրուցում են «Զանգ» շարժումից, թավշյա հեղափոխությունից, քաղաքացիական նախաձեռնություններից, Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններից, պատերազմի վտանգից և ապագային հեռանկարներից։
Dec 09, 2023•1 hr 39 min•Season 1Ep. 41
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Այս թողարկմանը լաոներ Գոռն ու Կարպիսը խոսում են Նապոլեն Բոնապարտի, նրա ժամանակի մարդկանց, հերոսների, պատերազմների, Ֆրանսիայի եւ Ռիդլի Սքոթի աղմուկ հանած ֆիլմի մասին։
Dec 02, 2023•1 hr 16 min•Season 1Ep. 40
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Թարգի լաոյի եթերում Գոռն ու Կարպիսը խոսում են Զաքարյան Հայաստանի, հայ-վրացական դաշնակցության, Վրաստանի թագավորության վերելքի, Թամար թագուհու, հայ իշխանական տների վերելքի, մոնղոլական կայսրության, Հայաստան ու Վրաստանի նվաճման, Հայաստանում մոնղոլների տիրապետման մասին:
Nov 25, 2023•1 hr 20 min•Season 1Ep. 39
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Թարգի լաո փոդքասթի հյուրն է Armgeo նախագծի հիմնադիր, աշխարհագրագետ Տիգրան Վարագը: Տիգրանի հետ խոսել ենք լեռնային տուրիզմից, լեռնագնացությունից, հայկական լեռնաշխարհից, 44 օրյա պատերազմից, կամավորության ու Էվերեստ արշավելու մասին:
Nov 18, 2023•1 hr 28 min•Season 1Ep. 38
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Ի վերջո ո՞վ է ուզում միջանցք Հայաստանից եւ ինչի՞ համար: Ինչ է նշանակում լինել ինքնիշխան եւ արդյո՞ք Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն է վարում: Ինչպե՞ս գործակցել Արեւմուտքի հետ եւ Ռուսաստանը չդարձնել թշնամի: Այս եւ նմանատիպ հարցերի վերաբերյալ զրուցում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Գոռ Մադոյանն ու Կարպիս Փաշոյանը:
Nov 11, 2023•1 hr 18 min•Season 1Ep. 37
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Ինչպես թուրքական տարրը ներխուժեց Փոքր Ասիա եւ հաստատվեց բավական բարդ այդ տարածաշրջանում։ Քաղաքական ի՞նչ տեղաշարժեր եղան եւ ի՞նչ ազդեցություն ունեցան դրանք Հայաստանի ու հայերի վրա։ Ինչպե՞ս էին համադրվում եւ հակադրվում կրոնական ու քաղաքական շահերը։ Այս եւ այլ թեմաները մեր #թարգիլաո եթերում:
Nov 04, 2023•1 hr 5 min•Season 1Ep. 36
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Ինչպիսի դաշինք էին կազմել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Ո՞րն էր «Միասնություն» դաշինքի քաղաքական նպատակը եւ ինչո՞ւ Դեմիրճյանը հակառակորդից դարձավ դաշնակից, Ռոբերտ Քոչարյանը՝ «անգլիայի թագուհի» եւ ի՞նչ ապագա կունենար Հայաստանը, եթե Վազգենն ու Կարենը չսպանվեին: Այս եւ այլ թեմաները մեր #թարգիլաո եթերում:
Oct 28, 2023•1 hr 7 min•Season 1Ep. 35
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia
Oct 24, 2023•1 hr 23 min•Season 1Ep. 34
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia «Ինքնախաբեության քաղցկեղը ներսից ուտում է մեր հասարակությանը» միտքը «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 33-րդ թողարկման առանցքն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս անգամ խոսում են Արեւմուտքից հայ հասարակության ունեցած ակնկալիքների գերագնահատման եւ հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի թերագնահատման մասին։ Երկուսն էլ, նրանց կարծիքով, չեն նպաստում հայկական քաղաքական մտքի առողջացմանը։
Oct 16, 2023•1 hr 19 min•Season 1Ep. 33
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia «Ոչ թե սպասարկել աղետը, այլ անել այնպես, որ աղետ չլինի». Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանn այս հարցում վեճ չունեն։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 30-րդ թողարկման ընթացքում նրանք քննարկում են Արցախի բնակչության տեղահանումից հետո ստեղծված իրավիճակը՝ վելուծելով արտաքին ու ներքին խաղացողների մտադրությունները։ «Քաղաքակիրթ Արեւմուտքը նավերի փոխարեն ֆինանսական օգնություն է ուղարկում» կամ «Սյունիքը՝ հյուպատոսարանների «Ե...
Oct 09, 2023•1 hr 2 min•Season 1Ep. 32
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 31-րդ թողարկումը մյուսներից էականորեն տարբերվում է։ Այս անգամ առողջական պատճառով փոդքասթի տաղավարում չէ Կարպիս Փաշոյանը։ Գոռ Մադոյանի զրուցակիցը Ալիք Մեդիա կայքի գլխավոր խմբագիր Տիգրան Պասկեւիչյանն է։ Զրույցի թեման անցած շաբաթվա ընթացքում Արցախում ծավալված իրադարձություններն են։
Oct 02, 2023•1 hr•Season 1Ep. 31
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia «Արցախյան էպոպեայի վերջին արարը». նաեւ այսպես կարելի էր վերնագրել «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 30-րդ թողարկումը, որի ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները։ Նրանց կարծիքով 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արցախցիներին պետք չէր հարկադրել վերադառնալ, հատկապես որ ռուս խաղաղապահներն ամուր երաշխիքներ չէին տալիս։ «Մարդկանց ուղարկեցին դե ֆակտ...
Sep 25, 2023•1 hr 27 min•Season 1Ep. 30
Ձեր սիրելի փոդքասթին արդեն կարող եք աջակցել Patreon-ում՝ https://patreon.com/AliqMediaArmenia Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը Արցախյան հակամարտության վերաբերյալ, որով նա մեղադրում է Հայաստանին կառուցողական առաջարկներից հրաժարվելու համար, այս օրերին ամենաքննարկվող թեման է։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 29-րդ թողարկմամբ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը եւս անդրադարձել են Պուտինի հնչեցրած մեղադրանքին։ Նրանց կարծիքով ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Սարգսյանը չեն հասկացել ներկայացվ...
Sep 18, 2023•1 hr 3 min•Season 1Ep. 29
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 28-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները։ Նրանց կարծիքով՝ Հայաստանի քաղաքական վերնախավը թյուր պատկերացում է ունեցել, որ Արցախյան հակամարտության «Ստատուս քվոն հավերժական է», եւ որ այն «ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին»։ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը չեն կարող ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ եզրակացնում են Փաշոյանն ու Մադոյանը։
Sep 11, 2023•1 hr 2 min•Season 1Ep. 28
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 27-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հնարավոր պատճառներն ու հետեւանքները։ Նրանց կարծիքով ընտրյալ նախագահի հեռանալը վտանգավոր է ոչ միայն նախագահական ինստիտուտի պահպանման տեսակետից, այլեւ կարող է լինել Արցախի պետական հաստատությունների ապամոնտաժման սկիզբը։
Sep 04, 2023•1 hr 2 min•Season 1Ep. 27
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 26-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ստեղծված դժվարին իրավիճակից ելքի հնարավոր տարբերակները՝ դիտարկելով առկա առաջարկներն ու «Ի՞նչ անել» հարցին տրվող քիչ թե շատ տրամաբանական պատասխանները։ Ընդդիմադիրներից շատերի՝ «Ինձ իշխանություն տուր, կասեմ՝ ինչ եմ անելու» մոտցումը նրանք անլուրջ են համարում եւ գտնում են, որ հետագա բոլոր գործողությունները պետք է արվեն՝ ելնելով պատերազմում կրած պարտության փաստից։
Aug 28, 2023•1 hr 1 min•Season 1Ep. 26
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 25-րդ թողարկման թեման ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս գաղտնազերծված նոր պլանն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն թեման քննարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լաչինի միջանցքի հարցով նիստի խորապատկերում եւ արձանագրում, որ Լավրովի նոր առաջարկներն սկզբունքորեն ընդունելի են միջազգային բոլոր խաղացողների՝ ԱՄՆ-ի ու Եվրոմիության համար։
Aug 21, 2023•59 min•Season 1Ep. 25
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 24-րդ թողարկման թեման քրիստոնեությունն է, որը հայերս ընդունել ենք որպես պետական կրոն 4-րդ դարի սկզբին։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թեման քննարկում են պատմական իրադարձությունների եւ արդի իրողությունների խորապատկերում։ Նրանց կարծիքով՝ ամենահին քրիստոնյա ազգ լինելը՝ որքան էլ պատվաբեր, մեզ ոչինչ չի տալիս, որովհետեւ հինը կամ նորը ինքնին որակ չեն։
Aug 14, 2023•56 min•Season 1Ep. 24
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 23-րդ թողարկման թեման 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը կարծում են, որ ցավալի պարտության տեքստը փրկօղակ է դարձել շատերի համար, ովքեր պատերազմից առաջ սվիններով կընդունեին Հայաստանին պարտադրված նման պայմանները։
Aug 07, 2023•1 hr 1 min•Season 1Ep. 23
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 22-րդ թողարկման թեման Հայաստանի քաղաքական դաշտն է՝ կուսակցական կազմակվորումներով։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը խոսում են կուսակցությունների բնույթի, իշխանության հետ փոխհարաբերությունների մասին։ Եզրահանգումը մեկն է. Հայաստանի քաղաքական համակարգում գաղափարական կոնֆլիկտ չկա, թալանչի նժդեհականների դեմ պայքարում են ոչ թալանչի նժդեհականները։
Jul 31, 2023•53 min•Season 1Ep. 22
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 21-րդ թողարկման թեման Ռուսաստանի մուտքն է Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Արեւելյան Հայաստան։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ռուսական տիրապետության բերած օգուտներն ու վնասները։ Պարսից խանից Ռուսաստանին անցած Արեւելյան Հայաստանն ինքնուրույն պետություն չէր եւ պետք չէր ակնկալել, որ ռուսները կվերականգնեին հայկական թագավորությունը։ Նրանց կարծիքով՝ Լեհաստանի օրինակը ճիշտ հակառակն էր ապացուցում։
Jul 24, 2023•54 min•Season 1Ep. 21
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 20-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը խոսում են 44-օրյա պատերազմից հետո բանակի վիճակի եւ դրա շուրջը ծավալվող ռազմահասարակական շարժումների մասին, որոնք զինված ուժերն ամրացնելու փոխարեն նպաստում են հայդուկային ռազմարվեստի զարգացմանը։ Մինչդեռ, նրանց կարծիքով, անվտանգության ապահովման մենաշնորհը պետությանն է, իսկ բանակն ամրացնելու ամենակարճ ճանապարհը հաշվետվողականությունն է, որն իր հետ բերում է նաեւ արդյունավետություն։
Jul 17, 2023•59 min•Season 1Ep. 20
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 19-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը վերլուծում են 44-օրյա պատերազմից հետո ստեղծվող պատմաքաղաքական պատումները։ Այս թեմայի ընտրությունը պայմանավորված է օրերս ԱԺ քննիչ հանձնաժողովում երկրի ղեկավարի հնչեցրած դատողություններով եւ դրանց ապացուցողական բազայի, մեղմ ասած, կասկածելիությամբ։
Jul 10, 2023•59 min•Season 1Ep. 19