«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 18-րդ թողարկումը ձեւաչափով տարբերվում է մյուսներից։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս անգամ հյուր ունեն։ Հայ պատմագիտության մարտահրավերները թեմայով նրանք զրուցում են Միացյալ Նահանգների Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար, պատմագետ Արա Սանջյանի հետ։ «Պատմությունը պետք է հիմնվի քաղաքակիրթ բանավեճի վրա». սա է զրույցի հիմնական եզրակացությունը։
Jul 03, 2023•1 hr 18 min•Season 1Ep. 18
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 17-րդ թողարկման թեման Հայաստանի փորձագիտական դաշտն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը անխնա քննադատության են ենթարկում «գործընկերներին»՝ եզրակացնելով, որ «անիմաստ փորձագետների գոյությունը պայմանավորված է մարդու չմտածելու ձգտմամբ»։
Jun 26, 2023•1 hr 7 min•Season 1Ep. 17
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 16-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանի ու Գոռ Մադոյանի քննարկման թեման Արտավազդ 2-րդ թագավորի քաղաքական կերպարն է։ Նրանց կարծիքով՝ Արտավազդ 2-րդը ինտելեկտուալ էր, որի այդ արժանիքը, սակայն, չէր գնահատվում որպես քաղաքական առաքինություն։
Jun 19, 2023•59 min•Season 1Ep. 16
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 15-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանի ու Գոռ Մադոյանի քննարկման թեման Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունն է։ Նրանց կարծիքով՝ Ստեփանակերտից Երեւան տեղափոխված գործչի ամենամեծ ողբերգությունն այն էր, որ այդպես էլ չկարողացավ դառնալ հայաստանցի։
Jun 12, 2023•1 hr 7 min•Season 1Ep. 15
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 14-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը՝ առաքինություն համարելով իշխող խավի սպասելու եւ համագործակցելու կարողությունը։ Նրանց կարծիքով՝ չի կարելի անընդհատ ենթարկվել կամ անընդհատ դիմադրել։
Jun 05, 2023•1 hr 4 min•Season 1Ep. 14
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 13-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Հայաստանի քաղաքացիական դաշտը, քաղհասարակության ներկայացուցիչների հարաբերությունները պետության հետ, այդ հարաբերություններում առկա խնդիրների ընկալումն ու լուծման եղանակները։ Նրանց կարծիքով՝ քաղհասարակության առաջին խնդիրը պետք է լիներ խաղաղության քարոզը, բայց ոչ պատերազմից հետո։
May 29, 2023•1 hr 21 min•Season 1Ep. 13
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 12-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են Տիգրան Մեծի թագավորության ժամանակաշրջանը։ Նրանց կարծիքով, տիգրանմեծյան աշխարհագրության՝ դպրոցում մեզ մատուցված, սահմանները չեն համապատասխանում իրականությանը, եւ Հայաստանը երբեւէ չի եղել ծովից ծով, բայց դա չի նվազեցնում Տիգրան Մեծի դերը հայոց պատմության մեջ։
May 22, 2023•1 hr 1 min•Season 1Ep. 12
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 11-րդ հաղորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ամերիկյան IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտ) վերջերս Հայաստանում անցկացրած սոցհարցման արդյունքները։ Նրանց կարծիքով՝ հասարակության անդամները նույնացնում են քաղաքականությունը, պետությունն ու իշխանությունը եւ փոփոխությունների հնարավորությունը չեն կապում ընտրությունների հետ։
May 15, 2023•1 hr 12 min•Season 1Ep. 11
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 10-րդ հաղոորդման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Նրանց կարծիքով՝ «Հայկական քրիստոնեությունը կարող է միահյուսվել հայկական ժողովրդավարության հետ», բայց միշտ պետք է պահպանել հոգեւորի եւ աշխարհիկի սահմանը։
May 08, 2023•1 hr 23 min•Season 1Ep. 10
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թողարկման ընթացքում քննարկում են խորհրդանիշների եւ դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի հարցերը՝ ժամանակակից իրադարձությունների եւ պատմության լայն համատեքստում։ Նրանց կարծիքով՝ «մարդիկ վաղուց դրոշը չեն նույնականացնում պետության հետ, պետությունն էլ չեն նույնականացնում իրենց հետ», որովհետեւ «կարեւորություն են տալիս ձեւին, ոչ թե բովանդակությանը»։
May 04, 2023•1 hr 1 min•Season 1Ep. 9
«Թարգի՛ր, լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թողարկման ընթացքում քննարկում են Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կերպարը։ Նրանց կարծիքով՝ Սարգսյան նախագահի քաղաքական կենսագրությունը՝ պայմանավորված Մարտի 1-ի իրադարձություններով, եղել է լեգիտիմության անվերջ փնտրտուք։ Այս համատեքստում են քննարկվում թե՛ ֆուտբոլային դիվանագիտության, թ՛ե Եվրոասոցացման համաձայնագրի ու ԵԱՏՄ մտնելու հանգամանքները։
May 04, 2023•1 hr 22 min•Season 1Ep. 8
«Ներկայիս արժեբանությամբ անցյալը գնահատելն ամենահանցավոր բանն է, որ կարելի է անել պատմության հետ»,- ասում է «Թարգի՛ր, լաո»-ի Բ փորձագետ Գոռ Մադոյանն ու խորհուրդ տալիս կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը։ Իսկ Ա փորձագետ Կարպիս Փաշոյանը գտնում է՝ «ժամանակն է հասկանալ, որ պատմությունը հերոսների եւ դավաճանների մեխանիկական հերթափոխ չէ»։
May 04, 2023•1 hr 18 min•Season 1Ep. 7
Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը «Թարգիր, լաո»-ի տաղավարում խոսում են պոպուլիզմի մասին՝ սկսելով վերջերս դասալքության մասին արված մի հայտարարությունից եւ հասնելով համակարգային հարցերի։ Ըստ նրանց՝ պատերազմում պարտվելու պատճառ ներկայացվող դասալքությունը հետեւանք է ոչ թե մարդու, մարդկանց անձնական որակների, այլ կառավարելու անընդունակության։ «Պոպուլիստական իշխանությունը չի կարողանում որոշումներ կայացնել»,- եզրակացնում են նրանք։
May 04, 2023•1 hr 14 min•Season 1Ep. 6
Պատմությունը ուսումնասիրելու համար է, ոչ թե հպարտանալու։ Երբ միայն հպարտանում ես, առաջ են գալիս մտածելուն խանգարող միֆերը։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը Թարգիրն լաոյի տաղավարում քննարկում են Վարդանանց պատերազմը։
May 04, 2023•1 hr 5 min•Season 1Ep. 5
Ալիք Մեդիայի հեղինակներ Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը՝ հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում զրուցում են մեզանում առկա միֆերի մասին, որոնք, ըստ նրանց, սուտ չեն, բայց նաեւ հեռու են ճշմարտությունից։
May 04, 2023•1 hr 2 min•Season 1Ep. 4
Երկու-երեք տարի առաջ Երեւանի եւ հանրապետության մյուս քաղաքների վահանակներին հայտնվեցին ցուցապաստառներ. «Հայաստանը՝ օջախ, ժողովուրդը՝ ընտանիք» տարօրինակ գրությամբ։ Ալիք Մեդիայի հեղինակներ Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը՝ հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում քննարկում են օջախի եւ պետության, օջախի եւ քաղաքացիական հասարակության փոխառնչությունները։
May 04, 2023•1 hr 7 min•Season 1Ep. 3
«Ալիք Մեդիայի» հեղինակներ Կարպիս Փաշոյանի եւ Գոռ Մադոյանի քննարկումն այս անգամ պաշտպանության համակարգի շուրջ է։ Խոսակցությունը բավական մեծ ժամանակաշրջանի մասին է՝ Արցախյան առաջին մարտերից մինչեւ 44-օրյա պատերազմ եւ հետագա զարգացումներ։ Քննարկման առանցքը, սակայն, ազգ-բանակ հայեցակարգն է, որն, իբրեւ ռազմավարական հղացում, ի հայտ եկավ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։
May 04, 2023•1 hr 9 min•Season 1Ep. 2
Ալիք Մեդիայի հեղինակներ Կարպիս Փաշոյանը եւ Գոռ Մադոյանը՝ հագնելով փորձագետի շապիկ, «Թարգի՛ր, լաո» փոդքասթ ստուդիայում խոսում են Հայաստանի անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող խնդիրներից։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթը պատրաստվել է «Յուշարար» արվեստից կենտրոնի համագործակցությամբ։ #aliqmediaarmenia #targirlao #newprogram
May 04, 2023•55 min•Season 1Ep. 1