Պրոֆեսիոնալ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի հետ զրուցել ենք թենիսի, դժվարությունները հաղթահարելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու, մարզիչին փոխելու, հոբբիների և շատ այլ հարցերի մասին։
Nov 28, 2024•58 min
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ զրուցել ենք ֆիլմերի, կոմերցիայի և արվեստի համընկնումների, երաժշտության, մեր պահելաձևերի և նախասիրությունների փոփոխության, տեխնոլոգիաների զարգացման հետևանքով կինոյի ապագայի, «Ոսկե Ծիրան»-ի, Քևին Սփեյսիի Հայաստան գալու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Nov 21, 2024•2 hr 11 min
Անասնաբույժ Վահե Մկրտչյանի հետ զրուցել ենք էխինոկոկի մասին միֆերի, կատաղության դեպքերի, մոծակների միջոցով տարածվող հիվանդությունների, որակավորում չունեցող մասնագետների և շատ այլ թեմաների մասին։
Nov 14, 2024•1 hr 42 min
Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի դասախոս, ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ զրուցել ենք ճարտարապետության, տեխնոլոգիաների և քաղաքականության ազդեցության, վերելակի հայտնագործման, հողի վրա մեր իրավունքների, ամենահետաքրքրիր քաղաքների և շատ այլ թեմաների մասին։
Nov 07, 2024•1 hr 45 min
«Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ զրուցել ենք նորագույն Հայաստանի պատմության, «Վանոն ու Վազգենը» գրքի, հոկտեմբերի 27-ի, հաղթանակի ընկալման, մեդիադաշտի և շատ այլ թեմաների շուրջ։
Oct 31, 2024•1 hr 45 min
Կապանի մաթեմատիկայի խմբակի համահիմնադիրներ Գարիկ Ավետիսյանի և Ալեքսանդր Կալայանի հետ զրուցել ենք Կապանում մաթեմատիկայի խմբակ բացելու, միջազգային օլիմպիադաներին մասնակցելու, փոքր ու մեծ հաղթանակներ գրանցելու, կրթված լինելու, տրամաբանությամբ, հաշվարկներով ուղեղը մարզելու և շատ այլ թեմաների շուրջ։
Oct 24, 2024•1 hr 31 min
Շիրակ ֆուտլբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ խոսել ենք հայկական ֆուտբոլից, թերություններից, հաջող ֆուտբոլիստների ֆենոմենից, խաղադրույքների շուկայից, ազգի ինքնագնահատակը խաղով բարձրացնելուց և շատ այլ թեմաների շուրջ։
Oct 17, 2024•1 hr 34 min
«Intent.ai» ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Հարութ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք գովազդի տեսակների, ալգորիթմներով ճշգրիտ տվյալներ հավաքագրելու, անձնական տվյալների անվտանգության, կայքերի cooky-ների, դավադրության տեսության և շատ այլ թեմաների շուրջ։
Oct 10, 2024•1 hr 56 min
«Այլ կարծիք» փոդքասթի հիմնադիրներ Նելլի Արսենյանի և Հայկան Պողոսյանի հետ զրուցել ենք փոդքասթ սկսելու, ընտանեկան բռնության դեպքերի, անտարբեր լինելու, ակադեմիական կրթության արժեզրկման, սեռով պայմանավորված տաբուների, ընկերության և շատ այլ թեմաների շուրջ։
Oct 05, 2024•2 hr 18 min
«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Համլետ Դանիելյանի հետ զրուցել ենք ավելացող հարկերի, հարկային պարտավորությունների, թվային թակարդների, հայտարարագրման օրենքի, փողի հոգեբանության և շատ այն թեմաների շուրջ։
Sep 26, 2024•1 hr 44 min
Կալիֆոռնիայի «Cedars-Sinai» բժշկական կենտրոնի կիրառական բժշկագիտության գիտական տնօրեն Կարինե Սարգսյանի հետ զրուցել ենք բժշկության, նոր տեխնոլոգիաների, սև շուկայից դեղեր գնելու վտանգների, վակցինացիայի կեղծումների, գիտական քաղաքականությամբ զբաղվելու, երկարակեցության, մոլեկուլների «շարժը» չափելու և շատ այն թեմաների շուրջ։
Sep 20, 2024•1 hr 47 min
«Թումո»-ի համահիմնադիրներ Մարի Լու և Բեկոր Փափազյանների հետ զրուցել ենք «Թումո»-ի ստեղծման, բազմաթիվ մշակութային նախագծերի, խնդիր լուծող երիտասարդներ ձևավորելու, միջավայր ապահովելու, ֆինանսական ինքնաբավության և շատ այն թեմաների շուրջ։
Sep 12, 2024•1 hr 42 min
Երաժիշտ, թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ զրուցել ենք ջազից, հիփ հոփից, իրականության սիմուլյացիայից, հայկական և համաշխարհային երաժշտությունից, գրագետ հետկարծիք տալուց, սպասարկամ ոլորտի բացերից և շատ ալյ թեմաներից։
Sep 05, 2024•1 hr 52 min
Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի հետ զրուցել ենք մատենադարանում պահվող ձեռագրերի, պատմությանը սթափ նայելու, հանրային վախերի, կրթական ծրագրերի, ժողովրդի մոտեցումների՝ կորցրած բաները սիրելու, ունեցածը անտեսելու թեմաների շուրջ։
Aug 29, 2024•1 hr 40 min
Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանի հետ զրուցել ենք գիտության, այլմոլորակայինների, կրոնների, քաղաքականության, հակասող տեսությունների և շատ այլ թեմաների շուրջ։
Aug 22, 2024•2 hr 24 min
Ցեղասպանագետ, պատմաբան և դասախոս Սուրեն Մանուկյանի հետ զրուցել ենք հայոց պատմության միֆերի, ցեղասպանության, մարդկանց սպանելու շանս տալու, հայերին որպես ստրուկ ընկալելու, պատմության հանրային ընկալման, հանրային մարդկանց պատասխանատվության և շատ այլ հարցերի շուրջ։
Aug 15, 2024•2 hr 31 min
«Գիտության շաբաթ» փառատոնի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանի և «Գիտուժ» համայնքի համակարգող Լիլիթ Մարգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում գիտությամբ զբաղվելու, խնդիրների, լուծումների և գիտության հանրայնացման կարևորության շուրջ։
Aug 08, 2024•1 hr 46 min
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանի հետ խոսել ենք պետհամակարգերի թվայնացման, անձնական տվյալները գաղտնի պահելու, կենսաթոշակային բարեփոխումների, խնայողություններ անելու, խոցելի և անվտանգ համակարգերի և շատ այլ թեմաների շուրջ։
Aug 01, 2024•2 hr 5 min
«Axel Mondrian & Partners» ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի հետ զրուցել ենք ԶԼՄ-ների վերահսկողության, կրթության, անձնական տվյալների գաղտնիության, գենետիկ հիշողության, ավելի լավը լինելու իրավունքի ոտնահարման, բիզնեսի և արվեստի, ճգնաժամերի և մրցունակ լինելու մասին։
Jul 25, 2024•2 hr 40 min
Գիտնական, ՆԱՍԱ-ի խորհրդատու Արմէն Խրլոբեանի հետ խոսել ենք Լուսին թռչելուց, Սթարլինկի ՀՀ-ում չլինելու պատճառներից, Մարս գնալու մեր ֆիզիկական սահմանափակումներից, Հայաստանի ներուժից և շատ այլ թեմաներից։
Jul 18, 2024•1 hr 27 min
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ինստիտուտի տնօրեն Շուշան Կարապետյանի հետ զրուցել ենք հայ համայնքի առանձնահատկությունների, հայագիտական ամբիոնների գործունեության, Պաղեստինի և Իսրայելի կոնֆլիկտի, որպես հայ ներկայանալու մոտեցման, քաղաքականացված համալսարանների և շատ այլ թեմաների շուրջ։
Jul 11, 2024•1 hr 54 min
Նարեկ Մարգարյանը «ArmComedy»-ի համահիմնադիրն է, խմբագիրը, սցենարիստը
Jul 04, 2024•2 hr 5 min
Ղեկավարների որոնմամբ զբաղվող ամերիկյան «Բոյդեն» ընկերության հայաստանյան ու վրաստանյան գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք աշխատաշուկայի, աշխատավարձերի բարձրացման, կառավարման խնդիրների ու նոր մոտեցումների մասին։
Jun 27, 2024•1 hr 33 min
«Դեպի Հայք»-ի տնօրեն Սևան Քաբակյանի հետ զրուցել ենք Սփյուռքին Հայաստանի հետ ծանոթացնելու, կամավորություն անելու, Հայաստանի և լավ և վատ կողմերը ցույց տալու, ճկուն և մրցունակ լինելու մասին։
Jun 20, 2024•1 hr 37 min
Մեր հյուրերը «Unity Production Armenia»-ի համահիմնադիրներ Անդրե Սիմոնյանը («The Beautified Project»-ի երգիչ) և Ալեքսանդր Մհերյանն են (պրոդյուսեր)։ Նրանց հետ զրուցել ենք հայաստանյան համերգների, երգերի ու երաժշտության մասին։
Jun 13, 2024•1 hr 51 min
Մեր հյուրը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանն է։ Նրա հետ զրուցել ենք Յանդեքս համակարգի, տաքսու տատամվող գների, քարտեզների, արհեստական բանականության ապագայի և շատ այլ թեմաների շուրջ։
Jun 06, 2024•1 hr 49 min
Այսօրվա հյուրը պրակտոլոգ Ռաֆայել Ռևազյանն է, ում հետ զրուցել ենք պրակտոլոգիայի, տարածված հիվանդությունների, թութքի առաջացման պատճառների, նստակյաց կյանքի և այլ թեմաների շուրջ։
May 30, 2024•1 hr 40 min
Այսօրվա հյուրը «EVN Report»-ի գլխավոր խմբագիր և Ամերիկյան համալսարանի դասախոս Մարիա Թիթիզյանն է։ Նրա հետ զրուցել ենք կարծիքը լրատվությունից տարբերելու, երկարաժամկետ քայլերի, կապեր ստեղծելու, սպասվող լրատվական փառատոնի և այլ թեմաների շուրջ։
May 23, 2024•1 hr 29 min
Այսօր զրուցել ենք «Հետքի» լրագրող Տիրայր Մուրադյանի հետ և քննարկել ընդդիմության ու կառավարության հարաբերությունները, կոռուպցիոն սխեմաները, մեդիայի ազդեցությունն ու այսօրվա իրավիճակը։
May 16, 2024•2 hr
Այսօր հյուրընկալել ենք Արցախից հատուկ մանկավարժ Մարինա Ավանեսովային։ Խոսել ենք աուտիզմի, հասարակության պիտակավորումների, Արցախի բլոկադայի և Հայաստան տեղափոխվելու դժվարությունների մասին։
May 09, 2024•1 hr 24 min