Rearrange with Narek Amirkhanyan - podcast cover

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyanpodcasters.spotify.com
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Episodes

#198 Իգոր Խալաթյան - Նոր դեմք ունենալը, ալգորիթմը որպես մարդ, վախեցնող ապագան

Ձեր կլոնը կարող է ընտրել ձեր փոխարեն. վախենալի է, չէ՞։ Կամ ո՞րն է Ձեր ամենագեղեցիկ տեսքն ու ի՞նչ արտաքին տվյալների հիման վրա եք վստահում մարդկանց։ 3 միլիոն մարդու «կլոնավորելու» արդյունքում մեր հյուր Իգոր Խալաթյանի համահիմնադրած «Best look AI» և «Iris Dating» ընկերությունները տալիս են այս հարցերի պատասխանը։ Աջակցել նախագծին https://www.patreon.com/rearrange

May 02, 20241 hr 23 min

#195 Անդրե Հարությունյան - Մարտարվեստը, ինքդ քեզ հաղթելը, սպորտով սթրեսին հակազդելը

Հյուրընկալել ենք «Legacy Brazilian Jiu-Jitsu» ակումբի համահիմնադիր Անդրե Հարությունյանին ու խոսել ամենատարբեր թեմաների շուրջ. Սպորտով սթրեսին հակազդելը, «Jiu Jitsu» և «MMA» սպորտաձևերը, Ինքնաճանաչումը սպորտի միջոցով, ՀՀ-ում մարզվող ռուսները, Ինքդ քեզ հաղթելը, Մեծ տարիքում սպորտով զբաղվելը։

Apr 11, 20241 hr 44 min

#194 Սոս Ջանիբեկյան, Վահագն Մարտիրոսյան - Երաժշտություն, կինո, մեզնից խլված մտածողությունը

Մեր հյուրերը դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Վահագն Մարտիրոսյանն են։ Նրանք նաև հիմնել են «ԳԱՌԱԺ ՎԻՆԻԼ ՍԹՈՐԸ», որի մասին շատ բան կիմանաք փոդքասթը դիտել-լսելիս։Ու դե՝ լի՜քը խմբերի և ֆիլմերի անուններ կգտնեք։

Apr 04, 20241 hr 46 min

#193 Ռոլանդ Գասպարյան - Ունեցածով կիսվելը, անհետացող ընտանիքները, երգելը՝ որպես պարտք

«Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանին 2-րդ անգամ ենք հյուրընկալում։ Խոսել ենք դեսից դենից՝ է՜լ նոր ժանրերով երգելուց, է՜լ մարդկանց առաջ պարտավորված լինելուց, է՜լ Ռոլանդի կյանքում կատարված հրաշքից, է՜լ փոխված իրականությունից։

Mar 28, 20241 hr 30 min

#192 Լիդիա Այվազյան - Սննդային վարքի խանգարումները, ռեժիմի բացակայությունը, ճարպակալումը

Լիդիան բժիշկ-դիետոլոգ է, որի հետ այս փոդքասթի ընթացքում բարձրաձայնել ենք շատ կարևոր թեմաներ. Ի՞նչ են անհատական դիետաներն ու ու՞մ լսել, Վարքային ի՞նչ կախվածություններ կան, Ի՞նչն է ընկած ճարպակալման հիմքում, Արդյո՞ք լավ է այդքան տարածված «բոդի պոզիտիվ» կոչվածը, Ինչպես են ձևավորվում սննդային սովորությունները, Պե՞տք է սննդից հաճույք ստանալ, թե՞՝ ոչ։

Mar 21, 20242 hr 9 min

#191 Սուրեն Նազինյան - Թմրամոլության աճը, կախվածության համախտանիշը, փոխարինող բուժումը

Թմրանյութեր, ալկոհոլ, էներգետիկներ. ի՞նչ վիճակ է Հայաստանում և ինչու՞ են օգտագործողների մեծամասնությունը տղամարդիկ։ Այս մասին խոսել ենք «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։

Mar 14, 20241 hr 46 min

#190 Արտո Երիցյան - $13,500,000 ներդրումը, կյանքը բարդացնող մենթորը, թրենդներն ու խնդիրները

«Podcastle» ընկերության հիմնադիր-տնօրեն Արտո Երիցյանի հետ։ -Հեշտ բաները դժվար են ստեղծվում,- ասում է Արտոն։ Սթարթափում 13,5 մլն դոլլարի ներդրումից մինչև երեխայի դաստիարակություն. կարճ ասած՝ խոսել ենք ամե՜ն ինչից։

Mar 07, 20241 hr 57 min

#189 Դավիթ Յան - Թվային ընկերուհին, ՀՀ-ի մտավոր արտադրանքը, մարդկանց փոխարինումը

Ովքե՞ր են թվային աշխատողները և արհեստական բանականության գործակալները։ Մարդիկ կփոխարինվե՞ն, թե՞ կհամագործակցեն։ Այս ամեն շուրջ խոսել ենք ազգությամբ հայ, Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր մարդկանցից մեկի՝ Դավիթ Յանի հետ։

Feb 29, 20241 hr 19 min

#188 Հայկ Քոչարյան - Արաբական աշխարհի կրոնները, իսլամի տարածումը, տեխնոլոգիաները

Այսօրվա մեր հյուրը ԵՊՀ-ի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն է։ Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից - Մուհամեդի հայտնությունից մինչև - Համասի դիրքորոշումը, - Սյունիքի վերահսկողությունն - այսօրվա աշխարհի տեմպերը։

Feb 22, 20241 hr 55 min

#187 Արտաշես (Տաշ) Սարգսյան - Հայկական ամոթը, մշակութային տարանջատումները, ժամանակ չկա

Արտաշես (Տաշ) Սարգսյանը պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ Նա «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից է, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» թիմի անդամը։ Տաշի հետ զրուցել ենք դեսից-դենից. Ամերիկյան և հայկական մշակույթից, Գինեգործությունից, Հայկական ամոթից, «ԱրմՔոմեդի»-իի վախենալի լինելուց, Բոլորին դուր գալու սինդրոմից, Մի քիչ էլ Թեյլոր Սվիֆթի ֆուտբոլիստ ընկերոջից ու Պուտինի և Տակր Կառլսոնի հարցազրույցից։...

Feb 15, 20242 hr 20 min

#185 Սերգեյ Սարգսյան - Էմոցիա վաճառելը, պանրի մշակույթը, փողը և հարաբերությունները

Ծանոթացե՜ք՝ «Say Cheese»-ի հիմնադիր Սերգեյ Սարգսյանն է մեր հյուրը։ Նրա հետ խոսել ենք՝ Ամենահին պանիրների պատմության, Հայաստանում պանրի մշակույթի տարածման, Ներմուծված պրոդուկտի արտահանման, Փողի և հարաբերությունների և շատ այլ թեմաների մասին։

Feb 01, 20242 hr 9 min

#184 Դավիթ Տոնոյան - Առողջական խնդիրներ, էրեկտիլ դիսֆունկցիան, գրագետ կենսակերպը

Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանը նորից մեր հյուրն է։ Քննարկել ենք ամենատարբեր հարցեր. Առողջ ապրելակերպ, Շառլատաններ և ապրումակցող բժիշկներ, Պարտադիր բուժապահովագրություն, Մարզային բժշկություն, Էրեկտիլ դիսֆունկցիա, ինսուլին, ցիստիտ և այլն։

Jan 25, 20241 hr 58 min

#183 Աիդա Պապիկյան - Շնչառական վիրուսները, տնային բուժումները, վտանգավոր միֆերը

«Ուիգմոր» բժշկական կենտրոնի Մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Աիդա Պապիկյանի հետ խոսել ենք՝ Տարածված շնչառական վիրուսների, Տնային վտանգավոր «բուժումների», Կոմպոտների, մուրաբաների անօգտակարության, Հավելումների և իմունային համակարգի, Բժշկին հանդեպ ունեցած վստահության և շատ այլ հարցերի շուրջ։

Jan 18, 20241 hr 46 min

#182 Վահրամ Միրաքյան - Կապերի թերագնահատումը, գիտելիքի կորուստը, ՀՀ-ի բիզնես բացերը

«Մանթաշյանց» ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի հետ զրուցել ենք՝ 2024 թվականի կանխատեսումների, Հայկական արտադրանքի արտահանման, ԱԲ-ի կողմից պարտադրվող կյանքի, Հայ գործարարներին միավորելու և շատ այլ հարցերի շուրջ։

Jan 11, 20241 hr 27 min

#181 Արսեն Գրիգորյան, Գրիգոր Կյոկչյան - Մյուզիքլ, երաժշտական ֆանատիզմ, քասթինգի կոմպլեքս

Դերասան Արսեն Գրիգորյանի և երգահան Գրիգոր Կյոկչյանի հետ զրուցել ենք՝ Մանկական մյուզիքլի, Մանկական Եվրատեսիլի, Երաժշտական ֆանատիզմի ու բևեռացվածության, Արվեստում բիզնեսմտածելակերպի և շատ այլ հարցերի շուրջ։

Jan 04, 20241 hr 41 min

#179 Տիգրան Համասյան - Երաժշտությունը՝ միջավայրի հայելի, արմատներին վերադառնալը, տարբերվող ռիթմը

-Մեզ վրա պատասխանատվություն կա ժողովրդին տանելու մի տեղ ու այնտեղ հասկացնելու բարդ բաներ։ Ասում է մեր հյուր, երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։ Տիգրանի հետ զրուցել ենք՝ Հայաստանում սկսած կարիերայի, ԱՄՆ-ում հայերեն երգեր երգելու, Հնդկական երաժշտության ֆենոմենի, Իր տարբերվող ռիթմականության, Արմատներին վերադառնալու Աշխարհը փոխելու և գիտելիքով կիսվելու մասին։

Dec 21, 20231 hr 47 min

#178 Արամ Փախչանյան - Անօգուտ մարդը, արժեքային ճգնաժամերը, խոսելու արգելվող իրավունքը

Համամի՞տ եք՝ «մարդու ամենամեծ գոյաբանական վախը մենությունն է», «առանց պատճառի քո տեսակին վնասելը մեծագույն ապուշություն է»։ Այսպես է կարծում մեր հյուր Արամ Փախչանյանը, ում հետ երկար զրուցել ենք ամենատարբեր թեմաների շուրջ. Սփյուռքի ձևավորման նախապայմանները, Մերժման մշակույթը, Հնդիկների Հայաստանում լինելը, Մարդկանց վարքային փոխազդեցությունները, Գիտության և գերմարդու փնտրտուքը։...

Dec 14, 20232 hr 57 min

Rearrange #177 Հայկական ռոքը - Նարեկ Բարսեղյան, Վարդգես Հովեյան, Սուրեն Սարգսյան

Այսօրվա մեր հյուրերը հայկական ռոք խմբերից են՝ Նարեկ Բարսեղյանը «Բամբիռ»-ից, Վարդգես Հովեյանը «FairWind»-ից, Սուրեն Սարգսյանը «The Kings' Cross»-ից։Մեջբերենք մեր զրույցից որոշ մտքեր, իսկ Դուք գնացեք դիտելու/ լսելու՝ լիքը թույն երգեր ու խմբեր ենք բերել։ Գիտեի՞ք՝ համասովետական ռոքը Երևանում է եղել։ Հայերի 95%-ը թուրքամետ թյուրիմածությունների տակ երեխեքին կնքում է, նշանում, հետո ուղարկում էդ նույն ժողովրդի ձեռքով մեռնելու։ Մենք մեր ուժեղներին՝ «մեր դասարանի գերազանցիկներին» պիտի սիրենք։ Մարդիկ չգիտե...

Dec 07, 20232 hr 4 min

#176 Սամսոն Մարտիրոսյան - 100 մլն. դոլարի հետաքննությունը, նախագահի 2-րդ քաղաքացիությունը

Լրագրող Սամսոն Մարտիրոսյանի հետ զրույցել ենք - Հարուստների ծառայող ֆինանսական համակարգի, - $100.000.000-ի հետաքննության, - Նախագահի 2-րդ քաղաքացիություն ունենալու, - Կոլեկտիվ տրավմաների, - Բացասական լուրերի հետ աշխատելու և շատ այլ թեմաների շուրջ։

Nov 30, 20231 hr 47 min

#175 Հայկ Համբարձումյան - Այսօրվա հայը՝ էպոսում, նախնիների առօրյան, մեր սննդային կոդերը

Այնքան շատ հայերեն գրքերի և հայ հեղինակների անուններ են հնչել այս փոդքասթում, որովհետև Մեր հյուրը բանագետ և գրականագետ Հայկ Համբարձումյանն է։ Հայկի հետ զրուցել ենք - «Սասնա ծռեր» էպոսի հերոսների և այսօրվա հայի նմանությունների, - Կրոնը՝ որպես մշակույթի անբաժան մաս լինելու, - Կարդալով ուժ ստանալու, - Մշակույթի մեջ մեր սննդային կոդերի, - Մատենադարանում պահվող հսկայական նյութերի մասին։

Nov 23, 20231 hr 30 min

#174 Սամսոն Ավետյան - Փողի հետ շփումը, խնայելու գործիքները, տնտեսական աճի վտանգը

Որտե՞ղ, ինչքա՞ն և ինչպե՞ս կատարել ներդրումներ: Այս մասին խոսել ենք Ամերիկյան համալսարանի դասախոս Սամսոն Ավետյանի հետ։ Ծանոթացեք նաև մեր խոսակցության մյուս թեմաներին - Տնտեսական աճի վտանգները, - Երկարաժամկետ մոտեցումները, - Ֆինանսից կախված երջանկությունը, - Սթարթափներն ու ԱԲ-ն։

Nov 16, 20231 hr 32 min

#173 Արևիկ Համբարձումյան - Վնասող ակնկալիքները, ֆինանսական անվտանգությունը, կարծրատիպերը

«Լոֆթ» կնետրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ զրուցել ենք՝ Մարզերի ու Երևանի խնդիրների, Վանաձորում ռոքի ֆենոմենի, Կանանց և տղամարդկանց դաստիարակության վատ հետևանքների, Սպառողական պահվածքի և շատ այլ հարցերի մասին։

Nov 09, 20232 hr 8 min

#172 Սմբատ Հովհաննիսյան - 7-րդ դասարանի պատմության գիրք, ինքնագաղութացում, փոխվող հերոսներ

7-րդ դասարանի նոր դասագրքի հեղինակ և պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հետևյալ թեմաների շուրջ՝ Դասագրքի շուրջ ստեղծված մեծ աղմուկի, Վտանգավոր միֆերի և նարատիվների, Վերլուծական հմտություններ զարգացնելու, Մեր պաշտամունքային վերաբերմունքի և շատ այլ հարցերի մասին։

Nov 02, 20231 hr 28 min

#171 Նարեկ Ասլիկյան - Հարստանալ՝ ստեղծելով, ՏՏ-ի վիճակն այսօր, մասնավո՞ր, թե՞ բարձրագույն

«ACA»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանի հետ զրուցել ենք՝ Մասնավոր և բարձրագույն կրթության, Գիտելիքի համար վճարելու, Մարդու փոխարեն ԱԲ-ի կատարած աշխատանքի, Ինքնաքննադատությունը զարգացնելու և Հարստանալու այսօրվա ճանապարհների մասին։

Oct 26, 20231 hr 37 min

#170 Աշոտ Գաբրիելյան - Բլոկադան ներսից, Արցախից տեղահանվելը, անցակետի ստուգումները

Մեր հյուրը Արցախի 1-ին մարքեթինգային ընկերության՝ «BIB»-ի համահիմնադիրն է՝ Աշոտ Գաբրիելյանը։ Աշոտի հետ զրուցել ենք՝ Արցախի բլոկադայի և տեղահանման, Հացի խնդրի և թերսնուցման հետևանքների, Արցախում տեղեկատվական պակասի և խուճապի, Սահմանի ստուգումների և այդ օրերի մասին։

Oct 19, 20231 hr 55 min

#169 Կարեն Հարությունյան - Պարտված երկրները, դեմոկրատիա և պոպուլիզմ, ընտրելու իրավունքը

«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը մեկ տարի անց նորից մեր տաղավարում է։ Կարենի հետ զրուցել ենք՝ Մարդկանց մեդիասպառման վարքագծի, Պարտված երկրների օրինակի, Իրական ժողովրդավարության, «Կոկորդիլոսների աշխարհագրական դիրք»-ում ապրելու, Սփյուռքի մարդկային պոտենցիալը իրացնելու և շատ այլ թեմաների շուրջ։

Oct 12, 20231 hr 35 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
Open in Metacast