«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։ Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։
Jun 26, 2025•1 hr 34 min
«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։ Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։
Jun 19, 2025•2 hr 22 min
Գարիկ Պապոյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմ նկարելու մասին, ռաբիսից մինչև ռոք, կրոնից մինչև աթեիզմ, դեբատների մշակույթի ու համընդհանուր հումորի բացակայության մասին։ Քննարկել ենք՝ ինչպես ենք կորցնում մեզ հետ մնալու ժամանակը 21-րդ դարի վազքում, ինչու է դժվար չսիրած ժանրերով ստեղծագործելը ու ինչու է կարևոր ոչ թե հարմարվելը, այլ նորը ստեղծելը։
Jun 12, 2025•1 hr 51 min
«Neoxon» ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանի հետ զրուցել ենք ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումների, բանկերի թվայնացման, կրիպտոարժույթների, մարդու ագահության ու տեխնոլոգիական մեղքի մասին։ Նաև խոսել ենք ավատարների, տեղական շուկայի խնդիրների ու այլ վտանգների մասին, որոնք գալիս են ոչ դրսից, այլ ներսից։
Jun 05, 2025•2 hr 5 min
«Կարաս» գինիների վաճառքի և մարքեթինգի տնօրեն, «FairWind» և «3 շիշ գինի» խմբագիր Վարդգես Հովեյանի հետ խոսել ենք ավանդույթի մեջ մնալու, մյուզիքի, արագ փողի փոխարեն դանդաղ կապիտալի, ինչպես նաև վազելու և առողջ ապրելակերպի, կենտրոնացման խնդրի ու գրելու ունակությունը չկորցնելու մասին։
May 29, 2025•1 hr 47 min
12 տարեկան Դանիել Ղազարյանի հետ զրուցել ենք Նադալի ստորագրությունը ստանալուց, խոհարարությունից, փողից ու երազանքներից, AI օգտագործելու փորձից, սիրած գրքերից ու մուլտֆիլմերից։ Դպրոցում միշտ չէ, որ ստացվում է, բայց հետաքրքրասիրությունն ու համառությունը առաջ են տանում։
May 22, 2025•1 hr 13 min
Գրաֆիկական դիզայներ Գարեգին Մարտիրոսյանի հետ զրուցել ենք՝ 150 տարեկան տպագրական հաստոցով բիզնես սկսելու, 6 կգ-անոց տառատեսակներ գնելու, դիզայնը որպես գիտություն ընկալելու ու Հայաստանում դիզայնի արդյունաբերությունը վերարժևորելու մասին։
May 15, 2025•1 hr 44 min
Հայաստանը այս տարի Եվրատեսիլում ներկայացնող Պարգի հետ զրուցել ենք Եվրատեսիլի, Հայաստան տեղափոխվելու, սպորտի և այլ թեմաների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչպես է անցնում նախապատրաստական փուլը, ինչպես են երգ գրել թիմով, ինչ դեր ունի ճաշակը երաժշտության մեջ և ինչ է նշանակում հայտնվել 200 միլիոն մարդու առաջ։
May 08, 2025•1 hr 32 min
«Յելլ էքսթրիմ պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ զրուցել ենք Ենոքավանը զարգացնելու ծրագրերի մասին ու թե ինչ է տվել իրեն «MBA»-ը, ինչպես են հովանավորներ հայտնվել «Ապագա»-ի համար, ինչու՞ պետության ներգրավումը բարդ տրվեց, ինչպես են ռիսկի տակ դրվել ընտանեկան խնայողությունները և թե ինչու դեռ չենք կարողանում իրար վստահել։
May 01, 2025•1 hr 52 min
«Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ զրուցել ենք համաշխարհային ճգնաժամի, դոլարի, վարկերի, բանկերի, Թրամփի, սպասվող համաշխարհային փոփոխությունների և դրա հետևանքով մեզ սպասվող նորությունների մասին։
Apr 25, 2025•2 hr 6 min
«imID» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մկոյանի հետ զրուցել ենք թվային ինքնության ապագայի, տվյալների անվտանգության, մենեջմենթի հանրային ընկալման, վարքագծային փոփոխությունների, ազգային գաղափարի, բիզնեսում դերի, մշակույթի, վստահության կնիքի կարևորության ու այն ճանապարհի մասին, որ անցել են 0-ից մնայուն արժեք ստեղծելու համար։
Apr 17, 2025•1 hr 30 min
Բասիստ, «SOAD»-ի 1-ին անդամներից Դավիթ Հակոբյանի հետ խոսել ենք երաժշտության, «System Of A Down»-ի, հայ լինելու, Գլենդելի հայկական համայնքի, Ռիկ Ռուբինի հետ հադիպման, Ջիվան Գասպարյանի հետ աշխատելու և շատ այլ թեմաների շուրջ։
Apr 10, 2025•57 min
«Սիմփսոններ»-ի անիմացիոն թիմում աշխատող Ելենա Գեոդակյանի հետ զրուցել ենք Հոլիվուդում անիմացիաներ սարքելու անցած ճանապարհի, «Warner Brothers»-ում և «Սիմփսոններ»-ում աշխատելու փորձի, անիմացիայի թանկ լինելու պատճառների, արհեստական բանականության ազդեցության, Թումոյում դասավանդելու, ԱՄՆ-ի մշակութային արտահանման և Հայաստանի հետ կապը պահպանելու մասին։
Apr 09, 2025•1 hr 28 min
«TCF» ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ զրուցել ենք նորարարական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության, խելացի սարքերի, թռչող մեքենաների, ներդրումների ու խնայելու մշակույթի, համառության կարևորության, Չինաստանում ու ԱՄՆ-ում հաջողելու, ինչպես նաև ապագայի մասնագիտությունների մասին։
Mar 27, 2025•1 hr 27 min
«Krisp» և «10web» ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ զրուցել ենք ինչպե՞ս ներդրում անել սթարթափում, արժե՞ պետական ֆոնդեր ստեղծել ՏՏ ոլորտի համար, ինչպես օրն արդյունավետ կազմակերպել ու մեր փորձը փոխանցել փոդքասթով։ Զրուցել ենք նաև՝ ի՞նչն է սահմանափակում մարդկանց, ինչպես որոշել ուղղությունը բիզնեսում, ինչու են որոշումները կարևոր ամեն օր, և ինչ ազդեցություն կարող է ունենալ ՏՏ ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի վրա։
Mar 20, 2025•1 hr 38 min
Իրավապաշտպան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սիրանուշ Սահակյանի հետ խոսել ենք գերիների իրավունքների պաշտպանության, Արցախի ապօրինի շրջափակման, խաղաղության հնարավորությունների, պետությունների շահերի, պատմության խեղաթյուրման, համախմբման անհրաժեշտության և անհատական պատասխանատվության մասին։
Mar 15, 2025•1 hr 39 min
«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանի հետ խոսել ենք «Անորայի» ստացած 5 օսկարից, ճաշակի սուբյեկտիվությունից, «Երևան» ամսագրի ձևավորման ընթացքից, Միշոյի ու Մեսչյանի Երևանի ընկալումներից, Փարաջանովից, լեզվի ու հայհոյանքի ընկալումներից, ինչպես նաև՝ Երևանը բացահայտող պատմություններից։
Mar 06, 2025•1 hr 53 min
Առաջին ալիքի «Մեդիա ակադեմիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյանի հետ զրուցել ենք խոսելու ունակության, հայերենից և օտար բառերից, մեծերի պատմությունները հանրայնացնելուց, գենի հանդեպ պատասխանատու լինելուց, մարդկանց նմանություններից ու շատ այլ հետաքրքիր թեմաներից։
Feb 27, 2025•1 hr 49 min
Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանի հետ զրուցել ենք ԴՆԹ-ի խմբագրման, ՌՆԹ-ի մասին դավադրության տեսությունների, պատվաստանյութերի փորձարկման, կլոնավորման փորձերի, մեզ կառավարող բակտերիաների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Feb 20, 2025•1 hr 53 min
Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ զրուցել ենք իր նոր ներկայացման, կիսատ գործ անելու, արտագաղթի, մերժման մշակույթի, կոնֆլիկտներից խուսափելու, բարդ բաներ անելու և շատ այլ հարցերի շուրջ։ https://www.rearrange.am
Feb 13, 2025•2 hr 3 min
Հայրենադարձ, ծրագրավորող Նժդեհ Սատուրյանի հետ զրուցել ենք ՀՀ տեղափոխվելու, մեր պահելաձևերի, Երևանի առավելությունների և շատ այլ հարցերի շուրջ։
Feb 06, 2025•1 hr 32 min
Սթենդափեր Էդուարդ Հովսեփյանի հետ զրուցել ենք սթենդափի, ռուսների Հայաստանը լքելու, տաբու թեմաների, հայերի՝ հումորի վրա չծիծաղելու, Երևանի աղտոտվածության, համբերատար լինելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Jan 30, 2025•1 hr 34 min
«Արմենպրես» լրատվականի խմբագիր, կինոման Արման Գասպարյանի հետ զրուցել ենք կարճատև դոպամին ստանալու, խնդիր լուծող ուղեղի, հոբբին բիզնես դարձնելու, տիեզերքի անվերջության, մարդու կորսվող ունակությունների, ֆիլմերի, մեր ստեղծած աշխարհների, հորինելու ունակության, շատ բան չիմանալու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Jan 23, 2025•1 hr 40 min
Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք թվային աշխարհի կտրուկ փոփոխություններից, Ֆեյսբուքի գրաքննությունից, թվային մանիպուլյացիաներից, ալգորիթմներից, ֆասթֆուդից դեպի առողջ սնունդ անցնելու քարոզչությունից և այլն։
Jan 16, 2025•2 hr 25 min
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ զրուցել ենք մրցակցային կրթության, համալսարանի մրցունակության, նորարությունների, դպրոցի և համալսարանի ուսերին դրված պատասխանատվության, կիրթ մարդ ձևավորելու, միջազգային նյութերի անվճար հասանելիության և շատ այլ հարցերի շուրջ։
Jan 09, 2025•1 hr 40 min
Գիտնական Հրանտ Խաչատրյանի հետ զրուցել ենք «Open A»I-ի նոր մոդելների, թանկ ալգորիթմների, աշխատանք կորցնել-գտնելու, պետության «AI» կիրառելու, ակնկալվող վգանգների և հնարավորությունների և շատ այլ հարցերի շուրջ։
Jan 02, 2025•2 hr 15 min
Լրագրող և խմբագիր Նիկոլայ Թորոսյանի հետ զրուցել ենք 2024-ին տեղի ունեցած տարբեր իրադարձությունների, լրատվական դետոքսի, չպլանավորված ապրելու, տաքսի վարելով այլ իրականություն տեսնելու և շատ այլ հարցերի շուրջ։
Dec 26, 2024•1 hr 51 min
Ալեն Շադունցը իրանագետ է, միջազգայնագետ և դասախոս։ Ալենը նաև կրթություն է ստացել Օքսֆորդում։ Ալենի հետ զրուցել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակի, գերտերությունների,տաք և սառը պատերազմների, սոցիալական անհավասարության, Հայաստանից օգուտ քաղելու, մեդիայի բևեռացնող բովանդակության և շատ այլ հարցերի շուրջ։
Dec 19, 2024•2 hr 13 min
Կազմակերպական վերափոխման քոուչ Արմինե Մկրտչյանի հետ զրուցել ենք կազմակերպություններում եղած խնդիրների, անգիտակից կողմնակալությունների, մեր հիշողությունները կառուցելու, էգոյի և նարցիսիզմի, գործ անելու և ձևացնելու, մեր ցանկալի և սարսափելի կերպարների և շատ այլ հարցերի շուրջ։
Dec 12, 2024•2 hr 16 min
Ռեժիսոր և անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ զրուցել ենք ֆիլմերի, մուլտֆիլմերի ստեղծման գործընթացի, երաժշտական խմբերի, ստեղծագործ մտքի, ապագայի անկանխատեսելիության և շատ այլ հարցերի մասին։
Dec 05, 2024•1 hr 46 min