Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։
Jul 23, 2025•17 min•Season 3Ep. 15
Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խոսել ենք նաև այս դարի համար առանցքային՝ ունիվերսալ հմտություններից, որոնք պետք է զարգացնել երեխայի մե...
Jul 21, 2025•53 min•Season 3Ep. 11
Այս թողարկմանը մեզ հետ է տաղանդավոր դերասահունի Նարինե Պետրոսյանը՝ երեք չքնաղ աղջիկների հետաքրքիր մայր։ Զրուցել ենք Նարինեի մանկության հիշողությունների, իրեն ձևավորած դաստիարակության և այդ արժեքների՝ մայրության մեջ արտացոլվելու մասին։ Ինչպես է նա, շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով, կարողացել միաժամանակ լինել նվիրված մայր, սիրող կին ու կայացած մասնագետ։ Խոսել ենք նաև երեք տարբեր տարիքի աղջիկների հետ նրա հարաբերություններից, նրանց կարիքներին արձագանքելու և մայրության ընթացքում իրեն նորովի բա...
Jul 16, 2025•49 min•Season 3Ep. 14
Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting
Jul 11, 2025•56 sec•Season 3Ep. 13
Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավոր է՝ հենց այն օգնի բարդ որոշումների ճանապարհին։
Jul 09, 2025•13 min•Season 3Ep. 12
Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting
Jun 27, 2025•58 sec•Season 3Ep. 10
Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, միացրե՛ք Թերեզայի այս փոդքաստը, լսեք, հետո գնացեք գրկեք ձեր երեխային ու լրիվ նորովի գնահատեք այն, ինչ...
Jun 25, 2025•17 min•Season 3Ep. 9
Այս թողարկմանը մեզ հետ է 3 երեխաների մայր, թիվ 405 ընկերության տնօրեն, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։ Զրուցել ենք ծնողական ներկայության, վերահսկողության և վստահության բարդ ու նուրբ սահմանների մասին։ Ինչպես է ձևավորվում երեխայի ինքնությունը դեռ մանկությունից, ինչ ուժ ունի գովեստը ու ինչ նրբություն կարող է բերել աղջիկ երեխան ընտանիքում։ Գոհարը շատ անկեղծ է խոսում այն մասին, թե ինչ դեր ունեն ծնողների օգնությունը երեխաներին խնամելու գործում։ Շատ սիրեցի Գոհարի մտքերը՝ մայր լինելու, կարիերա կառուցել...
Jun 18, 2025•1 hr•Season 3Ep. 8
Deep Insights #3 by Anna Velitsyan, Deep Parenting
Jun 13, 2025•51 sec•Season 3Ep. 7
Շալիկո Յորենցը 11 տարեկան Միլայի և 4 տարեկան Սերգուլի հայրն է։ Միայնակ, բայց լիարժեք ծնող։ «Մինչև այսօր ես փորձում եմ գրկել ու սիրել երեխաներիս այնպես, որ մոր բացակայությունը չզգան։ Բայց մորը փոխարինել հնարավոր չէ։ Եվ հենց դա է ամենադժվարը»։ Շալիկոն սիրում է հիշել, սիրում է խոսել Գայանեից, պատմել երեխաներին։ Որովհետև կարծում է՝ լռելն ու շատ հարցեր անպատասխան տողները սխալ է, իսկ հիշելն ու խոսելը՝ սերը փոխանցել է։ 🔴YouTube 🟢Spotify 🟣Apple Podcasts
Jun 11, 2025•18 min•Season 3Ep. 6
Այս թողարկմանը մեզ հետ է 3 տարեկան Արինէի հայր, արվեստագետ և մտածող Հայկ Պետրոսյանը, ում դուք այդքան ուզում էիք լսել այստեղ։ Զրուցել ենք ժամանակակից ծնողների ցավոտ հարցերի մասին՝ ինչպես պահել հավասարակշռությունը գաջեթների համատարած ազդեցության ֆոնին, ինչ է իրական ազատությունը երեխաների դաստիարակության համատեքստում, ինչպես բարձրաձայնել ճշմարտությունը՝ առանց վիրավորելու, բայց և չլռելով։ Շատ ազդվել էի Հայկի՝ ձայնի և հատկապես ծնողի ձայնի ուժի, ազդեցության, նշանակության մասին, ռաբիսի ու Կոմիտասի մասի...
Jun 04, 2025•1 hr 7 min•Season 3Ep. 5
Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting
May 30, 2025•2 min•Season 3Ep. 4
Deep Insights #1 by Anna Velitsyan , Deep Parenting
May 28, 2025•3 min•Season 3Ep. 2
ՎԵՐՋԱՊԵՍ․ ահա և մեր Deep Parenting փոդքաստի նոր ձևաչափը՝ հուզիչ ու շատ բան սովորեցնող պատմություններ ծնողավարման յուրահատուկ փորձառությամբ մարդկանցից, որոնք որևէ չափանիշով «հատուկ» են - ունեն հատուկ երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ կարիքներով ծնողներ և այլն։ Այստեղ կադրում լինելու է միայն ծնողը՝ իր հույզերով և հույսերով։ Դիտե՛ք առաջին հատուկ եթերը՝ իր որդու առողջական բարդ փորձառությունից մի մեծ հիմնադրամ հիմնած ու այսօր հազարավոր երեխաների օգնող մորից։ Deep Parenting․ S...
May 28, 2025•31 min•Season 3Ep. 3
Deep Parenting փոդքաստի INSIGHTS կարճ զրույցների շարքը Աննա Վելիցյանի բացահայտումների, գիտակցումների, իմաստությունների մասին են, որոնք գալիս են տարիքի ու փորձի հետ։
May 23, 2025•3 min
Դե ինչ… Սկսեցինք նոր եթերաշրջանը, ու բացումն անում ենք իմ կողմից շատ սիրված հաղորդավարուհի, 6․5 տարեկան Արեգի մայր Աննա Ավանեսյանի հետ։ Զրուցել ենք ուրիշի կարծիքները անվերջ լսելու ծանր բեռից և սահմաններ դնելուց, երեխայի մանկապարտեզի և դպրոցի ընտրության գործոններից, Արեգի կյանքում գաջեթների առկայությունից, նյութական խրախուսանքների հանդեպ Աննայի վերաբերմունքից ու շատ ավելիից։ Կսպասենք ձեր մեկնաբանություններին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.l...
May 21, 2025•59 min•Season 3Ep. 1
Ամանորյա անակնկալ եթեր )) «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող, «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր և տնօրեն, լեզվաբան, հոգեբան, երկու աղջիկների մայր Աննան այսօր պատասխանում է իր գործընկեր, սիրելի հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի լավագույն էքսպերտ և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հարցերին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/ye...
Dec 30, 2024•1 hr 5 min•Season 2Ep. 12
Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարժի երեխաներին թատերական խմբակներ տալ, և առանձնապես "հալվեցի", երբ Արշալույսը պատմեց իր առաջին...
Dec 20, 2024•57 min•Season 2Ep. 11
Մոդել, գեղեցկուհի, հաղորդավար Լուսինե Թովմասյանի հետ խոսել ենք ծնողության ամենադժվար ու հիասքանչ կողմերից, տղա ու աղջիկ երեխա մեծացնելու տարբերությունից, երեխաներից հանգստանալու բնական պահանջից, երեխաների հետ խոսելու ու անվերջ խոսելու զորեղ հմտությունից, "խփում են, դու էլ խփիր" մոտեցումից, Լուսինեի մանկությունից, նրա առօրյա փոքր ու մեծ երջանկության պահերից ու այլմոլորակայիններին "մայրական սեր" հասկացությունը բացատրելուց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https:...
Dec 10, 2024•1 hr 1 min•Season 2Ep. 10
Փնտրե՛ք birdarmman էջը ինստագրամում ու տիկտոկում, եթե ուզում եք սիրահարվել թռչնի թռիչքի բարձրությունից Հայաստանին, ինչպես ես դա արեցի։ Արմենը իմ ամեն ասածի հետ չէր համաձայնվում, հաճախ շատ բացահայտ ու պարզ մտքերով կոնֆրոնտացնում էր իմ թեզերը, ինչն էլ հետաքրքիր ու ստանդարտ քննարկումներից դուրս բովանդակություն ապահովեց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.ara...
Nov 30, 2024•57 min•Season 2Ep. 9
Աշխարհով մեկ հայտնի ու սիրված, բացառիկ ձայնի (նաև հմայքի ու խելքի) տեր մարդ, 7 տարեկան Արեգի մայր Արփի Ալտոն էր իմ հյուրը։ Արփիի հետ զրուցել ենք մայր լինելու երջանկության ու մոդայիկ պատկերացումներից դուրս իրասկանության, երեխայի հետ ընկեր լինել-չլինելու, Արփիի մանկության ու եղբոր հետ կապի, նրա ծնողների զոհողությունների, կնոջ կենցաղի ու մասնագիտական զարգացման մշտական «հակամարտության» և շատ այլ բաներից, որոնք ուղղակի լսել է պետք։ Պատրաստվեք Արփիի ձայնի նման պարուրող ու խորը զրույցի, վայելեք անշտապ։...
Nov 20, 2024•1 hr 2 min•Season 2Ep. 8
Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտորը՝ քննարկում ենք երեխային միտումնավոր "բարի չմեծացնելու" վերջին տենդենցները։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ...
Nov 10, 2024•1 hr 16 min•Season 2Ep. 7
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանի հետ հանդարտ զրույց ստացվեց։ Խոսեցինք գիտակցված vs ինտուիտիվ ծնողավարությունից, երեխաներին գովելուց ու խրախոսելուց, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելուց, ներքին կորսված խաղաղությունից, երեխայի մասնագիտության ընտրությունից, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունից և երեխաներին ներելու բարդ հարցի շուրջ։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/ye...
Oct 30, 2024•58 min•Season 2Ep. 6
Դերասան, բեմադրիչ, մանկավարժ Դավիթ Հակոբյանը մեր տաղավարում առաջին հյուրն է, ում կանչել էինք որպես պապիկ, ոչ ծնող։ Որքան էլ փորձեցինք տատ-պապերից խոսել ու դա կապել ծնողավարության հետ, կարմիր թելով ամբողջ զրույցի ընթացքում անցնում էր սերունդների կապի, անցյալի գիտության, հիշողության թեման։ Հիշողությունն է, որ մեզ դարձնում է մարդ ու տարբերում անասունից, զրկել երեխաներին իրենց հիշողությունից մեծագույն սխալ է։ Իսկականից որ խորը զրույց է ստացվել ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremy...
Oct 20, 2024•1 hr 20 min•Season 2Ep. 5
Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, մարդ, ով փրկել է տասնյակ երեխաների կյանքեր և ով արդեն կյանք է տվել իր որդուն՝ փոքրիկ Մինասին։ Նա վարում է ֆեյսբուքում և տելեգրամում «Մինասի պապայի օրագիր»՝ https://t.me/MinasDad , շատ խորհուրդ ենք տալիս հետևել, եթե նորաթուխ հայր եք կամ պլանավորում եք երեխա ունենալ։ Չափազանց համարձակ ու բաց զրույց էր, շնորհակալ եմ, Արմեն ջան։ Օգնել երեխաների փրկության կարևոր գործին կարող եք այստեղ՝ https://hfc.am/donation/ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈ...
Oct 10, 2024•1 hr 24 min•Season 2Ep. 4
Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն ունի երկու որդի՝ 7 և 14 տարեկան, ում մեծացնում է իրականությանը հաղորդ, մտածող, վերլուծող, հեռու հեքիաթներից, ոտքները գետնին։ Այս փոդքաստիս հյուրը կողմ է երեխաների հետ շատ խոսելուն, նրանց շատ բակ ուղարկելուն, կրթությանն ու դպրոցին մեծ դեր տալուն և ոչ մի տեղ էլ «լավ կյանքի համար» չփախցնելուն։ Հուզիչ զրույց է ստացվել․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.co...
Oct 01, 2024•1 hr 8 min•Season 2Ep. 3
Դիզայնի և բրենդինգի աշխարհում մեծ հռչակ և նվաճումներ վայելող Backbone Branding ընկերության համահիմնադիր, երկու որդիների հայր Ստեփան Ազարյանի հետ զրույցում անսպասելի շրջադարձել են եղել՝ երկար ու բարակ քննարկել ենք մի թեմա, առանց որի հայ ծնողները չեն պատկերացնում դաստիարակությունը․ պատժի թեման։ Նախապես ասեմ, որ պատասխաններ չենք տալու, բայց մտածելու տեղիք տվող հարցեր՝ շատ։ Չմոռանաք, որ ամեն ամիս նվերների խաղարկություն ենք անելու մեր այս ալիքի բաժանորդների շրջանում, այնպես որ գնացե՛ք YouTube և Subsc...
Sep 20, 2024•1 hr 8 min•Season 2Ep. 2
Դերասան, 6-ամյա Անաիսի հայր Սոս Ջանիբեկյանը բացում է մեր փոդքաստի երկրորդ եթերաշրջանը։ Շա՜տ անկեղծ, առանց կարծրատիպերի ու միֆերի, «իրերն իրենց անուններով» զրույց է ստացվել։ Ունենք նորություն․ ամեն զրույցի վերջում որոշել ենք հարց ուղղել էքսպերտ-մասնագետի՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբաններին, որևէ մեկ կամ երկու թեմայից, որը շոշափել ենք հյուրի հետ։ Տեսնենք՝ ոնց կստացվի ու որքանով կհավանեք ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanp...
Sep 11, 2024•55 min•Season 2Ep. 1
Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ սեռական ու child-free տենդենցների, մասնագիտություն-ընտանիք նժարները կշռելիս հանկարծ ընտանիքում «բաց...
Jul 30, 2024•1 hr 3 min•Season 1Ep. 32
Գրող Նարինե Աբգարյանի հետ զրույցն ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայության և այդպես շարունակ։ Ներողություն ենք խնդրում ձայնի որակի համար, մենք, ցավոք, ունեցանք տեխնիկական խնդիր, որը նկատեցինք զրույցի մեկնարկից 40 րոպե անց։ Լավը նա է...
Jul 20, 2024•1 hr•Season 1Ep. 31