Deep Parenting - podcast cover

Deep Parenting

Anna Velitsyanparenting.am

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։

Ամեն չորեքշաբթի, 20։00-ին

📌 YouTube surl.li/kefgmx

📌 Instagram surl.li/jozoac

📌 Facebook surl.lt/muszfn

📌 TikTok surl.li/mzepar

📌 Spotify surl.li/uvylhu

📌 Apple Podcasts surl.li/nmtduz

-----------------------------

Parenting School Armenia

parenting.am

www.facebook.com/parentingarmenia

instagram.com/parentingarmenia

youtube.com/@ParentingSchoolArmenia

Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Երեխան մեր կյանքը չի փոխարինում»

Երեք հրաշք մարդուկների մայր, լուսանկարիչ, բլոգեր Արևիկ Մարտիրոսյանի հետ զրույցը հարուստ է խորը ինսայթներով առ այն, թե ինչու է կարևոր հայկական ինքնուրությունը, օրվա ռեժիմն ու կարգուկանոնը, երեխաներին no matter what սիրելը, կին-ամուսին հարաբերություններին ժամանակ հատկացնելը ու ինքնդ քեզ ժամանակ հատկացնելը։ Վայելեք ու տարածեք ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https:/...

Jul 10, 202454 minSeason 1Ep. 30

ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆ․ «Պարտավոր ենք ավելի լավ երկիր թողնել երեխաներին»

Երկու չքնաղ դստրիկների հայր բժիշկ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հետ զրույցը ստացվեց ոչ այդքան ծնողությունից, որքան երեխաների հիվանդությունների ծանր թեմայից, Հայաստանում մանկական արյան քաղցկեղի ստատիստիկայից, երեխաներին լավ երկիր թողնելու, այլ ոչ թե նրանց ուսերին բարդ ապագան բարդելու մեր պարտականությունից և էլի լիքը բաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http:/...

Jun 30, 202447 minSeason 1Ep. 29

ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել»

Աշխարհի TOP 3 մեցցո-սոպրանոներից մեկը՝ մեր հայրենակցուհի Վարդուհի Աբհարամյանին երջանկություն ունեցա "բռնացնելու" Հայաստանում։ Զրուցեցինք աշխարհի հռչակավոր օպերային բեմերի և ընտանիքի համադրության, դրսում հայ երեխա մեծացնելու և հայկական դաստիարակության "հակառակ երեսի", "կարոտ" բառի իմաստների, ոչինչ փոխել չկարողանալու, բայց և ոչնչի համար չզղջալու մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ......

Jun 20, 20241 hr 1 minSeason 1Ep. 28

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել»

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, 10 տարեկան Եվայի մայր Նարինե Գրիգորյանի հետ խոսեցինք ցանկացած տարիքում մեր ծնողներից կախված լինելու, երեխաներին "չհերիքելու" ու աշխատանքը խենթի պես սիրելու, ամենաբարկացած պահերին "խաղալու", կանանց՝ տղամարդ դառնալու ու տղամարդկանց՝ կին դառնալու դժբախտության, նախ մեզ շտկելու և ապա երեխաներից պահանջելու մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook....

Jun 10, 202456 minSeason 1Ep. 27

ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆ․ «Երեխաները մեր կյանքում հնարավոր լավագույն ներդրումն են»

Հասարակական և քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ զրույցը առանձնացավ երեխա ունենալ-չունենալու դիլեմայի, չորս երեխաների հետ Հայաստան տեղափոխվելու դժվարությունների, երեխաներին հնարավոր լավագույնը տալու ու դրա դիմաց չճնշելու, ազատության կարևորության մասին խորը մտորումներով։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ...

May 30, 202451 minSeason 1Ep. 26

ԱՐՈՒՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ․ «Առողջ հարաբերությունների հիմքով՝ ամուր ընտանիք»

Հայտնի ու սիրված DJ, առողջապահական ու բնապահպանական բազմաթիվ բարեգործական ու կամավորական նախաձեռնությունների հեղինակ, Teens Live և Parents Live նախագծերի կոորդինատր և ղեկավար Արուսիկ Մկրտչյանի հետ ունեցել ենք ցավոտ, երբեմն ավեորդ անկեղծ, խորը գիտակցումների տեղիք տվող զրույց։ Խիստ չդատեք, հեշտ չէր․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am https...

May 20, 202457 minSeason 1Ep. 25

ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ․ «Անկեղծության շնորհիվ է ձևավորվում հեղինակությունը»

Երեք չքնաղ դստրերի մայր, IDBank-ի և Իդրամի հաղորդակման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի հետ խոսել ենք ծնողական հեղինակության, անհանգստությունները երեխաներին փոխանցելու, նորմալ ծնող լինելու համար ուժ գտնելու, մեր մանկության ու մեր երեխաների մանկության տարբերությունների, բնության հետ անփոխարինելի կապի մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.a...

May 10, 202455 minSeason 1Ep. 24

ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ․ «Ծնողական սերը ինքնակրթությունն է»

Դերասան, հաղորդավար, գեղեցիկ և անսահման վառ ու դրական անձնավորություն Հերմինե Ստեփանյանի հետ զրույցն առանձնացել է "իրերն իրենց անուններով կոչելու", մեր ներսի երեխային ոչ մի դեպքում չկորցնելու, երեխաներին "հանգիստ թողնելու" ու ծնողության ողջ պրոցեսը վայելելու նուրբ արվեստի մասին բուռն քննարկում-զրույցով։ Դո՛ւք ևս վայելեք! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http:...

Apr 30, 20241 hr 17 minSeason 1Ep. 23

ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ ․ «Արժեքները սերմանելով է, որ կարող ենք տալ ազատություն»

Քահանա, աստվածաբան, գիտնական, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ տեր Մեսրոպ քհն Արամյանի հետ խոսել ենք իր յոթ զավակների հետ հայրական փորձի, նրանց հոգևոր հենարան լինելու, երեխաներին "բաց թողնելու", բայց մինչ այդ պարտադիր կարևոր հենք դնելու, կրթության, գիտության և այլ թեմաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am https://www.instagram...

Apr 20, 20241 hr 2 minSeason 1Ep. 22

ԵԳՈՌ ԳԼՈՒՄՈՎ․ «Երեխաներին պետք է թևեր տանք, ազատությունը՝ չսահմանափակենք»

Ռադիո Վանի սիրված հաղորդավար Գոռ Գրիգորյանի (Եգոր Գլումովի)՝ չորս զավակների հոր հետ մի քիչ փիլիսոփայել ենք, մի քիչ հումոր արել, ու մի ահագին անկեղծացել 9-ից 23 տարեկան երեխաներին մեծացնելու սիրելի ու բարդ կողմերի մասին։ Ինչպես ինքն է՝ հուզական, բաց ու անկեղծ, այդպես էլ, իհարկե, մեր զրույցը ) Սրտիկեք ու տարածեք, թող կարևորի մասին զրույցները շատերին հասնեն! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunio...

Apr 10, 20241 hr 11 minSeason 1Ep. 21

ՍԻՐՈՒՆ ՄԻՆԱՍ․ «Երեխաները մեր մեջ ընդգծում են գեղեցկությունը»

Eden էսթետիկ բժշկության կենտրոնի, Siroon Skin Bar-ի, Routine մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Սիրուն Մինասի հետ խոսել ենք երեխաների ծնվելուց հետո մեր մեջ գեղեցիկը նկատելու, նախադեպեր գտնելու և դրանց վրա հիմնվելու, ընտանիքում եղած կամ չեղած սերը երեխաներով պահելու, Սիրունի մանկության փորձառության և շատ այլ բաներից։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Cente...

Mar 30, 20241 hrSeason 1Ep. 20

ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ «Ուզում եք մեզ լավ լինի, բայց չգիտեք՝ որն է մեզ համար լավ»

Դեռահաս Լեյլի Խաչատրյանի հետ խոսել ենք այն ամենից, ինչ մենք կուզեինք հարցնել մեր դեռահասներին, բայց քաշվում ենք, ամաչում ենք, չգիտենք՝ ինչպես։ Բոլոր ներկա ու ապագա դեռահասների ծնողներին՝ պարտադիր նայելու։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am Deep Parenting պրոմոկոդով ստացե՛ք հատուկ առաջարկ։ Հեռ. 044449449 https://www.instagram...

Mar 20, 202453 minSeason 1Ep. 19

ՆԱՐԵԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ․ «Երեխայի վստահությունը չկորցնելը ամենակարևորն է»

Հայաստանի ամենահայտնի փոդքաստեր, rearrange փոդքաստի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք երիտասարդ պապայության իր փորձից և համոզմունքներից, որոնցից շատերը ապշեցնող կերպով իմաստուն են։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am Deep Parenting պրոմոկոդով ստացե՛ք հատուկ առաջարկ։ Հեռ. 044449449 https://www.instagram.com/inspo...

Mar 10, 20241 hr 9 minSeason 1Ep. 18

ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ «Չկա մի բան, որ դու անես, ու ես քո կողքին չլինեմ»

«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հանրապետական վերականգնողական կենտրոնի և «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն, երեք զավակների մայր Նարինե Մանուկյանի հետ խոսել ենք հատուկ կարիքներով երեխա մեծացնելու, ընտանիքի մյուս երեխաներին «հերիքելու», երեխաների կողքին ամեն խնդրի դեպքում ամուր կանգնելու, դպրոցում խնդիրների, հավատը չկորցնելու և մի շատ զավեշտալի պատմության մասին։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.fa...

Feb 29, 20241 hr 6 minSeason 1Ep. 17

ԴԱՎԻԹ ՅԱՆ․ «Երեխաները կգտնեն ճիշտ ձևը ապրելու ռոբոտների հետ»

Դավիթ Յանը աշխարհի ամենահայտնի հայերից է ՏՏ, արհեստական բանակության և ռոբոտաշինության ոլորտներում։ Դավիթը պատկերացնում է աշխարհը մեզանից լրիվ այլ կերպ՝ մեծ ու ռոբոտների հետ սերտ համագործակցության մեջ։ Դավիթի հետ զրուցեցինք երեխաներին փոքրուց ճիշտ սնվելու սովորույթներ փոխանցելու կարևորության, ռոբոտների հետ նույն տան մեջ ապրելու, արհեստական բանականության հետ լեզու գնտելու ու ապագայի աշխարհը հանգիստ կիսելու, կրթության արդի դերի և մի քիչ էլ Երևանում անցկացրած նրա մանկության հուշերի մասին։ ----------...

Feb 20, 202454 minSeason 1Ep. 16

ԱՆԱԻՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ․ «Երեխա ունենալու համար պիտի պատրաստ լինես ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես»

Դերասանուհի և բարեգործ Անաիս Սարդարյանը, ինչպես միշտ, բաց ու անկաշկանդ պատմեց մեզ իր ծնողության փորձառության, ծանր օրերի, լուսավոր կետերի մասին հումորով, թեթև, երբեմն հուզիչ, երբեմն էլ կտրուկ դիրքորոշումներով, բայց էլի անկեղծ։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am Deep Parenting պրոմոկոդով ստացե՛ք հատուկ առաջարկ։ Հեռ. 044449449...

Feb 10, 20241 hr 10 minSeason 1Ep. 15

ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ․ «Ծնող լինելը ամենադժվար տրվող առաքելությունն է»

Հազարավոր մանուկների և երեխաների «ամենայն հայոց» մանկաբույժ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, ԱԱԻ-ի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ Ղազարյան Հրաչուհի Ալբերտովնայի հետ խոսեցինք երեք երեխաների բժիշկ մայր լինելու բոլոր կողմերից՝ սկսած սեփական երեխաներին հիվանդ օրերին չհերիքելուց, վերջացրած նրանց միմյանց հետ ոչ մի դեպքում չհամեմատելու արատավոր երևույթից։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/id...

Jan 30, 20241 hr 3 minSeason 1Ep. 14

ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ․ «Լինել երեխայի ազատության և պատասխանատվության հովանավորը»

«ReArmenia» համագործակցության հարթակի տնօրեն և հինգ երեխաների հայր Գևորգ Պողոսյանի հետ խոսել ենք շատ երեխա ունենալ-չունենալու դիլեմայից, երեխաներին ազատություն տալուց, պատասխանատվություն ձևավորելուց, փողի հետ վարվել սովորեցնելուց, փոքրուց բարեգործության վարժեցնելուց ու էլի շատ ոգևորող ու սթափեցնող թեմաներից։ -------------- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.i...

Jan 20, 20241 hr 14 minSeason 1Ep. 13

ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ․ «Չպետք է թողնենք, որ հիասթափությունը գերակշռող լինի»

«Մեդիամաքս» մեդիաընկերության տնօրեն, երկու դստրերի հայր Արա Թադևոսյանի հետ խոսեցինք Սովետի մեր մանկության ու այսօրվա մանկության տարբերությունների, երեխաներին սահմանափակելու մեր իրավունքի և դրա բացասական կողմերի, պապայի դերի, երեխայի հետ առճակատման, նրանց հետ որակյալ ժամանակ անցկացնելու և, իհարկե, մեդիագրագիտության մասին։ -------------- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center...

Jan 10, 20241 hrSeason 1Ep. 12

ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ․ «Իմ լավագույն ուսուցիչը երեխան է»

"Տոնացույց" մշակութային կենտրոնի հիմնադիր, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանի հետ խոսեցինք երեխաներին արմատներին հաղորդ դարձնելու կարևորթյան, հեքիաթների սիմվոլիզմի, բնության հետ կապի, բաց լինելու, ծեսերի ու ավանդույթների կարևորթյան մասին։

Dec 30, 20231 hr 6 minSeason 1Ep. 11

ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ «Իմ պարտականությունը որպես ծնող կոնցեպտներ ներդնելն է»

Նստեցինք ու լուրջ գաղափարներից, բայց թեթև ու հավես խոսեցինք Loft ՀԿ-ի նախագահ Արևիկ Համբարձումյանի հետ, ով, թեև երիտասարդ (ընդամենը 3 տարվա) մայր է, բայց իր անձի ու մտքերի ողջ խորությամբ խոսեց պարտադիր խորհելու հիմնաքարային թեմաներից։

Dec 20, 20231 hr 13 minSeason 1Ep. 10

ՎԱՀԵ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ․ «Երեխային պիտի տաս հնարավորություն, չպիտի բանտարկես»

Հայկական ամենաբարի ու ճանաչված բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ խոսել ենք իր չորս զավակների դաստիարակության հարցում իր ներգրավվածության, երեխաների մոր անփոխարինելի դերի, երեխաներին սիրող ծնող լինելու բանաձևի, ծնողական երազանքների իրականացման ճանապարհի, երեխաներին "ճիշտ" համոզելու, աղջիկների հայ լինելու առանձնահատկությունների մասին։

Dec 10, 20231 hr 8 minSeason 1Ep. 9

ԱՍՏՂ ՆԱԴԻՐՅԱՆ․ «Մի մոռացեք խնամել ձեր ներքին երեխային»․

Բոլոր հայ մամաների "քնի փերի" Աստղ Նադիրյանի հետ խոսել ենք մամայության ծանր շրջանների, դրանց հաղթահարման իր փորձառության, ծնողական մեղքի զգացման ու դրանց օգնող միջոցների, մեր ներսի ծայրահեղությունների մասին, և ամենակարևորը՝ անկեղծացել ենք մեր ներսի երեխային տեսնելու, լսելու ու նրա պահանջմունքները բավարարելու վրա։

Nov 30, 20231 hr 8 minSeason 1Ep. 8

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Այն, ինչ իրենց են իմ մեջ փոխում, էլ փոփոխության ենթակա չէ»․

Դավիթի հետ խոսել ենք աղջիկներին մանկուց "թափափած" դերից, իր զույգ աղջիկների համար ամեն-ամեն ինչ անելու ու ակտիվ հայր լինելու հաճույքից, հասարակության մեջ կանանց դերի արժեզրումից և դրա տխուր հետևանքներից, երեխաներին իրական (ոչ թե կեղծ) ընտրություն տալու կարևորությունից։

Nov 20, 20231 hr 14 minSeason 1Ep. 7

ՍՈՆԱ ԿՈՇԵՑՅԱՆ․ «Տատիկ-պապիկից շատ էլ ո՞վ կարող է այդքան սիրել»․

«Այբ» հիմնադրամի երկար տարիների տնօրեն Սոնա Կոշեցյանը շեշտադրում է մի քանի կարևոր կետ․ տղա և աղջիկ մեծացնելու տարբերությունները, հոգատարության և հուզականության զարգացումը ընտանի կենդանու շնորհիվ, «լավ դպրոց» հասկացությունը, երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղենիշները և այլն։

Nov 10, 20231 hr 21 minSeason 1Ep. 6

ՆԱՐԵԿ ՎԱՆ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ․ «Հեղինակությունը ծնվում է երկխոսության արդյունքում, այլ ոչ բարձր ձայնի»․

Երկու որդիների հայր, միաժամանակ իրավաբան, նկարիչ, գրող և պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ զրուցել ենք տանը պատերին նկարելու հաճույքի, երեխաների ազատությունը չսահմանափակելու, "պապա" և "հայր" բառերի սկզբունքային տարբերության, աշխատանքն ու երեխաների հետ ժամանակը համակցելու, հայրության ամենամեծ մարտահրավերի, արմատների փոխանցման, արարման միջոցով ինքնախնամքի, Նարեկի սիրո բանաձևի մասին:

Oct 27, 20231 hr 1 minSeason 1Ep. 4

ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ․ «Հայրիկներին ներգրավելով, չենք դադարում լինել լավ մայրիկ»․

Բարձր պրոֆեսիոնալ, ծնողի եզակի օրինակ ու անկեղծ մարդ, հոգեբան Լուսինեի Աղաբեկյանի հետ խոսել ենք ծնողավարական իր և ամուսնու մոդելից, դրա բարդ կողմերից, ներողություն խնդրելու նուրբ արվեստից, հայրերին որպես լիարժեք ծնող դիտելու և դարձնելու կարևորությունից, երեխաներին պիտակավորելու վտանգներից, ծնողական վախերից, ինքնախնամքի ձևերից։

Oct 20, 20231 hr 21 minSeason 1Ep. 5

ԱՐԱՄ ՓԱԽՉԱՆՅԱՆ․ «Եթե դու այսքանը հասկանում ես, դու երեխայի հետ խնդիր չունես»․

Երկու դստրերի հայր Արամ Փախչանյանի հետ խոսել ենք նրա Հայաստան տեղափոխվելու մասին, «ապահով» հայր լինելու հիմնաքարերի, երեխայի պարտադրանքի օղակների և մեխանիզմների, երեխայի ընդունելի ու անընդունելի արարքների, հայ երեխայի ինքնության խնդրի, ծնողական ուշադրության պակասի և երջանիկ ու խելոք ծնող լինելու համար երկու ամենակաևոր բաների մասին։

Oct 13, 20231 hr 39 minSeason 1Ep. 3

ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ․ «Մենք գիտենք՝ ոնց երեխա լինել, երեխաները դեռ չգիտեն՝ ոնց ծնող լինել»․

Երկու որդիների հայր, միշտ զբաղված ու միշտ գերակտիվ, դրական ու եռանդուն Էրիկ Անթառանյանի հետ խոսել ենք Արցախի բլոկադայում մնալուց հետո իր նոր գիտակցումների, 21-րդ դարում ծնողի "փոստարարի" դերի, ծնողին նմանվելու երեխաների ձգտման երկու երեսների, երեխային անվերապահ աջակցելու, այլ ոչ թե վերևից պարտադրելու, իր ափսոսանքների, թերացումների ու հաջողությունների մասին։

Oct 06, 20231 hr 2 minSeason 1Ep. 2

ՄԱՐԻԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆ․ «Ավելի շատ բան եմ սովորում երեխաներիցս, քան իրենց եմ տալիս»․

Deep Parenting փոդքաստին կարող եք օգնել՝ նվիրելով փոքրիկ գումար ու ապահովելով որակյան բովանդակություն ձեր կյանքում 🌐parenting.am ԱՋԱԿՑԵԼ 🔴YouTube https://www.youtube.com/@ParentingSchoolArmenia Deep Parenting փոդքաստի գործընկերն է 🟩Libra Psychological Support Center instagram.com/libra_psychological_support www.facebook.com/librapsychology Parenting School Armenia-յին հետևո՞ւմ եք www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia MamaForum: www.facebook.com/MamaForum...

Sep 09, 20231 hr 15 minSeason 1Ep. 1
For the best experience, listen in Metacast app for iOS or Android