2 Տանդեմ - podcast cover

2 Տանդեմ

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

Նա մեզ լքում է

Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:

Dec 21, 202224 minSeason 2Ep. 30

Բաժանում` առանց զոհերի

Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել «մենք պետք է խոսենքից» հետո, ու արդյո՞ք լինում են անցավ break up-ներ, պարզում ենք այս էպիզոդում:

Dec 16, 202225 minSeason 2Ep. 29

Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ

Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց պարզվում է, մեր ընկերախմբում կա մարդ, որը կտրականապես դեմ է ընկերների նախկինների կամ նախկին հավանածների հետ ռոմանտիկ կապերին։ Երբեք չեք գուշակի, թե մեր որ ընկերն է այս հարցում այդքան ավանդապաh:

Dec 07, 202224 minSeason 2Ep. 28

Բոլորն ուզում են հայտնի դառնալ

Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ չենք տա։ Այնուամենայնիվ, հաստատ դուք էլ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայտնիության ու շատ հետևորդներ ունենալ ձգտում են ոչ միայն արտիստները կամ ինֆլուենսերները, այլ գրեթե բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ։ Էպիզոդի թեման այս նոր «մոլուցքն» է ու դրա հնարավոր հետեւանքները։

Dec 01, 202230 minSeason 2Ep. 27

Ֆլիրտ

Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է, դա անում է հենց այդ պահին․․․․ Իսկ դու միայն հասկանում ես, որ կարմրել ես ու խոսել չես կարողանում։ Հ...

Nov 23, 202231 minSeason 2Ep. 26

Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ

Կարելի՞ է փոխել դերերը։ Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ իրավիճակը։ Ինչ անել նման դեպքերում, հնարավոր է արդյոք փոխել մարդկանց դերերը մեր կյանքում, եւ ինչպես է պետք անել դա՝ փորձել ենք պարզել այս էպիզոդում։

Nov 16, 202226 minSeason 2Ep. 25

Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում

Կառլը դեյթի է գնացել: Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին քայլը պետք է աղջիկն անի, թե՞՝ տղան, և ընդհանրապես՝ որքա՞ն են հստակեցված հարաբերություններում երկու սեռերի գործառույթների սահմանները:

Nov 09, 202223 minSeason 2Ep. 24

Սերն է կարևոր

Սերը տարիք չի հարցնում, սերն ազգություն չի ճանաչում, սերն անգին է ... բոլոր այս արտահայտությունները շատերս ենք սիրում ու միշտ օգտագործում, բայց նաև հաճախ տեսնում զույգեր, որոնք բաժանվում են հենց այս գործոնների պատճառով: Այս էպիզոդում խոսում ենք տարբեր երևույթներից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերություններում ու փորձում հասկանալ, արդյո՞ք սերը միշտ հաղթում է:

Nov 03, 202230 minSeason 2Ep. 23

Հարազատ հոգիներ կա՞ն

Կարող է թվալ, որ այս էպիզոդում Անահիտը, Համլետը և Վեգան քննարկում են հարազատ հոգու գոյությունը և կարո՞ղ է արդյոք հարազատ հոգին լինել մեկից ավելին: Բայց իրականում այս էպիզոդը նվիրված է Կառլին:

Oct 27, 202221 minSeason 2Ep. 22

Սիրելի՞, թե՞ եկամտաբեր աշխատանք

Այս էպիզոդում Կառլը մեզ միացել է հեռախոսով, քանի որ մյուս աշխատանքի բերումով քաղաքում չէր: Այո, թե´ Կառլը, թե՛ մյուս երեքս բացի ռադիոյից աշխատում ենք նաև այլ տեղերում ու հենց այդ մասին էլ խոսում ենք այս թողարկմանը: Ինչու՞ են հայ երիտասարդներից շատերը ստիպված մեկի փոխարեն գտնել մի քանի աշխատանք ու արդյոք նույնիսկ այդ դեպքում ստացվու՞մ է լավ վաստակել:

Oct 19, 202229 minSeason 1Ep. 21

Ընկերությունն ունի՞ սահման

Մենք վերջերս հասկացել ենք, որ իրարից սահմաններ չունենք: Ավելին՝ մենք այդ սահմանները երբեք չենք էլ ձևակերպել: Որո՞նք են ընկերության, հարազատ լինելու սահմանները, արդյո՞ք պետք է դրանք հստակեցնել՝ որոշում եք դուք, բայց ապահովագրվել միշտ պետք է: Մեր ընկերության համար այդ հարցն արդեն լուծել ենք:

Oct 13, 202226 minSeason 2Ep. 20

Գերհոգատարությու՞ն, թե՞ վերահսկողություն

Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց հոգատարությու՞նն էլ. չէ՞ որ այդպես մենք մեր սերն ենք արտահայտում: Այդ դեպքում ինչու՞ ենք զայրանում, օրինակ, ընտանիքի հաճախակի զանգերից, «հաց կերե՞լ ես»-ից ու «որտե՞ղ ես»- ից: Այս էպիզոդում խոսում ենք «գերհոգատարությունից» ու փորձում հասկանալ, թե որտե՞ղ է ավարտվում մեր սիրո դրսևորումն ու սկսվում դիմացինի անձնական սահմանը:

Oct 06, 202227 minSeason 2Ep. 19

Մեր վարքագիծը համացանցում

Համացանքում նեգատիվը, ագրեսիան ու ատելության խոսքը միշտ է շատ, բայց այն միշտ բազմապատկվում է արտակարգ իրավիճակներում: Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ և արդյո՞ք դա առհասարակ հնարավոր է: Ի՞նչպես ճիշտ օգտվել համացանցից ոչ միայն չվնասելու, այլ նաև օգնելու համար եկեք պարզենք միասին:

Sep 30, 202224 minSeason 2Ep. 18

Ապրումներն ու վախերը պատերազմական իրավիճակում

Երկար էինք մտածում այս էպիզոդը ձայնագրել, թե ոչ. հետո հիշեցինք, որ արդեն մի քանի ամիս է՝ ձեզ հետ կիսում ենք մեր բոլոր էմոցիաները` սիրո, ընկերների, ընտանիքի, փողի և շատ ու շատ այլնի մասին: Որոշեցինք հիմա էլ անկեղծ լինել ու կիսվել մեր ապրումներով պատերազմական իրավիճակում: Մենք չորսս էլ իրարից տարբեր ենք ընկալում ու վերապրում իրավիճակը, դրա համար էլ հուսով ենք՝ էպիզոդից հետո կհասկանաք, որ մենակ չեք ու ինչ զգում եք՝ նորմալ է:

Sep 22, 202226 minSeason 2Ep. 17

Վերադառնա՞լ էքսերին

Ի՞նչ կապ ունեն սեպտեմբերի 3-ը, տանից փախած կատուն, հանցագործության վայրում գտնվող հանցագործն ու քո նախկինը․ ճիշտ է, նրանք միշտ վերադառնում են։ Ու քանի որ սեպտեմբերի 3-ն արդեն անցել է, մենք 02 հաղորդաշարը չենք, իսկ կատուներից կխոսենք մեկ այլ անգամ, այս էպիզոդում խոսում ենք էքսերից ու փորձում պարզել, արդյո՞ք պետք է վերադառնալ նրանց մոտ, կամ հետ ընդունել, երբ նրանք են վերադառնում։ Հնարավո՞ր է հետ բերել ու փրկել հարաբերությունները, որոնք արդեն մեկ անգամ ավարտված ես համարել։

Sep 07, 202225 minSeason 2Ep. 16

Բուլիինգ

Դա պատահել է գրեթե բոլորիս հետ, սակայն այդ մասին խոսում ենք քչերս: Մանկության ու պատանեկության ամենատհաճ հիշողությունները շատ հաճախ կապված են լինում այս երևույթի հետ: Այս էպիզոդում խոսում են բուլիինգի մասին ու պատմում, թե ինչպես ու ինչու ենք հայտնվել դրա տարբեր կողմերում:

Aug 31, 202229 minSeason 2Ep. 15

Թունոտ/տոքսիկ հարաբերություններ

Այո, մենք ընդունում ենք, որ երբեմն կարող ենք տոքսիկ լինել: Նույնը խրախուսում ենք անել նաև ձեզ, որովհետև թունոտության պատճառով հարաբերություններ չփչացնելու միակ ուղին, երևի, նախևառաջ ձևավորված անառողջ մթնոլորտի վերացումն է: Ի դեպ, դա մեզ էլ չէր խանգարի. այդ պատճառով էլ թունոտ հարաբերությունների ձևակերպումից բացի՝ այս էպիզոդում մենք փորձում ենք ցրել տանդեմի՝ օդում կախված լարվածությունը:

Aug 24, 202228 minSeason 2Ep. 14

Էպիզոդ դոշակների մասին

Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։ Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների կենցաղային սովորությունները՝ «սերվանդ»-ները, դրանցում կուտակվող սպասքը, պատերից կախված խալիներն ու ամեն ամառ «չփխվող» բուրդը, նոր սերնդին խանգարում են։ Այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես կարելի է մեր կենցաղն ու կյանքը դարձնել ավելի հարմարավետ՝ մինիմալիզմով, թե՞ քեզ բազմաթիվ սիրելի իրեր...

Aug 11, 202229 minSeason 2Ep. 13

Կյանք՝ ինսթագրամի համար

Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ քեզ համար է։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես է շատերիս կյանքը բաժանվել երկու մասի՝ այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ստեղծում ենք հատուկ ինսթագրամի համար։ Դե, իսկ եթե դու չունես վերոհիշյալ խնդիրներից որեւէ մեկը, ապա այս էպիզոդի ընթացքում միացիր Կառլի թիմին , քննադատիր մեզ ու դատող ...

Aug 03, 202230 minSeason 2Ep. 12

Մեր առաջին վեճ-էպիզոդը

Դե լաա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրեցինք, այս էպիզոդում ոչ թե վիճում ենք, այլ փորձում ենք ինտրովերտության ճիրաններից խլել մեր ընկեր Կառլին։ Բանն այն է, որ Համլետն ու Անահիտը բողոքում են, քանի որ Կառլը սկսել է քիչ ժամանակ հատկացնել մեր ընկերական քառյակին, ու նրանք մտահոգված են մեր ընկերության համար։ Կառլը նրանց հետ համաձայն չէ, Վեգան փոքր ինչ անտարբեր է։ Այն մասին, թե ով «հաղթեց» վերջում, ինչպես նաեւ ,թե մեզանից յուրաքանչյուրը հատկապես ինչի համար է սիրում Կառլին՝ լսեք էպիզոդում։

Jul 27, 202230 minSeason 2Ep. 11

Երբ պիտակավորվում ենք հասարակության կողմից

Տանը մնացած, փչացած, ամուսնացած- բաժանված... նույնիսկ կարդալն է տհաճ , չէ՞: Համաձայն ենք. այս էպիզոդում քննարկում ենք այս ու այն բոլոր պիտակները, որոնք հասարակությունը փորձում է փակցնել մեզ` մեր որոշումների, ապրելակերպի կամ ընտրությունների համար: Ի՞նչ անել դրանց հետ ու ի՞նչպես թույլ չտալ, որ դրանք փչացնեն մեր կյանքը:

Jul 20, 202228 minSeason 2Ep. 10

Խնայե՞լ, թե՞ ծախսել

Լիքը սեր ու փող, էլ ի՞նչ է պետք այս ամառ: Դե սիրուց հաճախ ենք խոսում, այս անգամ էլ որոշեցինք փողին անդրադառնալ: Ինչպե՞ս ճիշտ բաշխել գումարը, որ ստացվի և´ խնայել, և´ այցելել թայլանդական մերսման: Ինչու՞ հենց թայլանդական մերսում, լսիր էպիզոդում:

Jul 13, 202233 minSeason 2Ep. 9

Գեղեցկության ստանդարտներ

Պատահում է չէ՞, որ թերթես ինսթագրամը, նայես գեղեցիկ մարդկանց ծովափնյա լուսանկարները, հիանաս էկրանից այս կողմ անթերի թվացող կազմվածքով, մաշկով , մկաններով ու հանկարծ մտքովդ անցնի, որ երբևէ չես կարողանա համապատասխանել այդ բոլոր ստանդարտներին։ Մեզ մոտ եղել է։ Այս էպիզոդում հենց դա ենք փորձում հասկանալ, արդյո՞ք պետք է համապատասխանել գեղեցկության ստանդարտներին, ովքե՞ր են որոշում դրանք, ու ինչու՞ է հասարակությունն այդքան ազդում մեր ինքնագնահատականի ու գեղեցիկի մասին պատկերացումների վրա։

Jul 06, 202229 minSeason 2Ep. 8

Ժամադրություններ [մաս 2]

Այդպես էլ գիտեինք, որ ժամադրությունների մասին էպիզոդը շատ էիք հավանելու, ու քանի որ ձեր արձագանքը շատ լավն էր, իսկ դեյթերի մասին մեր պատմությունները անսպառ (դե գոնե Վեգայինն ու Համլետինը), որոշեցինք ձայնագրել նախորդ էպիզոդի շարունակությունը։ Այստեղ արդեն քննարկում ենք, թե ինչպես անել, որ ժամադրությունները լինեն հաջողված ու չավարտվեն առաջին անգամով։

Jun 29, 202228 minSeason 2Ep. 7

Ժամադրություններ [մաս 1]

Չեք հավատա, բայց Անահիտը մեր խորհրդով գնացել է ժամադրության: Այն ինչ եղել է հետո, պարզապես ապշեցուցիչ է այնքան, որքան մեր՝ իրարից շատ տարբերվող պատկերացումները ժամադրությունների կանոնների մասին: Եվ, ի վերջո, սա մեր ամենախնդալու էպիզոդներից է, Կառլ (այո’, մեր դեպքում հենց մեր Կառլի մասին է խոսքը):

Jun 22, 202229 minSeason 2Ep. 6

Կյանքը` օնլայն

Էպիզոդը սկսում ենք վատ լուրով. Վեգան նույնպես դարձել է վերջին շրջանում այդքան տարածված օնլայն խաբեության զոհ ու կորցրել մեծ գումար: Հենց այս պատմությունն էլ դարձավ քննարկման առիթ. մեր օրերում օնլայն է ոչ միայն գումարը, այլ նաև երբեմն սերը, խնդիրներն ու նույնիսկ մեր ամենամեծ գաղտնիքները:

Jun 15, 202230 minSeason 2Ep. 5

Սեր և ընկերներ

Դու է՞լ ես ունեցել ընկերներ, որոնք կարծես թե մոռացել են քեզ, երբ հարաբերություններ են սկսել. մենք էլ... Ի՞նչ անել, որպեսզի սեր գտնելիս չկորցնենք մեր ընկերներին, արդյո՞ք մեր կողակիցը պետք է մտերիմ լինի մեր շրջապատի հետ կամ ի՞նչ անել ընկերական խանդի հետ. այս թողարկմանը քննարկում ենք հենց այս թեման:

Jun 08, 202229 minSeason 2Ep. 4

Հարաբերությունների պիտակներ

«Ընկերությու՞ն եք անում», «Հաստա՞տ պարզապես ընկերդ է», «Բա չե՞ք նշանվում», «Զագսով ամուսնացա՞ծ չեք»․ այս ու նման բնույթի բազմաթիվ հարցեր մեր հարաբերությունների մասին բազմիցս լսել ենք բոլորս։ Ինչու՞ է հասարակությունը մեզանից ակնկալում հստակ պիտակներ, ու որքանո՞վ են դրանք կարեւոր հենց մեզ ու մեր հարաբերությունների համար։ Այս թողարկմանը խոսում ենք «լեյբլների» ու դրանց նշանակության մասին։

Jun 01, 202230 minSeason 2Ep. 3

Դավաճանություն

Մենք էլ չէինք պատկերացնում, բայց մեզ դավաճանել են, և մենք դավաճանել ենք։ Մեր օրերում, երբ ամեն քայլի կան ամենատարբեր գայթակղություններ, դրանց տրվելու ու չտրվելու ընտրությունը միայն մեր ու մեր գիտակցության ձեռքերում է։ Այս էպիզոդում միասին փորձում ենք հասկանալ, թե ինչն է կարելի համարել դավաճանություն, և որն է դրա սահմանը։

May 25, 202231 minSeason 2Ep. 2

Ծանոթություն Tinder-ով

Դե՜, ինչ մեղքներս թաքցնենք, Tinder-ի տեղը մենք էլ ենք սովորել 👀 ու ծանոթությունների մի քանի հաջող, մի քանի անհաջող փորձերից հետո, այս թողարկմանը որոշել ենք կիսվել մեր փորձով ու հասկանալ, ի վերջո արժե՞ ծանոթանալ Tinder-ում, թե ոչ:

May 18, 202226 minSeason 2Ep. 1
For the best experience, listen in Metacast app for iOS or Android