2 Տանդեմ - podcast cover

2 Տանդեմ

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

Ահա և վերջ (եթերաշրջանի ավարտ)

Փոդքասթը սկսոմ ենք տարօրինակ լուրով և ավարտում ենք փոքր-ինչ տխուր լուրով։ Իսկ մեջտեղներում խոսում ենք մեր սիրելի Թագուհուց և նրա թոռներից, ինչպես նաև սովորություններից, որոնք դատապարտում են լինել աղքատ։

Apr 20, 202226 minSeason 1Ep. 34

Քարդաշյանական

Այս անգամ կիմանաք, թե ինչպես կարելի է կանխել մազաթափությունը, ինչպես կողոպտել կամուրջը, ինչպես կարելի է սահմանել ռեկորդ ձեռքի տակ ունենալով միայն պոմիդորի սերմ ու էլի մի տրցակ լուր Քարդաշյաններից։

Apr 13, 202228 minSeason 1Ep. 33

Օսկարյան ապտակ

Մեր այս ջերմիկ էպիզոդում քննարկում ենք Օսկարին Ուիլլ Սմիթի հասցրած ապտակը, Նիքիի և Քարդիի նոր սկանդալը, Արքայազն Հարրիի արգելքը, Թալանված Բեքհեմներին, Քիմի և Քանյեի հանդիպումը և կարդում ենք հինգ հաճոյախոսություն, որ պետք է լսի յուրաքանչյուր կին։

Apr 06, 202230 minSeason 1Ep. 32

Երկարամռութ խեցեմորթներ որսալու նոր ռեկորդ

Հեյ վեր կացեք, արթնացեք, մեր նոր էպիզոդը լսեցե՜ք։ Այս անգամ քննարկում ենք երկու հայրենական նորություն, Քիմի նոր մարտահրավերը, Perseverance (ՊԵՌՍԵՌՎԵՌԱՆՍ) մարսագնացի ձայնագրած ձայները, Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի խորամանկ պլանները, Ծերուկ ճապոնացու սեփական չելենջը, Ամերիկացի կնոջ սահմանած ռեկորդը և էլի մի քանի հետաքրքիր բան։

Mar 31, 202236 minSeason 1Ep. 31

Դագը կարտոֆիլ չէ!

Այո սիրելի հեռուստափոդքաստալսողներ, ցավոք այս էպիզոդում ստիպված ենք խոստովանել, որ անգիտակցաբար ֆեյք լուր ենք տարածել։ Ավելի մանրամասն կարող եք իմանալ էպիզոդը լսելով։

Mar 24, 202230 minSeason 1Ep. 30

Աղն ա պակաս

Այս էպիզոդը առանձնանում է մեր մնացած էպիզոդներից (դեե հա, միշտ էսպես ենք ասում, բայց էս մեկը արդեն իրոք առանձնանում է)։ Այս էպիզոդում խոսում ենք աշխարհում տիրող իրավիճակից և դրա հետևանքներից։ Բայց այդուհանդերձ չենք մոռանում մեր սիրելի թեմաները։

Mar 16, 202233 minSeason 1Ep. 29

Վեգան ջրծաղի՞կ է

Այսօր կրկին ոչ սովորական էպիզոդ է։ Քննարկում ենք աշխարհում տիրող իրավիճակը, հետո խոսում ենք սեփական երեխային կաշառած մայրիկի մասին, Եղիսաբեթ երկրորդի ֆեյք մահվան մասին, Կորոնավիրուսի հետևանքների մասին ու էլի լիքը բաների մասին։

Mar 02, 202236 minSeason 1Ep. 28

Անգլիայի Թագուհին...

... վարակվել է կորոնավիրուսով։ Բացի դա՝ Կառլը ապաքինվել է կորոնավիրուսից, Արքայազն Չարլզի մասին մի քանի թոթոլ բացահայտում է եղել, Էմանուել Մակրոնի կինը հերթական անգամ դատի է տվել և հերթական անգամ դատի են տվել Քանյե Ուեսթին։ Մնացածը փոդքաստում:

Feb 23, 202227 minSeason 1Ep. 27

Կենդանաբանական այգի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մենք կենդանաբանական այգում չենք։ Այս էպիզոդում կա ջրծաղիկ, հազ, կորոնավիրուս, Քանյե Ուեսթ, Մեխ գլխի մեջ, Ձվերով ռեկորդ և ևս մեկ կորոնավիրուսով հիվանդ անձ։

Feb 16, 202228 minSeason 1Ep. 26

Վրացիները ընդդեմ մածունի

Այս էպիզոդում Ռիհաննան հղի է, Քայլի Ջենները՝ էլ չէ։ Չինական ընկերություններից մեկը տարվա լավագույն աշխատակցին է ընտրել, բայց լավ կլիներ չընտրեր, Վրացիները աչքով աչք չունեն մեր մածունի հետ, իսկ Թագուհին նշում է կառավարման 70 ամյակը։

Feb 09, 202229 minSeason 1Ep. 25

Փետրվարյան հիասքանչ էպիզոդ

Այս էպիզոդում Վեգան և Կառլը (մենք) մաքսիմալ ջրիկանում ենք և խոսում Նախագահի պաշտոնակատարից, Չինաստանում Գարնան տոնից, Վիրտուալ իրականության մեջ բռնության ենթարկված կնոջից և Կիմ Չեն Ընի անձնական խնդիրներից։ Վերջում ունենք ձեզ համար թոթոլ չստացված կտորներ։

Feb 02, 202227 minSeason 1Ep. 24

Նոր երաժշտական ձևավորում

Այս էպիզոդում մենք ունենք նոր, հիանալի երաժշտական ձևավորում։ Իսկ լուրերի այսօրվա թողարկումից կիմանաք, թե ինչ տեսարաններ չեն եղել House of Gucci-ում, Ում է արքայազն Չարլզը ընտանիքի հետ միասին հրավիրել Մեծ Բրիտանիա, Ինչ է պատասխանել Փիդ Դևիդսոնը պատասխանել մեր նախկին փեսային, Ինչ առավելություն ունեն Սերյոժաները Պսկովում ու էլի շատ ու շատ բաներ։

Jan 26, 202229 minSeason 1Ep. 23

Apple Pay

Իրականում էպիզոդում մի րոպե ենք էփլ փեյից խոսում, իսկ վերնագրում ավելացրել ենք հայփի համար։ Բուն էպիզոդում ինչպես միշտ խոսում ենք ինքներդ էլ գիտեք ինչից, բայց այս անգամ առանց Թագավորական ընտանիքի մասին սկանդալների :(

Jan 19, 202226 minSeason 1Ep. 22

Հետտոնական

Խոսում ենք անցած տոներից, ինչու ոչ նաև ապագա տոներից, ինչպիսին է օրինակ Եղիսաբեթ Երկրորդի թագավորման 70 ամյակը։ Խոսւոմ ենք նաև միլիարդատեր մարդասպանից, Եղիսաբեթ Երկրորդի սիրած ֆասթֆուդից, Անհաջողակ գողից և Կովերի սթրեսից և բառաչից։

Jan 12, 202232 minSeason 1Ep. 21

Ձմեռային այգի

Այս էպիզոդը առանձնանում է բոլոր մնացածներից։ Մենք ամփոփում ենք անցած տարին ու խոսում մեր մասին։ Շնորհավոր Նոր Տարի։

Jan 05, 202235 minSeason 1Ep. 20

Փոդքասթ Պրոդյուսերի հետ

Այս փոդքաստը տարբերվում է իր ֆորմատով։ Մենք ունենք հյուր! Մեր միակ և անկրկնելի պրոդյուսեր Անահիտի հետ խոսել ենք շաբաթվա անցուդարձից, ինչպես նաև ևս մեկ անգամ շնորհավորել ենք Մալենային, Գովազդել ենք Անահիտի հաղորդումը, Շնորհավորել ենք ձեր գալիք տոները ու էլի մի քանի բան, որի մասին դուք կիմանաք փոդքասթտը լսելու ընթացքում, այ քեզ բան!

Dec 29, 202140 minSeason 1Ep. 19

Կառլի անկողին։ Սիկվել

Սա կարելի է համարել կրկնակի էպիզոդ, քանզի առաջին ձայնագրությունը հենց սկզբից անջատվել էր, իսկ մենք չէինք նկատել :( Ինչևէ։ Այս էպիզոդում խոսել ենք ամուսնուն հոգեբանական տրավմա պատճառող ինդոնեզուհու մասին, Հազարից ավել ոտք ունեցող հազարոտնուկի մասին, Այս տարվա ամենապահանջված մասնագիտությունների մասին, Արքայազն Ուիլյամի և նրա հոգատար կնոջ մասին, Աշխատանքից ազատված Ռումինացի դատավորի մասին ու էլի մի քանի հոգու մասին։

Dec 22, 202131 minSeason 1Ep. 18

Գտնվելու վայրը՝ Պլան Բ

Այս փոդքասթը լի է Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին լուրերով, բայց ձեր ականջները խնայելու համար համեմել ենք նաև Սոնա Շահգելդյանի, ՏիկՏոկի վնասակար թրենդերի, Որակազրկված ուղտերի, ինչպես նաև թագավորական ընտանիքի մասին ոչ պակաս կարևոր լուրերով։

Dec 15, 202130 minSeason 1Ep. 17

հեռուստափոդքաստավլոգ

Այս անգամ ձեզ է սպասվում վլոգահեռուստափոդքասթ, սիրելի հեռուստափոդքասթալսողներ։ Մենք գնացել ենք կինոթատրոն և դիտել ենք մուլտֆիլմ, իսկ այ հետո արդեն նոր՝ պատմել ենք նորություններ։ Խոսել ենք «Տանը մենակ» ֆիլմի մասին, Գուչիի և Գագայի մասին, Ռիհաննայի և նրա դեսպան լինելու մասին, Չինաստանի բազմաբերմանաենթարկ (այո, այսպիսի բառ չկա) բնակչի մասին և մի սիրո պատմության մասին, որը արժեր 20 միլիոն ռուփի։

Dec 08, 202126 minSeason 1Ep. 16

Ստուդիա։ Չխմբագրված

Այս անգամ կրկին հավաքվել ենք մեր ստուդիայում ու առանց կտրտոցների, մեկ անգամից էպիզոդ ենք ձայնագրել։ Խոսում ենք Քիմից, նրա նախկինից, երեխայի տիկտոկից, Չինաստանի իշխանությունների արգելքներից, մի ահռելի երկնաքարից, Մադոննայի և ինստագրամի վեճից, Դե Սպասիր մուլտֆիլմի նոր տարբերակից և իհարկե Արքայական ընտանիքից։

Dec 01, 202129 minSeason 1Ep. 15

Հարրի Փոթթեր մանկական սրճարան

Դե , նախ, ինչպես հասկացաք մենք ունենք նոր անուն, կամ երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք վերջապես ունենք անուն։ Իսկ այս թողարկմանը մի տեսակ վերադարձել ենք մանկություն՝ Հարրի Փոթթերի ամրոցի ավերակներում նստատս Կինդեր ձվիկի խաղալիք ենք հավաքում ու սպասում Հարրի Փոթերի հատուկ էպիզոդին։ Վեգան չգիտես ինչու ունի «սարսափ» տրամադրություն, իսկ Կառլը երջանիկ է , քանի որ վերջապես տեսնում է առանց օպտիկական ակնոցի։ Մնացած հետաքրքիր ու տարօրինակ նորությունները լսեք ինքներդ։

Nov 25, 202133 minSeason 1Ep. 14

Արաբկիր վարչական շրջան

Թողարկում այն մասին, թե ինչու Կառլն այնքան էլ չի սիրում Անգլիայի թագուհուն եւ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի օգնականներին։ Գուցե պատմենք նաեւ աշխարհի ամենամեծ կարտոֆիլի մասին, ինչպես նաև , թե որ հունական աստծո անունով են կոչել երկնաքարը, որը մոտենում է մեր երկին։ Մի խոսքով , շատ խառը թողարկում՝ Կոմիտասի այգուց։

Nov 11, 202130 minSeason 1Ep. 13

համալիրի հարակից տարածք

Մի քիչ անձնական թողարկում դիմակներ կրելու, Վեգայի բռնված վզի, Կառլի հանձնած սեռավարակների թեստի ու շաբաթվա մյուս սկանդալների մասին։

Nov 03, 202126 minSeason 1Ep. 12

Վեգայի ստուդիա

Այս էպիզոդում կիմանաք թե ինչ եղավ Կառլի ավտոտնակի հետ, Ինչ շնորհավորական խոսքեր ասաց Արմեն Սարգսյանը մեր հայուհի Քիմին, ինչու է Մգեռ Առմենիան սկսում քայլարշավ Շուռնուխ գյուղից, Ինչ են պատմում ԶԼՄ-ները արքայական ընտանիքի մասին, Ով է, որ չի փոխել կաշին, բայց փոխել է անունը, Ինչու են ձերբակալել գործազուրկ Մասատոշիին և կպարզենք ինչպես հասկանալ կայացա՞ծ եք արդյոք Դուք, թե՞ ոչ։

Oct 27, 202128 minSeason 1Ep. 11

Կառլի 06

Սկանդալային թողարկում Կառլի՝ պապիկից կտակ մնացած 06 մակնիշի ժիգուլիից։ Ինչու՞ է քաղաքապետարանը քանդում Կառլի ավտոտնակը ու ի՞նչ ունի ասելու մեր սիրելի Կառլը քաղաքապետին։ Բացի նրանից, որ այս թողարկմանն ավելի քան 7 անգամ կլսեք ավտոտնակ բառը , ավելի քան 4 անգամ Հայկ Մարությանի անունն ու ավելի քան երկու անգամ նորություններ Ավստրալիայից, այս էպիզոդում նաև պատմում ենք Անգլիայի թագուհու՝ ալկոհոլից հրաժարվելու որոշման պատճառների, վերջինիս հարսիկի՝ Մեգան Մարքլի սուպերհերոսի մարմնավորելու ցանկության, սուպե...

Oct 20, 202132 minSeason 1Ep. 10

Թեյարան Կոմայգում

Համարյա ASMR թողարկում, որտեղ և նախաճաշում ենք , և շարունակում բամբասել ալամ-աշխարհից։ Ամենասկզբում, իհարկե, մեր զայրույթը, զորակցությունն ու ապրումակցումն ենք հայտնում բոլոր-բոլորին՝ հոկտեմբերի 4-ի դեպքերի՝ մասնավորապես ֆեյսբուքի ու ինստագրամի անկման առթիվ, պատմում , թե ինչ ազդեցություն ունեցավ այդ չարաբաստիկ օրը Վեգայի առողջության վրա, հետո արդեն անցնում ավելի մեղմ լուրերի՝ Բիթքոինի գնին, Ոսկե Ծիրանին, Գործազուրկ հրաշագործներին, Քնած ժամանակ մարդկանց անկողին ընկած երկնաքարերին եւ Հոլիվուդյան ն...

Oct 13, 202130 minSeason 1Ep. 9

Իմ Ռադիոյի տաղավար

Ի զարմանս մեզ շատ հաջողված էպիզոդ է, որում խոսում ենք բանկային համակարգի կոլլապսից, Ռոմանովների պսակադրությունից, Դոնալդ Թրամփի դատական հայցից, Ինքն իրեն որոնող տղամարդուց, Շակիրային կողոպտած խոզերից (սա վիրավորանք չէ), Մավրիկոս կղզու բաց դռներից, Խորամանկ արվեստագետից, Քիմ Քարդաշյանից և իհարկե Քանյեից, Ջասթինից ու Հեյլիից, Ջոլիից ու Վիքենդից։ Այնպես որ, հարմար տեղավորվեք և սեղմեք PLAY

Oct 06, 202138 minSeason 1Ep. 8

Հանրային Ռադիոյի բակ

Մեր այս էպիզոդը հարուստ է փիսիկի մլավոցով, հայտնիների բաժանումներով, դատական հայցերով, թութակի կտցահարությամբ, ձվի նման առարկայով, կորոնավիրուսի մասին լավ ու վատ լուրերով, Հեռուստացմփորիկներով, տանձի դրական կողմերով և ինչու ոչ նաև մորուքով։

Sep 29, 202128 minSeason 1Ep. 7

Մեգա ալարկոտ էպիզոդ

Նախազգուշացում։ Այս էպիզոդում գերակշռում է շոու-բիզնեսյան լուրերը։ Պատրաստ եղեք լսել նորություններ Մեթ Գալայից, Ֆիլիպ Կիրկորովից, Էնրիկե Իգլեսիասից, Բրիթնի Սփիրսից, Սելենա Գոմեսից, Ջասթին Բիբերից և նրա կնոջից։ Բայց նաև կլսեք լուրեր Էփփլ ընկերության ցուցադրությունից, Դելֆինի ոչ այդքան հեփփի էնդից և նորաձևությունից։

Sep 22, 202136 minSeason 1Ep. 6

Վեգայի տանից 100 մետրի վրա

Այս էպզոդում Դու կլսես ինչպես է Վեգան շնորհավորում Կառլին, Կառլը՝ Վեգային և կիմանաս, թե ինչ է տեղի ունեցել Գառնու տաճարում, Մումբայցի տղան ինչ օրն էր գցել իրեն մերժած աղջկան, Ում ազատեցին եռամսյա կալանքից, Ինչի մեջ են կասկածում Քեյթ Միդլթոնին, Որտեղ, ինչքան և ինչեր ուղարկեց Հռոմի Պապիկը, Ինչպես չի կարելի հագնվել գրասենյակում, Ինչու պապիկները և տատիկները պետք է էլ ավելի շատ սիրեն ՀայՓոստը և Ինչքանով է վաճառվել Սարդ Մարդու մասին առաջին կոմիքսը։

Sep 15, 202133 minSeason 1Ep. 5
For the best experience, listen in Metacast app for iOS or Android