2 Տանդեմ - podcast cover

2 Տանդեմ

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

Զուտ ամանորյա էպիզոդ

Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։ Սիրում ենք ձեզ։

Dec 31, 202330 min

Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին

Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը: Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց ժամանակին հեռանալու կարողության կարևորությունը:

Jul 26, 202331 minSeason 3Ep. 28

Անահիտը սիրահարվել է

Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես անենք, որ այդ մեկը նույնպես հասկանա, որ ինքը գրավել է Անահիտի սիրտը:

Jul 20, 202325 minSeason 3Ep. 27

Անակնկալ էպիզոդ

Ասացինք` անակնկալ է․ նկարագրություն մի փնտրիր։

Jul 12, 202331 minSeason 3Ep. 26

Թրենդներն ու մենք

Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների մասին: Որքա՞ն հաճախ ենք անում բաներ, որ չենք ուզում, բայց դա թրենդային է, և արդյո՞ք թրենդը վատ բան է:

Jul 06, 202330 minSeason 3Ep. 25

Որտե՞ղ փնտրել սեր

Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին, զուգընկերոջից կախվածությանը ու մի շարք այլ թեմաների: Իհարկե վիճել նույնպես չենք մոռացել:

Jun 28, 202329 minSeason 3Ep. 24

Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին

Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են առանձին ապրում, բայց, պարզվում է՝ սա էլ ունի իր «թակարդներն» ու ոչ այնքան հաճելի «անակնկալները», որոնց մասին մինչև առանձնանալը ոչ մեկ չի կռահում: Մի խոսքով` էպիզոդում քննարկում ենք թե առանձին, թե ընտանիքի հետ ապրելու առավելություններն ու բացասական կողմերը, առանձնանալու ճիշտ տարիքն ու պահը:

Jun 21, 202329 minSeason 3Ep. 23

Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն

Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգելել նայել քո ուղղությամբ: Դե լավ վերջին մասը մի քիչ չափազանցրեցինք, բայց դե , դու էլ գիտես՝ այս նկարա...

Jun 15, 202331 minSeason 3Ep. 22

Ձմերուկը հատապտուղ է

Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս ունենում ենք, օրինակ, լոգանք ընդունելիս, բայց չգիտես ինչու երբեք այդ մասին չենք խոսում: Օրինակ՝ ինչու՞ հազալիս չենք ասում առողջություն, իսկ փռշտալիս ասում ենք, կամ ի՞նչ եթե մենք բոլորս իրականում լրիվ տարբեր կերպ ենք տեսնում գույները: Մի խոսքով, մի փոքր դաժան էպիզոդ, որտեղ մենք ծանրաբեռնելու ենք ձեր ուղեղները, դուք կնյարդա...

Jun 07, 202330 minSeason 3Ep. 21

Մեր առաջին սերերը

Իրականում նկարագրության մեջ ավելացնելու շատ բան չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։ Վերհիշել ենք մեր առաջին սերերին` սկսած մանկապարտեզից մինչև դպրոց ու համալսարան: Մի խոսքով, խմելու մի բան վերցրեց ու play սեղմեք` մեր ամենառոմանտիկ էպիզոդը լսելու համար:

Jun 05, 202330 minSeason 3Ep. 20

Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում

Չէ, չէ, սա Դեյլ Քարնեգիի գրքից մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր միջավայրներում՝ նոր աշխատանք, ինչ֊որ դասընթաց կամ միջոցառում, ու որքան էլ դժվար լինի հավատալը, երբեմն, նույնիսկ մեզ նման շատախոսների համար է բարդ հարմարվելն ու ընկերներ ձեռք բերելը: Էպիզոդում խոսում ենք նորեկ լինելու սեփական փորձից ու տալիս մի քանի խորհուրդ:

May 25, 202328 minSeason 3Ep. 19

ժամանակ չունեմ

Ասում են, երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է: Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել, բայց գրասենյակում նստած գրում եմ այս տեքստը: Լավ, մինչ դուք կգուշակեք, թե ով եմ ես, ասեմ՝ էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակն այնպես, որ հասցնես և իրականացնել նպատակներդ, և վայելել կյանքը:

May 18, 202330 minSeason 3Ep. 18

Երկարատև հարաբերություններ

Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի: Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են զույգերը հարաբերությունների տարբեր էտապներում, ինչպես նաև այն մեթոդները, որոնք օգնում են հաղթահարել դրանք: Մի խոսքով՝ սա էպիզոդ է երկարատև հարաբերությունների ու «սերը վառ պահելու» մասին:

May 11, 202330 minSeason 3Ep. 17

Եվրատեսիլ

Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն է երգը: Մեր քառյակում ևս հաճախ ունենում ենք Եվրատեսիլյան քննարկումներ ու բանավեճեր, հատկապես, որ գրեթե բոլորս այս կամ այն կերպ առնչվել ենք այս մրցույթին նաև աշխատանքում: Այդ քննարկումներն ու բանավեճերն այս անգամ տեղափոխել ենք ստուդիա․ այս էպիզոդում խոսում ենք Եվրատեսիլի ու մեր մասնակցության, այս տարվա ներկայացուցչի, սկա...

May 04, 202332 minSeason 3Ep. 16

էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ

Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի վերջո, որոշեցինք այս թեմայով առանձին էպիզոդ ձայնագրել, բայց քանի որ ուզում էինք, որ ֆեմինիզմի ու սեքսիզմի մասին մեր փոխանցած տեղեկությունը լինի լիարժեք ու ճիշտ, զրույցին մասնակցելու ենք հրավիրել ֆեմինիստ Արմինե Մարկոսյանին:

Apr 27, 202329 minSeason 3Ep. 15

Seen-ի վրա չթողնես

Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե մինչև այս պահը չկային, բայց այս էպիզոդում մենք արդեն սահմանել ենք): Արդյո՞ք էթիկապես ճիշտ է ինչ-որ մեկի նամակը կարդալն ու չպատասխանելը, կամ պատասխանելը 3 օր անց, ի՞նչ երբեք չանել, եթե առաջին անգամ եք գրում Վեգային ու ինչու՞ չի կարելի Կոլյայի ուղարկած ձայնային հաղորդագրությունները լսել կրկնակի արագությամբ: Այս բոլոր հարցե...

Apr 21, 202335 minSeason 1Ep. 14

Ինքն ինձ unfollow է  արել

Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևաչափն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Անահիտը հաճախ ամաչում է unfollow անել նույնիսկ այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չի ճանաչում, Համլետը դրան վերաբերվում է ուղղակի որպես ինստագրամի կոճակի, իսկ Կոլյան պարզապես նավսում է ու անցնում առաջ: Մի խոսքով այս էպիզոդի ընթացքում փորձ...

Apr 18, 202330 minSeason 3Ep. 13

Համեղ էպիզոդ

Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից մինչև լավաշ, կարագ ու ծիրանի ջեմ կոմբինացիա, նկարագրում ենք տարբեր համեր, իսկ ամենավերջում ինքներս ենք պատրաստում և Համլետի նոր բացադրատոմսը փորձում հենց էպիզոդի ընթացքում: Մի խոսքով, սա պաշտոնապես մեր ամենահամեղ էպիզոդն է:

Apr 05, 202333 minSeason 1Ep. 12

Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո

«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված ժամանակաշրջան, որը պետք է պահել հարաբերությունների միջև: Խոսում ենք նաև այն մասին, թե ի՞նչ պետք է անել ու ինչի՞ց խուսափել, երբ նոր ես սկսել հարաբերություններ, սակայն նախկինի մասին հիշողությունները դեռ թարմ են:

Mar 30, 202331 minSeason 3Ep. 11

Նախանձում ենք

Այս էպիզոդում խոսել ենք ամենատհաճ ու ծանր զգացողություններից մեկի՝ նախանձի մասին: Փորձել ենք հասկանալ՝ ինչից է այն առաջանում, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ու արդյոք կա նաև բարի նախանձ: Ի դեպ, պարզվեց՝ մեզնից ամենանախանձը Վեգան է:

Mar 23, 202331 minSeason 3Ep. 10

Մի տեսակ միստիկ էպիզոդ

Այն որ մեր քառյակի մեծ մասը հավատում է հորոսկոպին, բոլորդ գիտեք, եթե մեզ հետեւում եք առաջին էպիզոդներից, ապա գիտեք նաեւ, որ մեզանից ոմանք հասցրել են նույնիսկ գուշակի մոտ լինել: Այս էպիզոդում խոսում ենք այնպիսի գերբնական ու միստիկ երեւույթներից, ինչպիսիք են գուշակությունները, երազներն ու հրաշքները: Անպայման լսեք, բայց շատ լուրջ չընդունեք:

Mar 15, 202326 minSeason 3Ep. 9

Ինքնախնամք․աշխարհը կսպասի

Ձեզ մոտ լինու՞մ են օրեր, երբ ուզում եք չեղարկել բոլոր հանդիպումներն ու պայմանավորվածությունները, անջատել հեռախոսն ու ամբողջ օրը մնալ անկողնում, նույնիսկ եթե երկուշաբթի է, ու բոլորը ձեզ են սպասում։ Իհարկե լինում է․ մեզ մոտ՝ նույնպես, բայց պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց այդպես էլ անում են, քանի որ դա համարում են ինքդ քո մասին հոգ տանելու մի մասը։ Այս էպիզոդում խոսում ենք Self Care-ից ու ինքնախնամքի մեր ձևերից։

Mar 09, 202338 minSeason 3Ep. 8

Ես սուպերհերոս եմ

Եթե քեզ թվաց, որ այս էպիզոդի ընթացքում մենք գովալու ենք ինքներս մեզ ու միմյանց, ապա․․․ դե լավ, մի քիչ ճիշտ թվաց, բայց հանուն արդարության ասենք, որ դա անում ենք լավ նպատակով։ Այս թողարկմանը ավելի մոտիկից կծանոթանաս մեզանից յուրաքանչյուրի հետ, քանի որ պատմում ենք, թե մեզանից ով ինչ սուպերկարողություն ունի ու ինչով է առանձնանում մեր ընկերական շրջապատում։ Իսկ էպիզոդի վերջում, հուսով ենք, կգտնես նաեւ քո սուպերկարողությունը։ Փոքրիկ սփոյլեր. Կոլյայի սուպերուժը հայկական, ավանդական, հարեւան տատիկական նավ...

Mar 01, 202329 minSeason 3Ep. 7

Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի

Սա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։ Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք քննարկել ժամանակակից սերիալները, երաժշտությունը, այս դեպքում նաեւ շենքերն ու քաղաքի ընդհանուր տեսքը։ Քանի որ էպիզոդում անդրադարձել ենք տարբեր կատարողների ու ստեղծագործությունների, շաաատ փոքր հույս ունենք, որ ոչ մեկին չենք նեղացնի։

Feb 23, 202329 min

Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին

Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում․ ցավոք, երբեմն մեզ նեղացնում են նաեւ ամենամտերիմ ընկերները, հարազատները կամ ընտանիքի անդամները։ Մի քիչ փիլիսոփայական թողարկման ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք իսկապես ներում են ուժեղները։

Feb 17, 202331 min

Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել

Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։ Բանն այն է, որ մենք էլ շատերիդ նման, հատկապես ձմռանը, ունենում ենք տխուր շրջաններ ու օրեր, երբ չենք ցանկանում նույնիսկ անկողնուց վեր կենալ։ Այս էպիզոդում պատմում ենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարում այդ օրերն ու ինչ հնարքներ ունի, որոնք օգնում են պայքարել տրամադրության անկումների դեմ՝ տոլմա ուտելուց մին...

Feb 08, 202330 minSeason 3Ep. 4

Ինքն իմ ճաշակով չի

Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի կանայք ու տղամարդիկ են դուր գալիս, եւ արդյոք կարեւոր է, որ զուգընկերդ լինի քո «թայփը»։ Դե լավ, եթե ալարելու ես ու էպիզոդը չես լսելու, Անահիտն էլ նախընտրում է մարզված տղամարդկանց, իսկ Վեգան՝ պարզապես տղամարդկանց։

Feb 01, 202328 minSeason 3Ep. 3

Չենք բամբասում, քննարկում ենք

Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք: Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է ասում, իրազեկել միմյանց ու նկարագրել մարդկանց: Իսկ թե ումից ենք հասցրել բամբասել էպիզոդի ընթացքում, լսեք ինքներդ:

Jan 25, 202333 minSeason 3Ep. 2

Նա այծեղջյուր է

Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի: 2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց, 2023-ի կանխատեսումներից ու առհասարակ աստղագուշակի ու դրա հավաստիության մասին զրույցից:

Jan 19, 202324 minSeason 3Ep. 1

Երազանքներով դեպի նոր տարի

Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ մինչ այդ՝ այս էպիզոդում ձեզ պատմում ենք մեր երազանքների ու դրանք իրականացնելու մեր մեխանիզմների մասին։ Ջինգլ Բելլս։

Dec 28, 202229 minSeason 2Ep. 31
For the best experience, listen in Metacast app for iOS or Android