Rearrange with Narek Amirkhanyan - podcast cover

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyanpodcasters.spotify.com
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Episodes

#258 Ալեքսանդր Եսայան, Րև Լիբարիդյան - AI գործարան, $500,000,000 ներդրում, Nvidia-ն ՀՀ-ում

«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։ Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։

Jun 26, 20251 hr 34 min

#257 Մարիաննա Կարապետյան - Գերեզմանի տեղ չի լինի, AI ու ճարտարապետություն, Երևանի խնդիրներ

«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։ Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։

Jun 19, 20252 hr 22 min

Rearrange #256 Գարիկ Պապոյան - Ալտերնատիվ ռաբիսը, գիտնական քրիստոնյաները, սպորտով զբաղվելը

Գարիկ Պապոյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմ նկարելու մասին, ռաբիսից մինչև ռոք, կրոնից մինչև աթեիզմ, դեբատների մշակույթի ու համընդհանուր հումորի բացակայության մասին։ Քննարկել ենք՝ ինչպես ենք կորցնում մեզ հետ մնալու ժամանակը 21-րդ դարի վազքում, ինչու է դժվար չսիրած ժանրերով ստեղծագործելը ու ինչու է կարևոր ոչ թե հարմարվելը, այլ նորը ստեղծելը։

Jun 12, 20251 hr 51 min

#255 Արմեն Հարությունյան – Թվային կազինոներ, կրիպտոն փո՞ղ է, թե՞ ոչ, մարդկային ագահություն

«Neoxon» ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանի հետ զրուցել ենք ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումների, բանկերի թվայնացման, կրիպտոարժույթների, մարդու ագահության ու տեխնոլոգիական մեղքի մասին։ Նաև խոսել ենք ավատարների, տեղական շուկայի խնդիրների ու այլ վտանգների մասին, որոնք գալիս են ոչ դրսից, այլ ներսից։

Jun 05, 20252 hr 5 min

#254 Վարդգես Հովեյան - Հին գովազդները, ռայոնցու պիտակը, մյուզիքով ապրելը

«Կարաս» գինիների վաճառքի և մարքեթինգի տնօրեն, «FairWind» և «3 շիշ գինի» խմբագիր Վարդգես Հովեյանի հետ խոսել ենք ավանդույթի մեջ մնալու, մյուզիքի, արագ փողի փոխարեն դանդաղ կապիտալի, ինչպես նաև վազելու և առողջ ապրելակերպի, կենտրոնացման խնդրի ու գրելու ունակությունը չկորցնելու մասին։

May 29, 20251 hr 47 min

#253 Դանիել Ղազարյան - Խոհարար դառնալը, մարդկանցից չամաչելը, Նադալի ստորագրությունը

12 տարեկան Դանիել Ղազարյանի հետ զրուցել ենք Նադալի ստորագրությունը ստանալուց, խոհարարությունից, փողից ու երազանքներից, AI օգտագործելու փորձից, սիրած գրքերից ու մուլտֆիլմերից։ Դպրոցում միշտ չէ, որ ստացվում է, բայց հետաքրքրասիրությունն ու համառությունը առաջ են տանում։

May 22, 20251 hr 13 min

#252 Գարեգին Մարտիրոսյան - Տպել 19-րդ դարի հաստոցով, տեր կանգնել հնին, դիզայնը Հայաստանում

Գրաֆիկական դիզայներ Գարեգին Մարտիրոսյանի հետ զրուցել ենք՝ 150 տարեկան տպագրական հաստոցով բիզնես սկսելու, 6 կգ-անոց տառատեսակներ գնելու, դիզայնը որպես գիտություն ընկալելու ու Հայաստանում դիզայնի արդյունաբերությունը վերարժևորելու մասին։

May 15, 20251 hr 44 min

#251 Պարգ - Եվրատեսիլում երգելը, Հայաստան տեղափոխվելը, մանկության սիրելի արտիստները

Հայաստանը այս տարի Եվրատեսիլում ներկայացնող Պարգի հետ զրուցել ենք Եվրատեսիլի, Հայաստան տեղափոխվելու, սպորտի և այլ թեմաների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչպես է անցնում նախապատրաստական փուլը, ինչպես են երգ գրել թիմով, ինչ դեր ունի ճաշակը երաժշտության մեջ և ինչ է նշանակում հայտնվել 200 միլիոն մարդու առաջ։

May 08, 20251 hr 32 min

#250 Տիգրան Չիբուխչյան - Ենոքավանի զարգացումը, ԱՆԻՖ-ի ներդրման հետևանքները, բարեփոխումները

«Յելլ էքսթրիմ պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ զրուցել ենք Ենոքավանը զարգացնելու ծրագրերի մասին ու թե ինչ է տվել իրեն «MBA»-ը, ինչպես են հովանավորներ հայտնվել «Ապագա»-ի համար, ինչու՞ պետության ներգրավումը բարդ տրվեց, ինչպես են ռիսկի տակ դրվել ընտանեկան խնայողությունները և թե ինչու դեռ չենք կարողանում իրար վստահել։

May 01, 20251 hr 52 min

#249 Արտյոմ Զաքարյան - Համաշխարհային ճգնաժամը, Թրամփը, դոլարով և դրամով ներդրումներ

«Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ զրուցել ենք համաշխարհային ճգնաժամի, դոլարի, վարկերի, բանկերի, Թրամփի, սպասվող համաշխարհային փոփոխությունների և դրա հետևանքով մեզ սպասվող նորությունների մասին։

Apr 25, 20252 hr 6 min

#248 Կարեն Մկոյան - Թվային ինքնությունը, հանրային անվտանգությունը, առանց կանխիկի ապրելը

«imID» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մկոյանի հետ զրուցել ենք թվային ինքնության ապագայի, տվյալների անվտանգության, մենեջմենթի հանրային ընկալման, վարքագծային փոփոխությունների, ազգային գաղափարի, բիզնեսում դերի, մշակույթի, վստահության կնիքի կարևորության ու այն ճանապարհի մասին, որ անցել են 0-ից մնայուն արժեք ստեղծելու համար։

Apr 17, 20251 hr 30 min

#247 Դավիթ Հակոբյան - System of a Down-ում նվագելը, Ռիկ Ռուբինը, The Apex Theory-ին

Բասիստ, «SOAD»-ի 1-ին անդամներից Դավիթ Հակոբյանի հետ խոսել ենք երաժշտության, «System Of A Down»-ի, հայ լինելու, Գլենդելի հայկական համայնքի, Ռիկ Ռուբինի հետ հադիպման, Ջիվան Գասպարյանի հետ աշխատելու և շատ այլ թեմաների շուրջ։

Apr 10, 202557 min

#246 Ելենա Գեոդակյան - Հոլիվուդի կյանքը, «Սիմփսոններ»-ի վրա աշխատելը, ԱՄՆ-ի իրականությունը

«Սիմփսոններ»-ի անիմացիոն թիմում աշխատող Ելենա Գեոդակյանի հետ զրուցել ենք Հոլիվուդում անիմացիաներ սարքելու անցած ճանապարհի, «Warner Brothers»-ում և «Սիմփսոններ»-ում աշխատելու փորձի, անիմացիայի թանկ լինելու պատճառների, արհեստական բանականության ազդեցության, Թումոյում դասավանդելու, ԱՄՆ-ի մշակութային արտահանման և Հայաստանի հետ կապը պահպանելու մասին։

Apr 09, 20251 hr 28 min

#245 Նարեկ Վարդանյան - Թռչող մեքենաները,  խելացի սարքերը, Հայաստանից Չինաստանին օգնելը

«TCF» ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ զրուցել ենք նորարարական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության, խելացի սարքերի, թռչող մեքենաների, ներդրումների ու խնայելու մշակույթի, համառության կարևորության, Չինաստանում ու ԱՄՆ-ում հաջողելու, ինչպես նաև ապագայի մասնագիտությունների մասին։

Mar 27, 20251 hr 27 min

#244 Արտավազդ Մինասյան - Ամեն օր որոշում կայացնելը, սթարթափում ներդնելը, ամեն ինչ հասցնելը

«Krisp» և «10web» ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ զրուցել ենք ինչպե՞ս ներդրում անել սթարթափում, արժե՞ պետական ֆոնդեր ստեղծել ՏՏ ոլորտի համար, ինչպես օրն արդյունավետ կազմակերպել ու մեր փորձը փոխանցել փոդքասթով։ Զրուցել ենք նաև՝ ի՞նչն է սահմանափակում մարդկանց, ինչպես որոշել ուղղությունը բիզնեսում, ինչու են որոշումները կարևոր ամեն օր, և ինչ ազդեցություն կարող է ունենալ ՏՏ ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի վրա։

Mar 20, 20251 hr 38 min

#243 Սիրանուշ Սահակյան - Գեներացվող ատելություն, խաղաղության իմիտացիա, խոշտանգվող գերիներ

Իրավապաշտպան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սիրանուշ Սահակյանի հետ խոսել ենք գերիների իրավունքների պաշտպանության, Արցախի ապօրինի շրջափակման, խաղաղության հնարավորությունների, պետությունների շահերի, պատմության խեղաթյուրման, համախմբման անհրաժեշտության և անհատական պատասխանատվության մասին։

Mar 15, 20251 hr 39 min

#242 Արտավազդ Եղիազարյան - Հին ու նոր Երևանը, մոռացվող պատմությունները, Անորայի հաղթանակը

«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանի հետ խոսել ենք «Անորայի» ստացած 5 օսկարից, ճաշակի սուբյեկտիվությունից, «Երևան» ամսագրի ձևավորման ընթացքից, Միշոյի ու Մեսչյանի Երևանի ընկալումներից, Փարաջանովից, լեզվի ու հայհոյանքի ընկալումներից, ինչպես նաև՝ Երևանը բացահայտող պատմություններից։

Mar 06, 20251 hr 53 min

#241 Հրաչուհի Ութմազյանը - Խոսքի ուժը, կարդալ չկարողանալը, «TV» ու մեդիա

Առաջին ալիքի «Մեդիա ակադեմիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյանի հետ զրուցել ենք խոսելու ունակության, հայերենից և օտար բառերից, մեծերի պատմությունները հանրայնացնելուց, գենի հանդեպ պատասխանատու լինելուց, մարդկանց նմանություններից ու շատ այլ հետաքրքիր թեմաներից։

Feb 27, 20251 hr 49 min

#240 Լիլիթ Ներսիսյան - ԴՆԹ-ի ընթերցումը, օրինաչափ մուտացիաները, վերջին տարիների փորձերը

Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանի հետ զրուցել ենք ԴՆԹ-ի խմբագրման, ՌՆԹ-ի մասին դավադրության տեսությունների, պատվաստանյութերի փորձարկման, կլոնավորման փորձերի, մեզ կառավարող բակտերիաների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Feb 20, 20251 hr 53 min

#239 Արթուր Չապարյան - Բարդ բաներ անելը, քո ամեն օրը սիրելը, վախերը հաղթահարելը

Սթենդափեր Արթուր Չապարյանի հետ զրուցել ենք իր նոր ներկայացման, կիսատ գործ անելու, արտագաղթի, մերժման մշակույթի, կոնֆլիկտներից խուսափելու, բարդ բաներ անելու և շատ այլ հարցերի շուրջ։ https://www.rearrange.am

Feb 13, 20252 hr 3 min

#237 Էդուարդ Հովսեփյան - Ազնիվ հումորը, սթենդափի պահանջարկը, ինքդ քեզ վրա ծիծաղելը

Սթենդափեր Էդուարդ Հովսեփյանի հետ զրուցել ենք սթենդափի, ռուսների Հայաստանը լքելու, տաբու թեմաների, հայերի՝ հումորի վրա չծիծաղելու, Երևանի աղտոտվածության, համբերատար լինելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Jan 30, 20251 hr 34 min

#236 Արման Գասպարյան - Տիեզերքը, հորինված իրականությունը, մարդու կորսվող ունակությունները

«Արմենպրես» լրատվականի խմբագիր, կինոման Արման Գասպարյանի հետ զրուցել ենք կարճատև դոպամին ստանալու, խնդիր լուծող ուղեղի, հոբբին բիզնես դարձնելու, տիեզերքի անվերջության, մարդու կորսվող ունակությունների, ֆիլմերի, մեր ստեղծած աշխարհների, հորինելու ունակության, շատ բան չիմանալու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Jan 23, 20251 hr 40 min

#235 Սամվել Մարտիրոսյան - Սև ցուցակները, Ֆեյսբուքի գրաքննությունը, Մարդկանց իշխող ալգորիթմ

Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք թվային աշխարհի կտրուկ փոփոխություններից, Ֆեյսբուքի գրաքննությունից, թվային մանիպուլյացիաներից, ալգորիթմներից, ֆասթֆուդից դեպի առողջ սնունդ անցնելու քարոզչությունից և այլն։

Jan 16, 20252 hr 25 min

#234 Գոռ Վարդանյան - Համալսարանի բացերը, խորքային գիտելիքը, արտագաղթող գիտնականները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ զրուցել ենք մրցակցային կրթության, համալսարանի մրցունակության, նորարությունների, դպրոցի և համալսարանի ուսերին դրված պատասխանատվության, կիրթ մարդ ձևավորելու, միջազգային նյութերի անվճար հասանելիության և շատ այլ հարցերի շուրջ։

Jan 09, 20251 hr 40 min

#233 Հրանտ Խաչատրյան - Տեխնոլոգիական առաջընթացի գինը, աշխատանք կորցնելը, AI նոր մոդելները

Գիտնական Հրանտ Խաչատրյանի հետ զրուցել ենք «Open A»I-ի նոր մոդելների, թանկ ալգորիթմների, աշխատանք կորցնել-գտնելու, պետության «AI» կիրառելու, ակնկալվող վգանգների և հնարավորությունների և շատ այլ հարցերի շուրջ։

Jan 02, 20252 hr 15 min

#232 Նիկոլայ Թորոսյան - Տարվա ամփոփումը, տաքսի քշելը, մեդիադետոքս

Լրագրող և խմբագիր Նիկոլայ Թորոսյանի հետ զրուցել ենք 2024-ին տեղի ունեցած տարբեր իրադարձությունների, լրատվական դետոքսի, չպլանավորված ապրելու, տաքսի վարելով այլ իրականություն տեսնելու և շատ այլ հարցերի շուրջ։

Dec 26, 20241 hr 51 min

#231 Ալեն Շադունց - Գերտերությունների սպառնալիքները, նոր կոնֆլիկտները, ինքնության ճգնաժամը

Ալեն Շադունցը իրանագետ է, միջազգայնագետ և դասախոս։ Ալենը նաև կրթություն է ստացել Օքսֆորդում։ Ալենի հետ զրուցել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակի, գերտերությունների,տաք և սառը պատերազմների, սոցիալական անհավասարության, Հայաստանից օգուտ քաղելու, մեդիայի բևեռացնող բովանդակության և շատ այլ հարցերի շուրջ։

Dec 19, 20242 hr 13 min

#230 Արմինե Մկրտչյան - Ղեկավար-աշխատակից խնդիրները, էգոյի հետ աշխատելը, ոչ ասելը

Կազմակերպական վերափոխման քոուչ Արմինե Մկրտչյանի հետ զրուցել ենք կազմակերպություններում եղած խնդիրների, անգիտակից կողմնակալությունների, մեր հիշողությունները կառուցելու, էգոյի և նարցիսիզմի, գործ անելու և ձևացնելու, մեր ցանկալի և սարսափելի կերպարների և շատ այլ հարցերի շուրջ։

Dec 12, 20242 hr 16 min

#229 Նաիրա Մուրադյան - Իրականությունը կեղծելը, Մուլտֆիլմի մշակույթը, անկանխատեսելի ապագան

Ռեժիսոր և անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ զրուցել ենք ֆիլմերի, մուլտֆիլմերի ստեղծման գործընթացի, երաժշտական խմբերի, ստեղծագործ մտքի, ապագայի անկանխատեսելիության և շատ այլ հարցերի մասին։

Dec 05, 20241 hr 46 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android
Open in Metacast