Sev Bibar - podcast cover

Sev Bibar

Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից կքննարկի, կհարցադրի, կգնահատի և կքննադատի Հայաստանում (բայց ոչ միայն) ընթացող քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային երեւոյթներն ու զարգացումները։
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#44 Ինչպես է նեոլիբերալիզմը վնասում կանանց շարժումները

Այս էպիզոդում անկախ հետազոտող Սոնա Բալդրյանը Սև բիբարի հետ զրուցում է Հայաստանում կանանց կազմակերպություններում աշխատելու իր փորձառության և հետազոտության մասին և բացատրում է, որ նեոլիբերալիզմի ճնշման տակ պետության կողմից սոցիալական քաղաքականության կրճատման արդյունքում հասարակական կազմակերպությունները դառնում են սոցիալական հոգածություն իրականացնողներ, որն էլ իր հերթին նշանակում է կախվածություն այդ գործունեությունը ֆինանսավորողներից։ Արդյունքում ըմբոստ պահանջներով կանանց շարժումները կորցնում են իր...

May 30, 202546 minSeason 3Ep. 11

#43 Հայաստանի աշխատող աղքատները. զրույց «Սոցիոսկոպ»-ի նոր հետազոտության հեղինակների հետ

Մարդիկ աշխատում են, սակայն նրանց եկամուտը չի հատում աղքատության շեմը, ինչպե՞ս է սա հնարավոր։ Այս էպիզոդում Սև բիբարից Աննան և «Սոցիոսկոպ»-ից Մարիամն ու Նվարդը քննարկում են Հայաստանում աղքատավարձի, զբաղված աղքատության, պաշտոնական վիճակագրության, աղքատության և բարեկեցության հանրային ընկալումների հարցերը։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla...

May 08, 202547 minSeason 3Ep. 10

#42 Պետական աշխատատեղերի կրճատում. մասնավորեցման զուգահեռներ Հայաստանի ու ԱՄՆ միջև

Այս թողարկման մեջ Հրակը, Աննան ու Պետական աշխատողների ճյուղային արհմիությունից Անահիտ Ասատրյանը քննարկում են պետական աշխատողների նկատմամբ համակարգային հարձակումների տարբեր ալիքները՝ պայմանավորված կապիտալիզմի կորզիչ քաղաքականություններով և պետությանը պարտադրված խստամբերությամբ։ Հետաքրքիր զուգահեռներ են տարվում ԱՄՆ դաշնային աշխատողների հաստիքները կրճատող միլիարդատեր Էլոն Մասկի «սղոցի» և տարիներ շարունակ հայաստանում գործած «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի խորհրդանիշների ու բովանդակության միջև։ Հետևեք մ...

Apr 17, 202559 minSeason 3Ep. 9

#41 Հարկային անարդարությունը Հայաստանում․ ինչո՞ւ հայտարարագրել եկամուտները (մաս 2)

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները և անդրադառնում այն հարցերին, թե ինչո՞ւ է պետությունը պահանջում վարձու աշխատողներից հայտարարագրել եկամուտները, որքանո՞վ է արդարացված հանրային դժգոհությունը, արդյո՞ք կրիպտոարժույթի դարաշրջանում հնարավոր է վերահսկել ստվերային տնտեսությունը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետության կողմից մասնավոր անձանց վերցրած անհուսալի վարկերի փոխհատուցումը բանկերին և մի շարք այլ հարց...

Mar 28, 202538 minSeason 3Ep. 8

#40 Հարկային անարդարությունը Հայաստանում (մաս 1)

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները՝ սոցիալական անարդարությունը խորացնող ավելի վաղ ընդունված որոշումների խորապատկերում։ Այս էպիզոդը լսելով կիմանաք՝ -արդյո՞ք շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումը լրացնում է այն դեֆիցիտը, որը առաջացավ 2019 թ․-ից հետո, երբ որոշվեց հարուստների և աղքատների աշխատավարձերը համահարթ դրույքով հարկել, -ովքե՞ր շահեցին դրանից, -ո՞րն է ամենաարտոնյալ ոլորտը, -ի՞նչ սոցիալական ա...

Mar 19, 202549 minSeason 3Ep. 7

#39 Տնապահովության խնդիր. կենվորների կազմակերպման փորձը Լոս Անջելեսում

Հրակը զրուցել է արվեստագետ Հայկ Մախմուրյանի հետ, որը Լոս Անջելեսում մասնակցում է կենվորների (tenats) արհմիությունների աշխատանքներին և համայնքային արվեստային ծրագրեր է իրականացնում։ Հայկը պատմել է, թե ինչպես են կենվորների միությունները կազմակերում իրենց գործունեությունը Լոս Անջելեսում, հայտնի Skid Row՝ չտնավորված մարդկաց թաղամասի և տնապահովության հետ կապված այլ հարցերի մասին։ Հայկի կայքը՝ https://doodleswithoutborders.com/about/ Գլենդելի կենվորների միության կայքը՝ https://www.glendaletenants.org/...

Mar 05, 20251 hr 3 minSeason 3Ep. 6

#38 Գործադուլը ԶՊՄԿ-ում. զրույց լրագրող Յուրի Մանվելյանի հետ

Հունվարի 31-ից սկսած Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները սկսել էին գործադուլ պահանջելով սոցիալական արդարություն։ Այս էպիզոդում Աննան, Սամսոնը և epress -ի խմբագիր Յուրի Մանվելյանը քննարկում են գործադուլը: Քանի որ epress-ը ակտիվ լուսաբանել է գործադուլը Քաջարանից, Յուրիին խնդրել ենք պատմել, թե ինչ են տեսել լրագրողները գործադուլի ժամանակ։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-...

Feb 12, 202558 minSeason 3Ep. 5

#37 Դիմադրելով դատերին. բնապահպաններն ի վերջո հաղթեցին

2018 թ․-ից ի վեր Ամուլսարի համար պայքարող բնապահպանները, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները և այլ քաղաքացիներ դիմադրում են ազատ խոսքի իրենց իրավունքի դեմ արշավին, որն արտահայտվել է դատական հայցերով, հերքման և դրամական փոխհատուցման պահանջներով։ Էպիզոդի մեջ բնապահպաններն ամփոփում են երկարատև դատական գործընթացները, ներկայացնում են մանրամասներ իրենց դատերի մասին, վերլուծում են հանրային մասնակցությունը խոչընդոտող դատական հայցերի (SLAPP) նենգ նպատակները և դրանց դեմ պայքարի ուղիները։ Ամուլսարի շարժումը լռե...

Jan 11, 202534 minSeason 3Ep. 4

#36 Կարևոր դատական վճիռ Ամուլսարի պայքարի համար

Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ 9 տարի անց, 2024-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանի հրապարակեց այս գործով վճիռը, որով մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Արփինեն, Թեհմինեն և Աննան քննարկում են այս դատական գործը։ Դատական գործի մասին ավելի մանրամասն՝ https://hetq.am/hy/art...

Dec 29, 202433 minSeason 3Ep. 3

#35 Թմրանյութերի դեմ պայքար թե՞ ոստիկանական բռնություն

Աննան ու Սամսոնը քննարկում են Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարն ու դրա քողի տակ երևանյան ակումբներում իրականացված բազմաթիվ ոստիկանական ռեյդերը, որոնք ուղեկցվել են ակումբներ հաճախող մարդկանց դեմ բռնություններով և նվաստացումներով։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Փոդքասթի համար օգտագործված նյութերը https://epress.am/2024/11/28/the-of...

Dec 11, 202443 minSeason 3Ep. 2

#34 COP29 Գրետա Թունբերգը Երևանում, նավթատերերը՝ Բաքվում. ապագան գորշ է

Սամսոնն ու Արփինեն քննարկում են Բաքվում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը և Գրետա Թունբերգի այցը Հայաստան։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Փոդքասթի համար օգտագործված նյութերը https://www.carbonbrief.org/cop29-key-outcomes-agreed-at-the-un-climate-talks-in-baku/ https://www.globalwitness.org/en/campaigns/fossil-g...

Dec 02, 202441 minSeason 3Ep. 1

#33 Բանավեճ ռազմականացման շուրջ

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է ռազմականացումը գաղութատիրության, ուժերի անհավասար հարաբերակցության, ուժեղ-թույլ երկրների հարաբերությունների համատեքստում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ շերտերին։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Dariusz Woźniak-ի Հ.Գ. Աննան նշում է ոչ թե բել հուքսի, այլ Օդրի Լորդի խոսքերը՝ «Վարպետի գործիքներով վարպետի տունը չես քանդի» Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https...

Jan 12, 202249 min

#32 Պատերազմն ու սպառազինությունների բիզնեսը

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է սպառազինությունների միջազգային առևտուրը, որը աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Patrick Baz/AFP/Getty Images Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://ww...

Dec 21, 202133 min

#31 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (2)

Աննան և Սամսոնը շարունակում են քննարկել պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավո...

Oct 28, 202133 min

#30 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (2)

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը (մաս 2)։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի...

Oct 23, 202141 min

#29 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (1)

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի...

Oct 15, 202140 min

#28 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (1)

Քննարկում ենք պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյ...

Oct 04, 202147 min

#27 Ապրելու ռադիկալ ընտրություն

Աննան, Արփինեն և Արևիկը ընթերցում են իրենց հեղինակած «Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն» վերնագրով տեքստը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։...

Apr 17, 202143 min

#26 Ռոժավայի հեղափոխության մասին

Հրակը զրուցում է «Քրդերը. ճնշման և ընդվզման միջև» ("The Kurds: A people between oppression and rebellion") գրքի հեղինակ Քերեմ Շամբերգրի հետ։ Ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։...

Feb 20, 202142 min

#25 Հակա-գենդերային արշավները Հայաստանում

Զրուցել ենք «Սոցիոսկոպ»-ի հետազոտողներ Նվարդի և Արփիի հետ, որոնք պատմել են իրենց հեղինակած և վերջերս հրապարակված «Հա­կա­գեն­դե­րային­ ար­շավ­նե­րի­ գոր­ծու­նե­ությու­նը,­ հռե­տո­րա­բա­նո­ւթյու­նը­ և նպա­տակ­նե­րը­ հետ­հե­ղա­փո­խա­կան­ Հայաս­տա­նո­ւմ» վերնագրով հետազոտության մասին: Այն ամբողջովին կարող եք կարդալ այս հղումով ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմ...

Sep 09, 202027 min

#24 Իրավական համակարգը «ձեռ գցելը» չի համարում սեռական ոտնձգություն

Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar...

Sep 03, 202028 min

#23 Հայացք ներսից․ տնտեսաքաղաքական ճգնաժամը Լիբանանում

Հովիկը, Հրակը և Աննան վերլուծում են Լիբանանում տարիներ շարունակ խորացող քաղաքատնտեսական ճգնաժամը, դրա պատմական հիմքերը, նորազատական տնտեսական քաղաքականության հետևանքները և օգոստոսի 4-ի ավերիչ պայթունից հետո էլ ավելի բարդացած սոցիալական իրավիճակը։ Շնորհակալություն Հովիկին զրույցի համար։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar , Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar , միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժան...

Aug 19, 202043 min

#22 Ներդրողները արբիտրաժներում փող կքամեն COVID-19 ճգնաժամից

Արփինեն և Աննան քննարկում են դատական հայցերը, որոնք միջազգային կորպորացիաները կարող են ներկայացնել ներդրող-պետություն վեճերի լուծման միջազգային արբիտրաժներ և վերլուծում են Հայաստանի համար հնարավոր վտանգները։ Sev Bibar-ի մեդիում հարթակում կարող եք կարդալ նաև « Դրամ կանխիկացնել համաճարակից » վերտառությամբ միջազգային հետազոտության մասին openDemocracy լրատվամիջոցի հոդվածը՝ https://medium.com/sev-bibar/dateri-alik-f95307072431 ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/ , Մեդիում հարթա...

Jul 17, 202030 min

#21 Աշխարհի ցույցերը` BLACK LIVES MATTER

Աննան ու Մհերը զրուցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող հակա-ռասիստական ցույցերի մասին։ Երաժշտությունը՝ Syl Johnson - Is It Because I'm Black Single Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

Jun 15, 20201 hr 1 minSeason 1Ep. 21

#20 Զրույց Մատենադարանի արհմիության հետ

Հյուրընկալել ենք Մատենադարանի Աշխատողների Արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյանին։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

Apr 08, 202020 min

#19 Աշխարհի ցույցերը #COVID19 ժամանակաշրջանում

Աննան պատմում է, թե ինչպես է #COVID19-ը ազդել աշխարհի տարբեր անկյուններում ընթացող ցույցերի վրա եւ թե ինչ նոր զարգացումներ է բերել իր հետ։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

Mar 25, 202020 min

#18 Աշխարհի ցույցերը. Չիլի (նորազատական հրա՞շք)

Հրակը պատմում է 2019 թ.-ից Չիլիում ընդացող լայնամասշտաբ ցույցերի մասին՝ ընդդեմ նորազատական քաղաքականության, տնտեսական անհավասարության ու բևեռացման։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

Mar 12, 202031 min

#17.2 Աշխարհի ցույցերը. Հնդկաստան (մաս 2)

Հնդկաստանի ցույցերին նվիրված թողարկման երկրորդ մասում Արփինեն մանրամասնորեն ներկայացնում է Հնդկաստանում քաղաքացիության վերաբերյալ ակտի փոփոխությունները եւ թե ինչու են դրանք բողոքի ահռելի ալիք բարձրացրել Հնդկաստանում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդնե...

Jan 27, 202026 min

#17.1 Աշխարհի ցույցերը. Հնդկաստան (մաս 1)

Այս թողարկումը Հնդկաստանում տեղի ունեցող լայնամասշտաբ գործադուլերի եւ ցույցերի մասին է։ Առաջին մասում Արփինեն ներկայացնում է գործադուլի նախապատմությունը եւ Հնդկաստանի տնտեսական եւ սոցիալական իրականությունը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալո...

Jan 27, 202020 min

#16 Աշխարհի ցույցերը. Ֆրանսիա

Այս թողարկումը 2019 թ․ դեկտեմբերից Ֆրանսիայի աշխատավորական շարժման ցույցերի մասին է՝ ընդդեմ նեոլիբերալ նախագահ Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգի ձևափոխման։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

Jan 14, 202019 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android