Media Center - PJC - podcast cover

Media Center - PJC

Media Centerpodcasters.spotify.com
«Մեդիա Կենտրոնը» հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: «Մեդիա կենտրոնի» հիմնական առաքելությունն է երկխոսությունների, քննարկումների ու բանավեճերի խթանումը քաղաքացիական խմբերի փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև, Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետ ուղիների ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կառույցների և առաջատար լրատվամիջոցների միջև: «Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է

Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշության...

Apr 07, 202018 min

Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր

Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։ Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։

Apr 04, 202033 min

Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան

Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

Apr 02, 202019 min

Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ո...

Apr 01, 202014 min

Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված

Այսօր, մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցե Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:

Mar 31, 202020 min

Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան by Lilith Hovhannisyan

Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։

Mar 26, 202019 min

Սովորենք սիրել ու պահպանել միմյանց by Lilith Avagyan

Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ:

Mar 26, 202029 min

Նինա Կարապետյանց/ Ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում ԱԴ պայմաններում. միայն պաշտոնական տեղեկատվություն by Lilit Avagyan

Մարտի 16-ին սահմանված Արտակարգ դրությունը սահմանափակումներ է նախատեսել նաև քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածներին պահելու վայրերում: Մասնավորապես՝ Քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը: Քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ եւ պարետի ցուցո...

Mar 25, 20205 min

Կառավարությունը խոսքի ազատության առումով գնաց խիստ սահմանափակումների, որը չէր բխում իրավիճակից. Բորիս Նավասարդյան by Lilith Hovhannisyan

Մեկ շաբաթ է երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Կառավարությունը նաև սահմանափակումներ մտցրեց զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում։ Թեև եղան հավաստիացումներ, որ սահմանափակումները վերաբերում են միայն կորոնավիրուսին, որպեսզի աղճատված տվյալներ չհրապարակվեն, սակայն մեկշաբաթյա պրակտիկան ցույց տվեց, որ պարեկատունը հստակ կարմիր գծեր գծեց լրատվամիջոցների համար: Լրատվամիջոցների գործունեության սահմանափակման թեմայով «Մեդիա կենտրոնը» զրուցել է Երևանի ամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:...

Mar 23, 202016 min

Թևան Պողոսյանի գինու պաշարները բավարար են՝ Հայաստանում ներքաղաքական համերշախությունն ապահովելու համար by Lilith Avagyan

ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին ականազերծման նպատակներով ուղիղ ֆինանսավորումը: Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ դա տեղի ուեցավ և որտե՞ղ ենք թերացել, փորձենք հնարավոր տարբերակները՝ վերականգնելու Արցախին տրամադրվելիք ԱՄՆ հումանիտար օգնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաների ենթադրություններին, թե ԱՄՆ-ը ,հնարավոր է, ֆինանսավորի «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագիրը, պարոն Պողոսյանը միանշանակ չընդունեց. ՙ Պ...

Mar 23, 202015 min

Ստեփան Գրիգորյան. «Զարմացած եմ՝ ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը» by Lilith Avagyan

ԱՄՆ-ը՝ Հայաստանից բացի, միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու Արցախի անկախությունը։ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները դադարեցրել է Արցախին տրվելիք ուղիղ օգնությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտավախություն էր հայտնել, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը: Մեդիա կենտրոնի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարա...

Mar 23, 202013 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android