LurjCast - podcast cover

LurjCast

ArmComedywww.armcomedy.com
Hosted by ArmComedy's Narek Margaryan and Sergey Sargsyan LurjCast invites prominent Armenian professionals to talk seriously vital social issues, share knowledge and secrets to success.
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

LurjCast 82 - Levon Kocharyan - The Opposition's Role in the National Assembly and Missed Opportunities

Լևոն #Քոչարյան ի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք #Հայաստան ում քաղաքական դաշտի կարգավիճակն ու մթնոլորտը, Լևոնի քաղաքական գործունեությունը, նպատակներն ու քայլերը այս դաշտում, ընդդիմության գործունեության թուլացումը, իշխանության հետ համագործակցության մասին կասկածները, այլընտրաքային պայքարները իշխանության դեմ, Լևոնի քրեական գործի հանգամանքներն ու մանրամասները, #ՔՊ -ի առավելությունները Ազգային Ժողովի քննարկումների ընթացքում, ինչպես նաև իշխանության կողմից արված անթույլատրելի արտահայտությունն...

Nov 25, 20241 hr 5 minSeason 2Ep. 82

LurjCast 81 - Narek Malyan - Being in Prison, The Fight Against Soros, Srbazan Movement’s Mistakes

LurjCast 81 - Narek Malyan - Being in Prison, The Fight Against Soros, Srbazan Movement’s Mistakes Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հետ քննարկում ենք դատավարության կոպիտ խախտումները, բանտում անցկացրած ժամանակը և մարդու իրավունքերի պաշտպանի արձագանքը։ Ինչպես սկսվեց պայքարը Սորոսի դեմ և ուր հասավ։ Ինչ դասեր կարող է քաղել հաջորդ ընդդիմադիր շարժումը բագրատ Սրբազանի շարժումից։ Որոնք են հաջողության հասնելու գրավականներ քաղաքական պայքարում․ Նարեկ մալյանի գրքերի թարգմանությունները և հետագա ստեղծագործական պլա...

Nov 17, 20241 hr 19 minSeason 2Ep. 44

LurjCast 80 - Gevorg Grigoryan - Infertility, Baby Gender Prediction and MedMeet

LurjCast 80 - Gevorg Grigoryan - Infertility, Baby Gender Prediction and MedMeet Գևորգ Գրիգորյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք Հայաստանում առողջապահության կազմակերպումը: Անդրադառնում ենք թոփ 3 ուրոլոգիական խնդիրներին և դրանց կանխարգելմանը, անպտղության մասին միֆերին, սերմի սառեցման առավելություններին, ինչպես է ընտրվում սերմը և արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի սեռի հաշվարկները: Ինչպես նաև անդրադառնում ենք տարվա գլխավոր բժշկական իրադարձությանը՝ MedMeet-ին: Քննարկում ենք,...

Nov 11, 202446 minSeason 2Ep. 43

LurjCast 79 - Alina Petrosyan, Anna Hambardzumyan - EU Visa Problems, Tourism in Armenia

LurjCast 79 - Alina Petrosyan, Anna Hambardzumyan - EU Visa Problems, Tourism in Armenia Աննա Համբարձումյանի և Ալինա Պետրոսյանի հետ այս թողարկման ընթացքում քննարկում ենք տուրիզմի ոլորտի հիմնահարցերն ու զարգացման ուղիները՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին: Նրանք քննարկում են ներգնա և արտագնա զբոսաշրջության տարբերությունները, Տուրիստական ֆեդերացիայի ստեղծումը և նպատակները, զբոսաշրջիկների հոսքի արհեստական աճը, տուրիզմի մասին ընդունված նոր օրենքներն ու դրա անհարմարությունները, low cost թռիչքների դերը...

Nov 03, 20241 hr 3 minSeason 2Ep. 42

LurjCast 78 - Arsen Avetisyan - The future of Real Estate: Bubbles and Prospects. Armenia vs Georgia

LurjCast 78 - Arsen Avetisyan - The future of Real Estate: Bubbles and Prospects. Armenia vs Georgia Արսեն Ավետիսյանի հետ այս թողարկմանը քննարկում ենք անշարժ գույքի ոլորտի բոլոր մանրամասներն ու պատասխանում չբարձրաձայնված հարցերին: Արսենը անդրադառնում է անշարժ գույքի վերջին շրջանում զարմանալիորեն նվազող գներին և մանրամասնորեն քննարկում դրա պատճառներից յուրաքանչյուրը: Ինչպես նաև խոսում է լճացող վարձակալության ոլորտից, անշարժ գույք ձեռք բերելու ընձեռած հնարավորություններից, կառուցվող շենքերի զբաղվա...

Oct 26, 202457 minSeason 2Ep. 41

LurjCast 77 - Mkhitar Hayrapetyan - What The Ministry Of High-Tech Industry Did and Didn't Do, Digitization, Fight Against Ararat

LurjCast 77 - Mkhitar Hayrapetyan - What The Ministry Of High-Tech Industry Did and Didn't Do, Digitization, Fight Against Ararat Մխիթար Հայրապետյանի հետ այս թողարկմանը քննարկում ենք Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության նախարարության գործունեության նպատակը և արագ տրանսֆորմացվող օրենսդրությունները: Պարոն Հայրապետյանը կիսվում է սպասվող հարկերի բացասական փոփոխությունների և դրանց բերած դրական առաջարկությունների մասին: Ինչպես նաև նա անդրադառնում է կիբերանվտանգությանը և թվայնացմանը, նշելով այս ոլորտ...

Oct 20, 20241 hr 2 minSeason 2Ep. 40

LurjCast 76 - Vrej Kasouni - ReAnimania Festival, Disney, Animation Filmmaking

LurjCast 76 - Vrej Kasouni - ReAnimania Festival, Disney, Animation Filmmaking Վրեժ Քասունու հետ այս թողարկմանը քննարկում ենք անիմացիայի աշխարհի յուրահատկությունները և նրա համագործակցությունը Disney-ի հետ:Վրեժը կիսվում է 14 տարվա իր փորձով, պատմում է հայկական անիմացիոն ծրագրի ստեղծման խոչընդոտների և ձեռքբերումների մասին, ինչպես նաև անդրադառնում է ReAcademy-ի ստեղծմանը, անիմացիոն սերիալների և ֆիլմերի տարբերություններին և դրանց բիզնես ասպեկտներին, ReAnimania փառատոնի կարևորությանը, որը մեծ ազդեցու...

Oct 13, 202445 minSeason 2Ep. 39

LurjCast 75 - Sergey Smbatyan - Symphonic Future, Jail Incident, Relocation of the Conservatory

LurjCast 75 - Sergey Smbatyan - Arrest, Transfer to The Conservatory, Symphonic Future Այս հաղորդման ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատմում է Հայաստանում դասական երաժշտության մասին ընկալման, երաժշտությունից հաճույք ստանալու և վերջերս իր անվան շուրջ ծագած սկանդալի մասին: Անդրադառնում են նաև տուրիզմի զարգացման գործում երաժշտության դերին, արտասահմանում Հայաստանի #սիմֆոնիկ նվագախմբի միջազգային հաջողություններին և քննարկում Երևա...

Oct 06, 202437 minSeason 2Ep. 38

LurjCast 74 - Artur Papyan, Ruben Muradyan - The Battle for Telegram and Ubiquitous Surveillance Cameras Everywhere

CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանն ու Hexens ընկերության Տեղեկատվական անվտանգության տնօրեն Ռուբեն Մուրադյանը քննարկում են անձնական ազատության և անվտանգության կարևորությունը թվային դարաշրջանում: Անդրադարձ են կատարվում Հայաստանում տեսախցիկների և բանկային գաղտնիքի մասին օրենքներին, ինչպես նաև Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության դեպքին: Վերջում հանրությանը հղում են խորհուրդներ՝ անվտանգության ռիսկերը թվային աշխարհում ճիշտ կառավարելու համար։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast...

Sep 29, 20241 hrSeason 2Ep. 37

LurjCast 73 - Tigran Khzmalyan - America and Europe, Beatles, Last Meeting with Pashinyan

LurjCast 73 - Tigran Khzmalyan - America and Europe, Beatles, last meeting with Pashinyan Փաշինյանը բացահայտ անվանեց ՀԱՊԿ-ը սպառնալիք Հայաստանին և խոստովանեց, որ իր ամենամեծ թերությունը հայրենասիրությունն է: Էջմիածինը հրավիրեց Փաշինյանի վերաօծման արարողությանը, չնայած Սրբավանը նրան հայտարարել է Նեռ: Նոր սկանդալ Հանրային ռադիոյում, նոր հարձակման փորձ իշխանության վրա զինված խմբի կողմից, նոր մաթեմատիկական խնդիրներ փիսիկների մասին դասագրքերում: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast...

Sep 22, 202454 minSeason 2Ep. 37

LurjCast 72 - Hrayr Aslanyan - Pension Funds, Investments, Financial Literacy

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ քննարկում ենք կենսաթոշակային հիմնադրամի կառավարումը, մարտահրավերներն ու հաջողությունները։ Ինչպե՞ս է ձևավորվում կենսաթոշակ ը։ Ինչի՞ մեջ է ներդրում արվում մեր անունից։ Ինչպե՞ս են հայաստանցիները կառավարում իրենց ապագան։ Ինչպիսի՞ն էր հիմնադրամի ընկալումը հիմա և 10 տարի առաջ։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Sep 15, 202438 minSeason 2Ep. 36

LurjCast 71 - Zareh Zurabyan - Armenians in the Biotechnology Revolution, Business VS Medicine

eLabNext ընկերության ղեկավար Զարեհ Զուրաբյանը կիսվում է Բոստոնում իր փորձառությամբ և դիտարկումներով կենսատեխնոլոգիայի, բժշկության և առողջապահության մասին: Քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կենսաքիմիայի մեջ հայերի ունեցած ներդրումները, բժշկության մեջ անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները, կանխարգելիչ բժշկության դերի բարձրացումը, կենսատեխնոլոգիայի զարգացումը և դրա ազդեցությունը ժամանակակից բժշկության վրա: Անդրադարձ է կատարվում նաև սպորտին, հասարակական առողջության խնդիրներին, ինչպիսիք են...

Sep 08, 202445 minSeason 2Ep. 35

LurjCast 70 - David Tonoyan - Safe Sex, Porn Addiction, Dangers of Vaping

Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանը կիսվում է բժշկության և առողջապահության ոլորտում իր փորձով և դիտարկումներով, պարզաբանում Armcomedy-ի հետ իր նախապատմությունը: Քննարկվում են մի շարք թեմաներ՝ սկսած բժշկի կերպարից և հիվանդների վերաբերմունքից մինչև հասարակության շրջանում առողջության ընկալում: Հաղորդման ընթացքում խոսում ենք եվրոպացի և հայ պացիենտների տարբերություններից, սննդային վարքի խանգարումներից, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման և տղամարդկանց անպտղության հարցերից: Անդրադառնում ենք մանկական տրավմա...

Aug 31, 202447 minSeason 2Ep. 34

LurjCast 69 - Anna Israelyan - Journalist Pashinyan, Ethics, Rigged Elections

Աննա Իսրայելյանի հետ խոսում ենք լրագրության ազդեցության, դեղին մամուլի, լրագրողական էթիկայի և այլ կարևոր հարցերի մասին: Քննարկում ենք նաև լրագրողի դերը՝ որպես իշխանության քննադատ և ըննդիմության աջակից, լրագրողական էթիկան, իշխանությունների՝ երբեք չկատարած խոստումները ու զսպումների ու հակակշիռների մեխանիզմներից զուրկ իշխանությունը, հայաստանյան առաջին կեղծված ընտրությունները և դասական լրագրության վերաբերյալ այլ հարցեր: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև լրագրության մեջ օրվա նարատիվի ստեղ...

Aug 25, 202440 minSeason 2Ep. 33

LurjCast 68 - Vahagn Dilbaryan - How to Make Millions and Wake Up at 5AM

Վահագն Դիլբարյանի հետ քննարկել ենք Հայաստանում բիզնես վարելու գաղտնիքների, կոնտենտ մարքեթինգի նրբությունների, նեթվորքինգի կարևորության և անձնական զարգացման ուղիների մասին: Անդրադարձել ենք հայ հասարակության մեջ բիզնեսմենի կերպարին, նեթվորքինգի կարևորությանը և գիտելիքի փոխանակման նշանակությանը: Համեմատել ենք այսօրվա և 90-ականների բիզնես միջավայրերը՝ բացահայտելով հայկական առանձնահատկությունները: Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև առողջ ապրելակերպի կարևորությանը գործարարի կյանքում: ArmComedy թիմը...

Aug 18, 202435 minSeason 2Ep. 32

LurjCast 67 - Samvel Hovsepyan - Interior Designe, Secrets of a Comfortable Home, Masoor Studio

Սամվել Հովսեփյանի հետ քննարկում ենք ինտերիեր դիզայներին դիմելու անհրաժեշտությունը, ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս մարդիկ վերանորոգում անելիս, եթե փորձում են ինքնուրույն ամեն ինչ անել։ Որո՞նք են հաճախ կրկնվող սխալները, ի՞նչ է նշանակում խելացի և հարմարավետ տուն։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Aug 11, 202442 minSeason 2Ep. 31

LurjCast 66 - Eduard Kankanyan - Branding, New Armenian Flags, Starting in Toronto

Braind ընկերության տնօրեն Էդուարդ Քանքանյանի հետ քննարկում ենք պետության բրենդինգ ը դրոշի տեսքով։ Խոսում ենք արտերկրում բիզնես ը զրոյից սկսելու դժվարություններ մասին, մշակութային առանձնահատկությունների և հայաստան յան փորձը կիրառելու մասին։ Ինչ է պետք պետք հաջողված բրենդինգի համար, ինչպիսի քեյսեր են եղել անցյալում։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Aug 05, 202447 minSeason 2Ep. 30

LurjCast 65 - Igor Khalatyan - AI and Dating, Climbing Mt. Everest

Դոկտոր Պրոֆեսոր Իգոր Խալաթյանի հետ քննարկում ենք արհեստական բանականության միջոցով ստեղծված Iris Dating ծրագրերը։ Ինչպես է ԱԲ-ն գտնում մեզ համար ամենացանկալի զուգընկերոջը։ Best Look ծրագիրն էլ կառուցում է մարդկանց համար այն դեմքը, որն ամենագրավիչը կլինի և ուղղորդում է պլաստիկ վիրաբուժություններ անելիս։ Իգոր Խալաթյանը կիսվում է նաև Էվերեստ բարձրանալու անհավանական փորձով։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jul 29, 20241 hrSeason 2Ep. 29

LurjCast 64 - Tigran Hakobyan - In Vitro Fertilisation, Charity

Հայ ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյանի հետ քննարկել ենք Հայ Մանուկ ծրագրի մանրամասները, ինչպես է ասոցիացիան օգնում մանուկների ծնվելու հարցում, ինչպես է Հայաստանում իրականացվում արտամարմնային բեղմնավորումը, ինչ միֆեր կան կապված արտամարմնային բեղմնավորման մասին, որքանով է պետությունը ներգրավված այս գործում, ինչպես կարելի է օգտվել ծրագրից և աջակցել ծրագրին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jul 22, 202426 minSeason 2Ep. 28

LurjCast 63 - Artur Darbinyan - Breaking into Hollywood, Roles in The Avengers, X-Men

Դերասան Արթուր Դարբինյանի հետ քննարկում ենք հոլիվուդյան հայտնի ֆիլմերում և սերիալներում նկարահանվելը։ Ինչ դժվարություններ է հաղթահարել դերասանը ԱՄՆ տեղափոխվելիս, ինչպես է սկսել նկարահանվել ամերիկյան ֆիլմերում, ինչպիսին էր աշխատանքը աշխարհահռչակ դերասանների հետ, ինչու է նախընտրում Հայաստանում աշխատելը և ինչ նոր ու սպասված նախագծի համար է վերադարձել Հայաստան։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jul 15, 202438 minSeason 2Ep. 27

LurjCast 62 - Karo Ayrumyan - KAR Comedy, Success on Youtube and Motivation

KAR Comedy յութուբյան ալիքի հեղինակ Կարո Այրումյանի հետ զրուցում ենք յութուբի աստղ դառնալու մասին։ Ինչ դժվարությունների է հանդիպել կարոն, ինչպես է նկարում իր տեսանյութերը, ինչպես է վերլուծում իր ալիքը, որտեղից է ոգեշնչվում։ Հավատա քեզ կարգախոսը ոգևորում է հազարավոր մանուկների և նույնիսկ 2 40-ն անց յութուբերի։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jul 08, 202438 minSeason 2Ep. 26

LurjCast 61 - Artyom Harutyunyan - Central Bank vs Crypto in Armenia, Web3

Ի՞նչ վտանգներ ունի թվային ազատությունը Հայաստանում։ Ինչպե՞ս է կենտրոնական բանկ ը վերահսկում և պատրաստում վերահսկել կրիպտարժույթները Հայաստանում։ Ո՞ր օրենքներն են խանգարում զարգացնել կրիպտոն Հայաստանում։ Web3 խոչընդոտներն ու ազատությունները։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast...

Jul 01, 202441 minSeason 2Ep. 25

LurjCast 60 - Edgar Avetisyan - Building A Business in Armenia, Expanding PROFAL to US

PROFAL ընկերության տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ քննարկում ենք հայաստանում բիզնես վարելու առանձնահատկություններն ու դժվարությունները։ Փորձում ենք հասկանալ ինչ հատկանիշներ են կարևոր գործարարի համար։ Անդրադառնում ենք դեպի ԱՄՆ և Սաուդյան Արաբաիա բիզնեսը ընդլայնելու մասին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jun 24, 202429 minSeason 2Ep. 24

LurjCast 59 - David Grigoryan - Does Armenia Choke Its IT Sector?

Հայաստան ի IT ոլորտի խնդիրները քննարկում ենք DevSoft ընկերության հիմնադիր Դավիթ Գրիգորյանի հետ: Ինչու՞ պետությունը բաց թողեց ռուս այթի մասնագետների ներհոսքը՝ զիջելով նրանց հարևան Վրաստանին: Ինչպիսի՞ հարկային արտոնություն են ստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և ինչպիսի՞ հարկային #քաղաքականություն կիրականացվի Հայաստանում։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jun 17, 202444 minSeason 2Ep. 23

LurjCast 58 - Shushan Petrosyan - Kremlin Agents, Srbazan's Movement & Stevie Wonder

Երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ քննարկում ենք ասեկոսեներն ու բամբասանքները Կրեմլի գործակալ լինելու շուրջ։ Ինչպես է շոու բիզնեսը արտահայտում իր քաղաքացիական դիրքորոշումը։ Շուշանը վերհիշում է հանդիպումը Սթիվի Ուանդերի հետ, պատմում մեգաաստղի հետ երգելու մասին։ Բացահայտում ենք Շուշանի գեղանկարչական տաղանդները ու նույնիսկ երգում։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jun 09, 202445 minSeason 2Ep. 22

LurjCast 57 - Levon Aronian - Chess Strategies, Departure to the US

Շախմատ ի չեմպիոն Լևոն #Արոնյան ի հետ քննարկում ենք ԱՄՆ հեռանալու պատճառները, իշխանությունների վերաբերմունքը շախմատին։ Լևոնը կիսվում է մրցակցին հոգեբանորեն ճնշելու մի քանի հնարքներով, վերհիշում է դեպքեր հայտնի գորսմեյստերների հետ հանդիպումներից՝ Մագնուս Կառլսեն, Գարրի Կասպարով , պատմում է ինչպես է փոփոխվում շախմատը ժամանակի հետ։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Jun 03, 202441 minSeason 2Ep. 21

LurjCast 56 - Sergey Tantushyan - Communication and Problems of Understanding

Ամերիկյան հանալսարանի դասախոս, հաղորդակցության մասնագետ: Հաղորդակցության մասնագետ Սերգեյ Թանուշյանի հետ զրուցում ենք մշակութային խնդիրների, հայկական սովորույթների և կրթության մասին: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

May 25, 202456 minSeason 2Ep. 20

LurjCast 55 - Sarhat Petrosyan - Yerevan Architecture, Modernization, Ecology and Living

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ քննարկում ենք Երևան ի առկա խնդիրները, թենիսի կորտեր ը, Երևանի ճարտարապետական դեմքը և կեսնագրությունը։ Խոսեցինք ծառահատում ների մասին և թե ինչպես կարելի էր ծառերը փոխարինել առանց քաղաքը ապականելու։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast...

May 20, 202457 minSeason 2Ep. 19

Lurjcast 54 - Hrachya Khachatryan - Tech Community and Protests, Robotics, Drones

Ինժեներ, ռոբոտաշինության մասնագետ Հրաչյա Խաչատրյանի հետ քննարկում նեք գիտական ներուժը, պատերազմ ների լոգիստիկ խնդիրները, դրոն ները և այլ միջոցեր։ Ինչու 2018թ հեղափոխությանը IT համայնքը ակտիվ մասնակցում էր, իսկ այժմ քաղաքականությամբ չի զբաղվում: ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

May 12, 202450 minSeason 2Ep. 18
Hosted on Buzzsprout
For the best experience, listen in Metacast app for iOS or Android